ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
7 նոյեմբերի 2017 թվականի |
թիվ 148 |
քաղ. Մոսկվա |
«ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՐՈՂ Է ՍԱՀՄԱՆՎԵԼ ՀԱՏՈՒԿ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ, ԵՎ ԱՅԴՊԻՍԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԴՐԱՆՑ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ «Այն ապրանքների կատեգորիաների, որոնց նկատմամբ կարող է սահմանվել հատուկ մաքսային ընթացակարգ, և այդպիսի մաքսային ընթացակարգով դրանց ձևակերպման պայմանների ցանկում փոփոխություն կատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և ներկայացնել այն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
« » 20 թվականի |
թիվ |
քաղ. |
ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՐՈՂ Է ՍԱՀՄԱՆՎԵԼ ՀԱՏՈՒԿ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ, ԵՎ ԱՅԴՊԻՍԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԴՐԱՆՑ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մաքսային միության մաքսային օրենսգրքի 202-րդ հոդվածի 3-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 6-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 329 որոշմամբ հաստատված այն ապրանքների կատեգորիաների, որոնց նկատմամբ կարող է սահմանվել հատուկ մաքսային ընթացակարգ, և այդպիսի մաքսային ընթացակարգով դրանց ձևակերպման պայմանների ցանկում կատարել փոփոխություն՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո և տարածվում է 2016 թվականի դեկտեմբերի 15-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Ա. Մամին |
Տ. Աբդիգուլով |
Ի. Շուվալով |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 201 թվականի ի թիվ որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
այն ապրանքների կատեգորիաների, որոնց նկատմամբ կարող է սահմանվել հատուկ մաքսային ընթացակարգ, և այդպիսի մաքսային ընթացակարգով դրանց ձևակերպման պայմանների ցանկում կատարվող
Լրացնել հետևյալ բովանդակությամբ 17-րդ կետով՝
«17. Ռուսաստանի Դաշնությունում անալոգը չարտադրվող և Յամալ թերակղզում Յուժնո-Տամբեյսկի գազակոնդենսատային հանքավայրի հեղուկացված բնական գազի արտադրության գործարանի (այսուհետ սույն կետում համապատասխանաբար՝ հանքավայր, գործարան) կառուցման և շահագործման նախագծի իրագործման նպատակներով 2016 թվականի դեկտեմբերի 15-ից Միության մաքսային տարածք ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումը (ներառյալ դրա կոմպլեկտավորող տարրերը և (կամ) պահեստամասերը) տեղակայվում է անդամ պետության տարածքում, որտեղ գտնվում է հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված հանքավայրը՝ առանց մաքսատուրքեր, հարկեր վճարելու, ինչպես նաև առանց արգելքներ ու սահմանափակումներ կիրառելու:
Սույն կետի 1-ին մասում նշված ապրանքների նկատմամբ մաքսային ընթացակարգ սահմանելու պայման է այն անդամ պետության մաքսային մարմինը, որի տարածքում գտնվում է հանքավայրը, այդ պետության՝ արդյունաբերական քաղաքականության ոլորտում լիազորված պետական մարմնի գրավոր հաստատումը (ազատ ձևով) այն մասին, որ Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքները տեխնոլոգիական սարքավորումներ են (ներառյալ դրանց կոմպլեկտավորող տարրերը և (կամ) պահեստամասերը), որոնց անալոգը չի արտադրվում Ռուսաստանի Դաշնությունում, և որոնք նախատեսվում են գործարանի կառուցման և շահագործման նախագծի իրագործման համար, ինչպես նաև այդ ապրանքների հայտարարատուի վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելը:
Հայտարարատուի կողմից սույն կետի 1-ին մասում նշված՝ մաքսային ընթացակարգով սահմանված ապրանքներն այլ անձանց տիրապետմանը և օգտագործմանը փոխանցելը թույլատրվում է հետևյալ պայմանների կատարման դեպքում՝
այդ անձանց մոտ հանքավայրի ընդերքի օգտագործման իրավունքի առկայություն,
ապրանքների փոխանցում՝ գործարանի շինարարության (ստեղծման, կառուցման) և շահագործման աշխատանքների կատարման նպատակներով,
այդպիսի ապրանքների բացթողումն իրականացնող մաքսային մարմնին, հատուկ մաքսային ընթացակարգի համաձայն, այդպիսի փոխանցման մասին ծանուցում:
Այն անձը, որին փոխանցվում են հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները, դրանք փոխանցելու պահից ի վեր նշված ապրանքների նկատմամբ պատասխանատվություն է կրում՝ հատուկ մաքսային ընթացակարգի պայմանների պահպանման համար:
Սույն կետի 1-ին մասում նշված՝ հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները՝ դրանց օգտագործման նպատակի փոփոխության դեպքում, Միության մաքսային տարածքից պետք է արտահանվեն՝ հատուկ մաքսային ընթացակարգին համապատասխան՝ այդ ապրանքների բացթողումն իրականացնող մաքսային մարմնին այդպիսի արտահանման մասին պարտադիր ծանուցմամբ, և (կամ) պետք է ձևակերպվեն այլ մաքսային ընթացակարգով՝ Մաքսային միության մաքսային օրենսգրքին համապատասխան:
Սույն կետի 5-րդ մասով սահմանված պայմանները չեն կիրառվում սույն կետի 1-ին մասում նշված այն ապրանքների նկատմամբ, որոնք օգտագործվել են իրենց նպատակային նշանակությանը համապատասխան՝ հատուկ մաքսային ընթացակարգին համապատասխան՝ այդպիսի ապրանքների անվանումների, դրանց քանակի և առևտրային, տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերին համապատասխան՝ դրանց արժեքի մասին տեղեկություններ պարունակող՝ օգտագործված ապրանքների ցանկը ապրանքների բացթողումն իրականացնող մաքսային մարմին ներկայացնելիս:
Սույն կետի 1-ին մասում նշված ապրանքների օգտագործման և տնօրինման այլ սահմանափակումներ, ինչպես նաև հատուկ մաքսային ընթացակարգի գործողությունների ավարտի միջոցները և կարգը՝ ներառյալ մաքսային հսկողության տակ չգտնվող այդպիսի ապրանքների ճանաչման կարգը, սահմանվում են այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում գտնվում է հանքավայրը: »: