ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «ՀԱՏՈՒԿ ՍՈՒԲՍԻԴԻԱՆԵՐԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 157
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.11.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
14.11.2017
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.11.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.11.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

14 նոյեմբերի 2017 թվականի

թիվ 157

քաղ. Մոսկվա

 

«ՀԱՏՈՒԿ ՍՈՒԲՍԻԴԻԱՆԵՐԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Հավանություն տալ «Հատուկ սուբսիդիաների թույլատրելիության առանձին չափորոշիչների կիրառման պայմանների ցանկի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
նախագահ`

Տ. Սարգսյան

 

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«    » ի 20   թվականի

թիվ

քաղ.

 

ՀԱՏՈՒԿ ՍՈՒԲՍԻԴԻԱՆԵՐԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերական ապրանքների նկատմամբ հատուկ սուբսիդիաները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ կամավոր համաձայնեցնելու և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից հատուկ սուբսիդիաների տրամադրման հետ կապված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից քննություն անցկացնելու կարգի մասին» 2017 թվականի մայիսի 26-ի համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 11-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ հատուկ սուբսիդիաների թույլատրելիության առանձին չափորոշիչների կիրառման պայմանների ցանկը:

2. Սահմանել, որ Համաձայնագրի 11-րդ հոդվածի 1-ին կետի 8-րդ ենթակետում նշված՝ ձեռնարկությունների աշխատողների միջին ցուցակային թիվն այն օրացուցային տարվա համար, որը նախորդում է հատուկ սուբսիդիայի տրամադրման տարվան, չպետք է գերազանցի 250-ը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից, սակայն ոչ շուտ, քան սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուն պես։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝


Վ. Գաբրիելյան


Վ. Մատյուշևսկի


Ա. Մամին


Տ. Աբդիզուլով


Ի. Շուվալով

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

խորհրդի 2017 թվականի ի թիվ որոշմամբ

 

ՑԱՆԿ

հատուկ սուբսիդիաների թույլատրելիության առանձին չափորոշիչների կիրառման պայմանների

 

1. «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերական ապրանքների նկատմամբ հատուկ սուբսիդիաները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ կամավոր համաձայնեցնելու և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից հատուկ սուբսիդիաների տրամադրման հետ կապված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից քննություն անցկացնելու կարգի մասին» 2017 թվականի մայիսի 26-ի համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 11-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված՝ հատուկ սուբսիդիայի թույլատրելիության չափորոշիչը կիրառվում է այն պայմանով, որ 1 ստացողը (ձեռնարկությունը) կարող է ստանալ սակավանշանակ հատուկ սուբսիդիա ոչ ավելի հաճախ, քան տարին մեկ անգամ:

2. Համաձայնագրի 11-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված՝ հատուկ սուբսիդիայի թույլատրելիության չափորոշիչը կիրառվում է այն պայմանով, որ արտադրանքի արտադրության ոչ բավարար քանակություն ասելով պետք է հասկանալ այն դեպքը, երբ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) արտադրվող ապրանքի մասնաբաժինը Միության շուկայում կազմում է սպառման ծավալի 30 տոկոսից պակաս մասը:

Նշված մակարդակը հաշվարկվում է հատուկ սուբսիդիայի գործողության ժամկետի սկզբի օրվան նախորդող 3 տարվա համար ստացված վիճակագրական տվյալների հիման վրա: Տրամադրման համար նախատեսվող սուբսիդիան համաձայնեցնելու դեպքում տվյալ մակարդակը հաշվարկվում է համաձայնեցման մասին դիմումը ներկայացնելու օրվան նախորդող 3 տարվա համար ստացված վիճակագրական տվյալների հիման վրա:

3. Համաձայնագրի 11-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետում նշված՝ հատուկ սուբսիդիայի թույլատրելիության չափորոշիչը կիրառվում է այն պայմանով, որ սուբսիդիայի չափը չպետք է գերազանցի ձեռնարկության տարեկան առավելագույն հասույթի 5 տոկոսը՝ հատուկ սուբսիդիայի գործողության ժամկետի սկզբի օրվան նախորդող 3 տարվա համար: Տրամադրման համար նախատեսվող սուբսիդիան համաձայնեցնելու դեպքում տվյալ մակարդակը հաշվարկվում է համաձայնեցման մասին դիմումը ներկայացնելու օրվան նախորդող 3 տարվա համար ստացված վիճակագրական տվյալների հիման վրա:

