ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
12 սեպտեմբերի 2017 թվականի |
թիվ 123 |
քաղ. Մոսկվա |
ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԵՎ ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ՄՈՆՂՈԼԻԱՅԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՈՒՇԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ Անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների ոլորտում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Մոնղոլիայի մասնագիտացված տեսչության գլխավոր վարչության միջև համագործակցության մասին հուշագրի նախագծին (կցվում է)։
Հանձնարարել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Վ.Ն. Կորեշկովին ստորագրել նշված հուշագիրը՝ թույլատրելով այն ստորագրելու շուրջ բանակցությունների ընթացքում կից ներկայացվող նախագծում կատարել սկզբունքային բնույթ չկրող փոփոխություններ։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ |
Տ. Սարգսյան |
Նախագիծ
ՀՈՒՇԱԳԻՐ
Անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների ոլորտում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Մոնղոլիայի մասնագիտացված տեսչության գլխավոր վարչության միջև համագործակցության մասին հուշագրի
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և Մոնղոլիայի մասնագիտացված տեսչության գլխավոր վարչությունը, այսուհետ՝ Կողմեր,
հիմնվելով «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ու Մոնղոլիայի կառավարության միջև համագործակցության մասին» 2015 թվականի հունիսի 17-ի հուշագրի վրա,
ցանկանալով զարգացնել փոխշահավետ համագործակցությունն անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների ոլորտում՝ կենդանիների հիվանդությունների, անասնաբուժասանիտարական առումով վտանգավոր արտադրանքի և կարանտինային վնասակար օրգանիզմների տարածման կանխարգելման նպատակներով,
ընդունելով կենդանաբուծության զարգացման և կենդանիների ու կենդանական ծագման արտադրանքի անվտանգ առևտրի համար, ինչպես նաև կենդանիներից մարդուն փոխանցվող հիվանդություններից բնակչության պաշտպանության, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Մոնղոլիայի տարածքներում՝ բուսական ծագման արտադրության փոխադարձ առևտրի իրականացման ժամանակ բուսասանիտարական անվտանգության ապահովման համար կենդանիների առողջության պաշտպանության կարևոր դերը.
հիմնվելով փոխադարձ հարգանքի, թափանցիկության և բարեխղճության վրա,
փոխըմբռնում ձեռք բերեցին ներքոնշյալի մասին.
1. Կողմերն իրենց իրավասության շրջանակներում մտադրված են համագործակցություն իրականացնել անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցների ոլորտում հետևյալ ուղղություններով՝
կենդանիների առողջության պաշտպանության, կենդանիների հիվանդությունների, այդ թվում՝ մարդու և կենդանիների (զոոնոզների) համար ընդհանուր հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի հարցերով փոխգործակցություն.
կենդանական ծագման արտադրանքի անասնաբուժասանիտարական անվտանգության ապահովման հարցերով փոխգործակցություն.
կարանտինային բուսասանիտարական միջոցառումների կիրառման հարցերով փոխգործակցություն.
անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների լաբորատոր ապահովման կազմակերպման հարցերով փոխգործակցություն։
2. Սույն հուշագրի շրջանակներում Կողմերի կողմից համագործակցությունը կարող է իրականացվել հետևյալի միջոցով՝
փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող՝ նորմատիվ և տեխնիկական փաստաթղթերի և այլ տեղեկատվության փոխանակում (բացառությամբ սահմանափակ տարածման փաստաթղթերի).
մեկ Կողմի ներկայացուցիչների՝ մյուս Կողմի կողմից անցկացվող միջոցառումներին մասնակցություն.
փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ խորհրդատվություն։
3. Սույն հուշագրի իրականացման շրջանակներում Կողմերի կողմից ստացված տեղեկատվությունը կարող է փոխանցվել երրորդ անձանց միայն այդ տեղեկատվությունը ներկայացնող Կողմի կողմից գրավոր համաձայնության առկայության դեպքում։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ է ներկայացնում Մոնղոլիայի մասնագիտացված տեսչության գլխավոր վարչության կողմից ստացված տեղեկատվությունն առանց դրա գրավոր համաձայնության։
4. Կողմերն անհրաժեշտության դեպքում կանցկացնեն համատեղ հանդիպումներ, այդ թվում՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ու Մոնղոլիայի կառավարության միջև համագործակցության մասին» 2015 թվականի հունիսի 17-ի հուշագրին համապատասխան ստեղծված աշխատանքային խմբի շրջանակներում։ Նշված հանդիպումներում կարող են մասնակցել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների ներկայացուցիչները։
5. Սույն հուշագրի իրագործման նպատակներով Կողմերի փոխգործակցության համակարգումն իրականացվում է՝
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից՝ Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցների դեպարտամենտի կողմից.
Մոնղոլիայի մասնագիտացված տեսչության գլխավոր վարչության կողմից՝ Արտահանման, ներմուծման և սահմանային կարանտինի վերահսկողության դեպարտամենտի կողմից։
6. Սույն hուշագրում Կողմերի փոխադարձ համաձայնությամբ կարող են կատարվել փոփոխություններ, որոնք սույն հուշագրի անբաժանելի մաս են կազմում՝ համապատասխան արձանագրություն ստորագրելու միջոցով։
7. Սույն հուշագիրը միջազգային պայմանագիր չէ և չի առաջացնում միջազգային իրավունքով կարգավորվող իրավունքներ ու պարտավորություններ։ Սույն հուշագիրը նաև չի դնում Կողմերի վրա որևէ ֆինանսական պարտավորություն:
8. Սույն հուշագիրը կիրառվում է Կողմերի կողմից դրա ստորագրման օրվանից։
9. Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դադարեցնելու սույն հուշագրի կիրառումը մյուս Կողմին այդ մտադրության մասին գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով։ Սույն հուշագրի կիրառումը դադարում է մյուս Կողմի կողմից այդպիսի ծանուցում ստանալու օրվանից 60 օրացուցային օրը լրանալուց հետո:
Ստորագրված է __________ քաղաքում, 20____ թվականի ______ «___»-ին, երկու օրինակից, յուրաքանչյուրը՝ ռուսերենով և մոնղոլերենով:
|
Եվրասիական տնտեսական |
Մոնղոլիայի մասնագիտացված տեսչության |