ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԹՎԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 138
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.10.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
26.09.2017
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.09.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.10.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

26 սեպտեմբերի 2017 թվականի

թիվ 138

քաղ. Մոսկվա

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԹՎԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի իրագործման շրջանակներում նախաձեռնությունների մշակման կարգի մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշման նախագծի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է), և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:

 

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

« »  20 թվականի

թիվ

քաղ.

 

«Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի իրագործման շրջանակներում նախաձեռնությունների մշակման կարգի մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշման նախագծի վերաբերյալ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի իրագործման շրջանակներում նախաձեռնությունների մշակման կարգի մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշման նախագծին (կցվում է), և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Ա. Մամին

Տ. Աբդիգուլով

Ի. Շուվալով

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

« »  20 թվականի

թիվ

քաղ.

 

Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի «իրագործման շրջանակներում նախաձեռնությունների» մշակման կարգի մասին

 

Ի կատարումն Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2017 թվականի թիվ որոշման՝ Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի իրագործման շրջանակներում նախաձեռնությունների մշակման կարգը:

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների հետ համատեղ ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը՝

տեղեկատվություն՝ Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի իրագործման շրջանակներում նախաձեռնությունների մշակման ընթացքի մասին.

առաջարկություններ՝ Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի շրջանակներում նախագծերի իրագործման մեխանիզմների զարգացման վերաբերյալ:

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական միջկառավարական

խորհրդի 20      թվականի

թիվ       որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի իրագործման շրջանակներում նախաձեռնությունների մշակման

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգը մշակվել է հետևյալ նպատակներով՝

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2017 թվականի թիվ որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի իրագործման հիմնական ուղղությունների (այսուհետ՝ Հիմնական ուղղություններ) իրագործման ապահովման.

նախաձեռնության թափանցիկ, արդյունավետ և արագացված մշակման ապահովման՝ դրա մշակման հարցումը ձևավորելուց (հարցումն ստանալուց) մինչև նախագծի (նախագծերի) նախաձեռնումը (գործարկումը) (այսուհետ համապատասխանաբար՝ հարցում, նախաձեռնում).

Եվրասիական տնտեսական միությունում (այսուհետ՝ Միություն) թվային փոխակերպման իրավասությունների կենտրոնների ցանցի ձևավորման.

Միության թվային օրակարգի իրագործման համար բարենպաստ պայմանների ստեղծման:

2. Սույն կարգը սահմանում է Միության թվային օրակարգի իրագործման շրջանակներում նախաձեռնությունների մշակման գործընթացի բոլոր մասնակիցների դերերը, նրանց գործողությունների մեխանիզմները, բովանդակությունը, արդյունքները և հերթականությունը:

3. Միության թվային օրակարգի իրագործման շրջանակներում նախաձեռնությունների կառավարման բիզնես-գործընթացի մոդելը բերված է սույն կարգի հավելվածում:

4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովում (այսուհետ՝ Հանձնաժողով) նախաձեռնությունների արդյունավետ մշակման համար ձևավորվում է Հանձնաժողովի կոլեգիայի նախագահի անմիջական ենթակայության տակ գտնվող նախաձեռնությունների կառավարման գրասենյակ՝ պահպանելով Հանձնաժողովի ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանումների ցանկը և թիվը: Գրասենյակն իրականացնում է նախաձեռնությունների մշակման հետ կապված գործունեության համակարգում, մշտադիտարկում և հսկողություն (նախաձեռնությունների կառավարում): Գրասենյակի գործունեության մասին հիմնադրույթը հաստատվում է Կոլեգիայի նախագահի կողմից:

 

II. Հիմնական հասկացությունները

 

5. Սույն կարգի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝

նախաձեռնություն՝ թվային օրակարգի ընտրված նպատակների և խնդիրների իրագործմանն ուղղված՝ փոխկապակցված նախագծերի (միջոցառումների) վերաբերյալ առաջարկություն.

նախաձեռնող՝ բիզնես համայնքի, այդ թվում՝ բիզնես միավորման (կոնսորցիումի և այլն), Միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) պետական իշխանության մարմնի կամ Հանձնաժողովի ներկայացուցիչ, որը մշակման համար նախաձեռնություն է առաջարկում, շահագրգռված է նախաձեռնության շրջանակներում նախագծի (նախագծերի) իրագործման մեջ և մասնակցում է նախաձեռնության մշակման ամբողջ կենսական պարբերաշրջանին՝ հարցման ձևավորումից մինչև նախաձեռնության շրջանակներում նախագծի (նախագծերի) նախաձեռնումը.

հետազոտություն՝ գիտահետազոտական աշխատանք, որը կատարվում է Հանձնաժողովի կողմից կնքվող պայմանագրով՝ նախաձեռնությունը մշակելու և նախաձեռնության շրջանակներում նախագծի (նախագծերի) նախաձեռնման համար փաստաթղթերի փաթեթ ձևավորելու նպատակով (նախագծի (նախագծերի) գործարկման հիմնավորում).

գրասենյակ՝ նախաձեռնությունների կառավարման գրասենյակ, որը Միության թվային օրակարգի իրագործման հարցերով որակավորման պահանջներին համապատասխանող՝ անդամ պետությունների փորձագետների խումբ է.

նախաձեռնության մշակում՝ նախաձեռնության շրջանակներում նախագծի (նախագծերի) նախաձեռնման նպատակահարմարության որոշման նպատակով գնահատման, վերլուծության և հետազոտության անցկացման հետ կապված միջոցառումների ամբողջություն.

իրավասությունների ռեեստր՝ թվային իրավասությունների և իրավասությունների կենտրոնների մասնագիտացման մասին տեղեկությունների ռեեստր, որը ձևավորվում է ինչպես ռեեստրում ներառելու համար թվային իրավասությունների տիրապետողների կողմից Հանձնաժողով համապատասխան տեղեկությունների կամավոր ներկայացման միջոցով, այնպես էլ անդամ պետությունների հասցեին ուղղված՝ այդպիսի տեղեկությունների ներկայացման Հանձնաժողովի պաշտոնական հարցման հիման վրա.

նախաձեռնությունների կառավարում՝ նախաձեռնության մշակման հետ կապված գործունեության համակարգման, մշտադիտարկման և հսկողության գործառույթների իրագործմանն ուղղված համալիր միջոցառումներ.

իրավասությունների կենտրոն՝ կազմակերպություն կամ փորձագետների խումբ, որոնք տիրապետում են թվային տնտեսության և թվային փոխակերպման տարատեսակ բնագավառներում փորձաքննություն և նախագծային գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ թվային իրավասությունների.

թվային իրավասություն՝ գիտելիքների և գործելակերպերի ամբողջություն, որը դրա տիրապետողին թույլ է տալիս թվային վերափոխումների և թվային փոխակերպման ոլորտում խնդիրներ լուծել, ինչպես նաև որակավորված դիրքորոշում ներկայացնել արտաքին հաղորդակցություններում.

փորձագիտական հարթակ՝ նախաձեռնողի, գրասենյակի, անդամ պետությունների պետական իշխանության մարմինների ներկայացուցիչների, Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների, անդամ պետությունների բիզնես համայնքների համատեղ աշխատանքի ձևաչափ՝ իրավասությունների կենտրոնների, գիտական կազմակերպությունների, ձեռնարկությունների և այլ փորձագետների մասնակցությամբ, որը կազմակերպվում է Հանձնաժողովի կողմից՝ նախաձեռնությունը քննարկելու և մանրամասն մշակելու համար:

 

III. Նախաձեռնության մշակման վերաբերյալ հարցման ձևավորում

 

6. Նախաձեռնողը ձևավորում է նախաձեռնության մշակման վերաբերյալ հարցումը:

7. Նախաձեռնողի կողմից առաջարկվող՝ մշակման համար նախաձեռնությունը պետք է համապատասխանի Հիմնական ուղղություններով (տնտեսության ճյուղերի թվային փոխակերպում և քրոս-ճյուղային փոխակերպում, ապրանքային, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի շուկաների թվային փոխակերպում, ինտեգրացիոն գործընթացների կառավարման գործընթացների թվային փոխակերպում, թվային ենթակառուցվածքի զարգացում և թվային գործընթացների պաշտպանվածության ապահովում) սահմանված թվային տնտեսության զարգացման ուղղություններին և նպաստի նշված ուղղությունների մեջ մտնող հարցերի լուծմանը:

8. Մշակման համար առաջարկվող նախաձեռնությունը պետք է համապատասխանի Հիմնական ուղղություններով սահմանված չափորոշիչներին և Հանձնաժողովի խորհրդի կողմից հաստատվող չափորոշիչներին:

9. Առաջնահերթ կարգով քննարկվում են Հիմնական ուղղությունների հավելվածով սահմանված՝ թվային օրակարգի իրագործման շրջանակներում նախաձեռնությունների մշակման առաջնահերթություններին համապատասխանող նախաձեռնությունները:

10. Հարցումը ձևավորելու համար նախաձեռնողը Միության տեղեկատվական պորտալի միջոցով տրամադրում է նախաձեռնության մասին անհրաժեշտ տեղեկությունները՝ սույն կարգի 8-րդ կետում նշված չափորոշիչներին և պահանջներին համապատասխան:

11. Ձևավորված հարցմանը տրվում է գրանցման համար՝ նախաձեռնությունների ռեեստրում ներառելու նպատակով: Գրանցման համարը թույլ է տալիս հետևել հարցման մշակման կարգավիճակին:

12. Նախաձեռնությունը կարող է ներկայացվել նախաձեռնողի կողմից ձևավորված նախագծի (նախագծերի) նախաձեռնման համար փաստաթղթերի փաթեթի տեսքով՝ Հանձնաժողովի կոլեգիայի կողմից հաստատվող պահանջներին համապատասխան:

13. Գրասենյակը 5 աշխատանքային օրվա ընթացքում անցկացնում է նախաձեռնության մասին տեղեկատվության տրամադրման ձևաչափին և կառուցվածքին ներկայացվող պահանջներին հարցման համապատասխանության ստուգում, ինչպես նաև սույն կարգի 8-րդ կետում նշված չափորոշիչներին և պահանջներին հարցման համապատասխանության ստուգում, առաջարկվող նախաձեռնության բնագավառում ամբողջովին կամ մասնակի նույնական իրագործվող և իրագործման համար նախատեսված գիտահետազոտական աշխատանքների, նախագծերի և միջոցառումների առկայության վերլուծություն:

Հարցման անցկացված գնահատման հիման վրա գրասենյակը եզրակացություն է տալիս հարցման հետագա մշակման նպատակահարմարության կամ ոչ նպատակահարմարության մասին: Նախաձեռնողը տեղեկացվում է հարցման կարգավիճակի մասին՝ հարցումը գրանցելու օրվանից ոչ ուշ, քան 7 աշխատանքային օրվա ընթացքում:

 

IV. Նախաձեռնության վերլուծությունը և նախաձեռնության հետագա մշակման մեջ անդամ պետությունների շահագրգռվածության որոշում

 

14. Հարցման հետագա մշակման նպատակահարմարության մասին եզրակացության հիման վրա ձևավորվում է փորձագիտական հարթակ:

Փորձագիտական հարթակը ձևավորվում է՝ հաշվի առնելով նախաձեռնության հետագա վերլուծության համար անհրաժեշտ թվային իրավասությունները և փորձաքննությունը, այդ թվում՝ իրավասությունների ռեեստրում առկա տեղեկությունների օգտագործմամբ:

15. Փորձագիտական հարթակի մասնակիցների կողմից անցկացվում է հարցման վերլուծություն, որի հիման վրա ձևավորվում է հետազոտության անցկացման տեխնիկական առաջադրանք, ինչպես նաև որոշվում է ուսումնասիրության անցկացման ֆինանսավորման աղբյուրը:

Հետազոտության անցկացման տեխնիկական առաջադրանքին ներկայացվող պահանջները հաստատվում են Հանձնաժողովի կոլեգիայի կողմից:

16. Մշակման նպատակով հետազոտության ֆինանսավորումը կարող է իրականացվել նախաձեռնողի միջոցների և (կամ) Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման, զարգացման և աշխատանքի ապահովման, գիտահետազոտական աշխատանքների անցկացման համար Հանձնաժողովի կողմից Միության բյուջեում նախատեսված միջոցների, ինչպես նաև ֆինանսավորման այլ աղբյուրների հաշվին։

17. Նախաձեռնությունը, որը կարող է վերագրվել Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման, աշխատանքի ապահովման և զարգացման ոլորտին, մշակվում է Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծումը, աշխատանքի ապահովումը և զարգացումը կարգավորող ակտերի հիման վրա՝ հաշվի առնելով այդ համակարգի զարգացման ռազմավարությունը:

18. Հետազոտության անցկացման տեխնիկական առաջադրանքը սահմանված կարգով ներկայացվում է Հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:

19. Հանձնաժողովի խորհուրդը նախաձեռնության քննարկման արդյունքներով որոշում է ընդունում, որով Հանձնաժողովի կոլեգիային հանձնարարվում է ապահովել հետազոտության անցկացումը (այսուհետ՝ Խորհրդի որոշում):

20. Նախաձեռնության հետագա մշակման մեջ անդամ պետությունների շահագրգռվածության բացակայության դեպքում նախաձեռնողը տեղեկացվում է նախաձեռնության հետագա մշակումից հրաժարվելու մասին:

 

V. Հետազոտության անցկացում՝ նախագծի (նախագծերի) նախաձեռնման հիմնավորման համար

 

21. Գիտահետազոտական աշխատանքների անցկացման համար Միության բյուջեի միջոցների հաշվին հետազոտության ֆինանսավորման դեպքում Միության որոշումը հիմք է Հանձնաժողովի կոլեգիայի կողմից հետազոտությունը Հանձնաժողովի ընթացիկ ժամանակահատվածի գիտահետազոտական աշխատանքների ծրագրում ներառելու համար՝ այդ նպատակների համար սահմանված կարգով:

Եթե հետազոտությունը ֆինանսավորվում է Միության բյուջեի միջոցների հաշվին, որոնք Հանձնաժողովի կողմից նախատեսված են Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման, զարգացման և աշխատանքի ապահովման համար, Խորհրդի որոշումը հիմք է Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման, գործունեության ապահովման և զարգացման միջոցառումների ծրագրում անհրաժեշտության դեպքում փոփոխություններ կատարելու համար:

Եթե նախաձեռնողը հետազոտությունն անցկացնում է սեփական միջոցների հաշվին, հարցումը ձևավորվում է սույն կարգի 12-րդ կետին համապատասխան:

22. Հետազոտությունն անցկացվում է այդ նպատակների համար սահմանված կարգով:

23. Հետազոտության արդյունքն է նախագծի նախաձեռնման համար փաստաթղթերի փաթեթը, որն այդ թվում ներառում է տեխնիկատնտեսական հիմնավորումը, բիզնես-քեյսերը, հայեցակարգային ծրագիրը, միջոցառումների բարձրամակարդակ ծրագիրը (երթուղային ծրագիրը), նախագծի արդյունքի նկարագրությունը, նախագծի իրագործման շրջանակներում կողմերի փոխգործակցության ձևի նկարագրությունը:

Փաստաթղթերի փաթեթին ներկայացվող պահանջները հաստատվում են Հանձնաժողովի կոլեգիայի կողմից:

24. Նախաձեռնողը կարող է հանդես գալ որպես արտամրցութային հիմունքներով հետազոտության համակատար, ինչպես նաև կամավոր հիմունքներով ներգրավել փորձագետների՝ հետազոտության անցկացմանը:

Նախագծի (նախագծերի) նախաձեռնման համար փաստաթղթերի փաթեթը սահմանված կարգով ներկայացվում է Հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:

25. Սույն կարգի 12-րդ կետում նշված դեպքում լրացուցիչ հետազոտություն չի անցկացվում:

 

VI. Նախագծի (նախագծերի) իրագործման նախաձեռնում

 

26. Հանձնաժողովի խորհուրդը սահմանված կարգով որոշում է ընդունում նախագծի (նախագծերի) նախաձեռնման մասին կամ հարցն ուղարկում է Միության վերադաս մարմինների քննարկմանը:

27. Հանձնաժողովի խորհրդի կամ Միության վերադաս մարմինների բացասական որոշման դեպքում նախաձեռնողը տեղեկացվում է նախագծի (նախագծերի) նախաձեռնումից հրաժարվելու մասին:

28. Նախաձեռնողը նախաձեռնության շրջանակներում նախագծի (նախագծերի) իրագործմանը հետագա մասնակցության նախապատվության իրավունք է ստանում:

 

VII. Մշտադիտարկումը և արդյունավետ կառավարումը

 

29. Գրասենյակը նախաձեռնությունների կառավարման գործընթացի մշտադիտարկում է անցկացնում: Մշտադիտարկման արդյունքները ներկայացվում են Հանձնաժողովի կոլեգիայի նախագահին՝ անհրաժեշտության դեպքում գործընթացը կատարելագործելու առաջարկություններով:

30. Նախաձեռնության շրջանակներում նախագծի (նախագծերի) իրագործումից հետո անցկացվում է սահմանված նպատակներին և ցուցանիշներին հասնելու արդյունավետության արտաքին աուդիտ և վերլուծություն:

__________

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական միության

թվային օրակարգի իրագործման

շրջանակներում նախաձեռնությունների

մշակման կարգի

 

Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի իրագործման շրջանակներում նախաձեռնությունների կառավարման բիզնես գործընթացի մոդել

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան