ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
3 հոկտեմբերի 2017 թվականի |
թիվ 139 |
քաղ. Մոսկվա |
ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՇԻԿԱԳԼՈՑՎԱԾ ՊՈՂՊԱՏԵ ԱՆԿՅՈՒՆԱԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱԿԱԴԵՄՊԻՆԳԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԳՆԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Խնդրանքով դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական իշխանության մարմիններին, որոնց իրավասության մեջ մտնում է մրցակցային (հակամենաշնորհային) քաղաքականության իրագործումը և (կամ) անցկացումը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 133 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից և նշված որոշմամբ նախատեսված՝ հակադեմպինգային միջոցի գործողության ժամկետի ընթացքում Եվրասիական տնտեսական հանձնաժողով ուղարկել յուրաքանչյուր կիսամյակի արդյունքներով Եվրասիական տնտեսական միության համապատասխան անդամ պետությունում սպառվող՝ ածխածնային, ցածր լեգիրված և լեգիրված (բացառությամբ կոռոզիակայուն) պողպատից՝ 20-ից մինչև 200 մմ-ը ներառյալ դարակի լայնությամբ իրար հավասար դարակներով շիկագլոցված պողպատե անկյունակների՝ ապրանքային շուկայում գների դինամիկայի մասին տեղեկատվությունը։
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում սույն կարգադրության 1-ին կետում նշված տեղեկատվությունն ստացվելու օրվանից մեկամսյա ժամկետում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային տեղեկացնել Եվրասիական տնտեսական միության համապատասխան ապրանքային շուկայում գների դինամիկայի մասին։
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|