4. Համաձայնագրի 11-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետում նշված՝ հատուկ սուբսիդիայի թույլատրելիության չափորոշիչը կիրառվում է այն պայմանով, որ սուբսիդիայի չափը չպետք է գերազանցի ձեռնարկության տարեկան առավելագույն հասույթի 5 տոկոսը՝ հատուկ սուբսիդիայի գործողության ժամկետի սկզբի օրվան նախորդող 3 տարվա համար: Տրամադրման համար նախատեսվող սուբսիդիան համաձայնեցնելու դեպքում տվյալ մակարդակը հաշվարկվում է համաձայնեցման մասին դիմումը ներկայացնելու օրվան նախորդող 3 տարվա համար ստացված վիճակագրական տվյալների հիման վրա: Այդպիսի հատուկ սուբսիդիա տրամադրվում է՝

ա) հետևյալ աշխատանքների տեսակներն իրականացնելու ու արտադրության մեջ գիտական և (կամ) գիտատեխնիկական գործունեության ներդրման (կիրառման) հետ կապված ծախսերը փոխհատուցելու համար՝

արդյունաբերական նախատիպի ստեղծում,

իրական արտադրական պայմաններում արդյունաբերական նախատիպի փորձարկումների անցկացում,

նախագծակոնստրուկտորական փաստաթղթերի մշակում,

արտադրանքի արդյունաբերական դիզայնի մշակում,

նախագծի իրականացման ժամանակ ստեղծված մտավոր սեփականության պաշտպանություն (երրորդ անձանց ծառայությունները և պետական տուրքերի վճարումը),

նախագծի խորհրդատվական և ինժինիրինգային ուղեկցում՝ տեխնիկական, տեխնոլոգիական բնույթի մասնագիտացված ծառայություններ,

մարքեթինգային միջոցառումների անցկացում,

անվտանգության, առողջության և շրջակա միջավայրի պաշտպանության վերահսկողություն իրականացնող կազմակերպությունների կողմից արտադրանքի փորձնական խմբաքանակի որակավորման փորձարկումներ՝ արտադրանքի թերությունների բացահայտմամբ և (կամ) դրա բարելավման անհրաժեշտությամբ,

թույլատրագրերի ստացում՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան,.

սարքավորումների ձեռքբերում՝ ներառյալ տրանսպորտային փոխադրումը, հարկային պարտավորությունները և մաքսատուրքերը,

արդյունաբերական նախատիպ ստեղծելու համար նյութերի, հումքի և կոմպլեկտավորող արտադրատեսակների ձեռքբերում,

երրորդ անձանց և (կամ) համակատարողների կողմից կատարվող աշխատանքների և (կամ) ծառայությունների դիմաց վճարում,

նախագծի իրականացման ժամանակ ստեղծված մտավոր սեփականությունը պաշտպանելիս պետական տուրքերի և երրորդ անձանց ծառայությունների դիմաց վճարում.

բ) ձեռնարկությունների առջև կանգնած տեխնոլոգիական խնդիրները տեխնոլոգիաների տրանսֆերտի միջոցով կարգավորելու համար հետևյալ ծախսերի փոխհատուցման մասով՝

գործարքի ուղեկցման խորհրդատվական ծառայությունների (տեխնոլոգիական բրոքերի ծառայությունների) համար,

ձեռք բերվող տեխնոլոգիայի սեփականատիրոջից տեխնոլոգիայի անբաժանելի մասը կազմող տեխնիկական փաստաթղթերի և (կամ) սարքավորումների ստացման համար,

ինժեներատեխնիկական անձնակազմի ուսուցման համար, այդ թվում՝ երրորդ երկրներից մասնագետներ ներգրավելու համար,

արտադրանքի արդյունաբերական դիզայնի մշակման համար,

տեխնոլոգիական պրոցեսի փորձարկման համար,

արտադրանքի սերտիֆիկացման համար.

գ) օտարերկրյա տեխնոլոգիաների ձեռքբերման, ձեռնարկություններում ադապտացման և ներդրման միջոցով բնագավառում տեխնոլոգիական խնդիրները կարգավորելու համար հետևյալ ծախսերի փոխհատուցման մասով՝

գործարքի ուղեկցման խորհրդատվական ծառայությունների (տեխնոլոգիական բրոքերի ծառայությունների) համար,

ձեռք բերվող տեխնոլոգիայի սեփականատիրոջից տեխնոլոգիայի անբաժանելի մասը կազմող տեխնիկական փաստաթղթերի և (կամ) սարքավորումների ստացման համար,

ինժեներատեխնիկական անձնակազմի ուսուցման համար, այդ թվում՝ երրորդ երկրներից մասնագետներ ներգրավելու համար,

արտադրանքի արդյունաբերական դիզայնի մշակման համար,

տեխնոլոգիական պրոցեսի փորձարկումների համար,

արտադրանքի սերտիֆիկացման համար,

արտադրանքի սպառող հանդիսացող ձեռնարկությունների աշխատակիցների որակավորումը բարձրացնելու համար սեմինարների կամ դասընթացների կազմակերպման և անցկացման համար.

արտադրանքի սպառող հանդիսացող ձեռնարկություններին ծառայությունների մատուցման ուսումնացուցադրական, ախտորոշման և (կամ) վերլուծական լաբորատորիաներ և (կամ) կենտրոններ ստեղծելու համար վերլուծական սարքերի և սարքավորումների ձեռքբերման համար:

5. Համաձայնագրի 11-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետում նշված՝ հատուկ սուբսիդիայի թույլատրելիության չափորոշիչը կիրառվում է այն պայմանով, որ արտադրանքի արտադրության ոչ բավարար քանակություն ասելով պետք է հասկանալ այն դեպքը, երբ անդամ պետություններում արտադրվող ապրանքի մասնաբաժինը Միության շուկայում կազմում է սպառման ծավալի 40 տոկոսից պակաս մասը:

Նշված մակարդակը հաշվարկվում է հատուկ սուբսիդիայի գործողության ժամկետի սկզբի օրվան նախորդող 3 տարվա համար ստացված վիճակագրական տվյալների հիման վրա: Տրամադրման համար նախատեսվող սուբսիդիան համաձայնեցնելու դեպքում տվյալ մակարդակը հաշվարկվում է համաձայնեցման մասին դիմումը ներկայացնելու օրվան նախորդող 3 տարվա համար ստացված վիճակագրական տվյալների հիման վրա:

6. Համաձայնագրի 11-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետում նշված՝ հատուկ սուբսիդիայի թույլատրելիության չափորոշիչը կիրառվում է այն պայմանով, որ վճարների իրավունքն առաջանում է անդամ պետության իշխանության մարմնի (անդամ պետության վարչատարածքային միավորի իշխանության մարմնի) կողմից տարերային աղետի կամ այլ արտակարգ իրավիճակի փաստը ճանաչելու դեպքում:

7. Համաձայնագրի 11-րդ հոդվածի 1-ին կետի 9-րդ ենթակետում նշված՝ հատուկ սուբսիդիայի թույլատրելիության չափորոշիչը կիրառվում է առանց լրացուցիչ պայմանների:

8. Համաձայնագրի 11-րդ հոդվածի 1-ին կետի 10-րդ ենթակետում նշված՝ հատուկ սուբսիդիայի թույլատրելիության չափորոշիչը կիրառվում է առանց լրացուցիչ պայմանների:

9. Համաձայնագրի 11-րդ հոդվածի 1-ին կետի 12-րդ ենթակետում նշված՝ հատուկ սուբսիդիայի թույլատրելիության չափորոշիչը կիրառվում է այն պայմանով, որ կազմավորման սկզբնական ժամանակահատվածը կազմում է իրավաբանական անձի պետական գրանցման օրվանից 24 ամսին հավասար ժամկետ և դրա կողմից արտադրությունն սկսելու օրվանից 24 ամսից ոչ ավելի:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան