ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՄԱՆԿԱԿԱՆ ԱՐՅՈՒՆԱԲԱՆԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 125-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.09.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.09.15-2025.09.28 Պաշտոնական հրապարակման օրը 23.09.2025
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
18.09.2025
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
18.09.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.09.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«18» սեպտեմբեր 2025 թվականի

N 125-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՄԱՆԿԱԿԱՆ ԱՐՅՈՒՆԱԲԱՆԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետը և 31-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

 1. Հաստատել մանկական արյունաբանի մասնագիտական բնութագիրը՝ համաձայն հավելվածի:

 2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

18.09.2025

Ա. ԱվանեսՅԱՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

առողջապահության նախարարի

2025 թվականի սեպտեմբեր «18»-ի

թիվ 125-Ն հրամանի

 

ՄԱՆԿԱԿԱՆ ԱՐՅՈՒՆԱԲԱՆԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ

 

1․ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Մանկական արյունաբանն իրականացնում է մասնագիտական գործունեություն արյունաբանություն, մանկական արյունաբանություն մասնագիտությամբ հիվանդանոցային, արտահիվանդանոցային, բժշկական օգնության և սպասարկման իրականացման և կազմակերպման, բնակչության առողջության առաջնային պահպանման, առողջարանային և խնամքի ապահովման ծառայություններում:

2. Մանկական արյունաբան կարող է համարվել այն անձը, ով ունի բարձրագույն բժշկական կրթություն և բժշկի որակավորում բուժական գործ կամ մանկաբուժություն մասնագիտությամբ, հետդիպլոմային կրթություն մանկական արյունաբանություն մասնագիտությամբ (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա) և ում կրթական փաստաթղթերը ճանաչվում են Հայաստանի Հանրապետության կողմից։

3. Մանկական արյունաբանը կարող է անցնել նեղ մասնագիտացում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի փետրվարի 17-ի թիվ 23-Ն հրամանի։

 

2․ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

4․ Մանկական արյունաբանն առողջապահության բնագավառում կարող է ստանձնել հետևյալ պաշտոնները`

1) Հիվանդանոցային բժշկական հաստատության մանկական արյունաբան.

2) Մանկական արյունաբանական բաժանմունքի վարիչ.

3) Առողջության առաջնային պահպանման ծառայության մանկական արյունաբան.

4) Բժշկական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար (տնօրեն)։

 

3․ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ, ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

5. Բժշկական գիտելիքներ. մանկական արյունաբանը պետք է.

1) Տիրապետի մանկաբուժության, արյունաբանության ընդհանուր գիտելիքներին.

2) Տիրապետի թերապիայի ընդհանուր գիտելիքներին.

3) Տիրապետի ֆիզիկական և արյունաբանական զարգացման գնահատման մեթոդներին.

4) Տիրապետի մասնագիտական հմտություններին պացիենտի հետազոտման, ախտորոշման և բուժման վերաբերյալ, այդ թվում՝ տեսական և կլինիկական.

5) Տիրապետի արյան համակարգի, այդ թվում, անատոմիայի և ֆիզիոլոգիայի վերաբերյալ գիտելիքներին.

6) Տիրապետի մանկական արյունաբանության խորացված գիտելիքներին.

7) Տիրապետի համակարգային հիվանդությունների վերաբերյալ գիտելիքներին.

8) Տիրապետի դեղորայքների ընդհանուր խմբերի, ֆարմակոկինետիկայի և ֆարմակոդինամիկայի հենքային գիտելիքներին, ինչպես նաև կողմնակի արդյունքների և դեղորայքային փոխազդեցությունների վերաբերյալ գիտելիքներին.

9) Տիրապետի մանկական ինֆեկցիաների վերաբերյալ գիտելիքներին.

10) Տիրապետի հեմոգրամայի մանկական առանձնահատկություններին.

11) Կարողանա կատարել բուժական և ախտորոշիչ միջամտություններ.

12) Կարողանա ներառել տեղեկատվություն կոնկրետ հիվանդությունների վերաբերյալ, դրանց կանխարգելման, ընթացքի, հետազոտման մեթոդների և բուժման նորագույն մեթոդների վերաբերյալ։ Նշված հիվանդությունների համար ընդգծելով հետևյալը`

ա. վարման տարբերակված պլանի կազմում՝ համաձայն ընդունված ընթացակարգերի ու գործելակարգերի.

բ. հիվանդությունների միջազգային դասակարգիչին համապատասխան ախտորոշումների հստակեցում.

գ. ապացուցողական բժշկության հիմունքների պահպանում.

13) Կարողանա կատարել հիվանդի ընդհանուր զննում.

14) Կարողանա ստանալ տեղեկատվություն հիվանդության մասին, կիրառել պացիենտի հետազոտման օբյեկտիվ մեթոդները, հայտնաբերել հիվանդության ընդհանուր և անհատական առանձնահատկությունները, հատկապես, անհետաձգելի կամ ինտենսիվ թերապիա պահանջող դեպքերում, գնահատել պացիենտի վիճակի ծանրության աստիճանը, ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ պացիենտին այդ վիճակից դուրս բերելու համար, որոշել վերակենդանացնող միջոցառումների ծավալն ու հերթականությունը.

15) Կարողանա գնահատել հիվանդի կենսական ցուցանիշները, այդ թվում,

ա. կատարել արյունաբանական վիճակի գնահատում.

բ. դրսևորել հաճախ հանդիպող արյունաբանական վիճակների իմացություն.

16) Կարողանա մեկնաբանել տարիքին համապատասխան արյան ընդհանուր և կենսաքիմիական և այլ անհրաժեշտ հետազոտությունների արդյունքները.

17) Կարողանա գնահատել արյան և ոսկրածուծի մորֆոլոգիական, հյուսվածաբանական, հիստոքիմիական և բջջաբանական հետազոտութունների, հոսքային ցիտոմետրիայի տվյալները.

18) Կարողանա սահմանել արյան բարորակ և չարորակ հիվանդությունների և ախտաբանական վիճակների ախտորոշումը.

19) Կարողանա մանրադիտակի տակ գնահատել ծայրամասային արյան ձևավոր տարրերը, վերջիններիս կառուցվածքային փոփոխությունները տարբեր հիվանդությունների և ախտաբանական վիճակների դեպքում.

20) Կարողանա բջջաբանական և հյուսվածաբանական պրեպարատներում գնահատել ոսկրածուծի, ավշային հանգույցի և փայծաղի կառուցվածքը և կառուցվածքային փոփոխությունները տարբեր հիվանդությունների և ախտաբանական վիճակների դեպքում.

21) Կարողանա կատարել պացիենտի ճիշտ ուղեգրում նեղ մասնագետի մոտ՝ խորհրդատվության անհրաժեշտության դեպքում.

22) Կարողանա տիրապետել հանրապետությունում թերապևտիկ և արյունաբանական օգնության կազմակերպման ընդհանուր հարցերին, հիվանդանոցային հաստատությունների, առողջության առաջնային պահպանման ծառայությանների աշխատանքի, տարբեր տարիքի պացիենտների շտապ և անհետաձգելի բուժօգնության աշխատանքի կազմակերպմանը, տրանսֆուզիոլոգիայի ծառայության կազմակերպմանը.

23) Կարողանա կատարել սուր մանկաբուժական իրավիճակնների գնահատում և կառավարում.

24) Կարողանա կատարել արյան համակարգի հիվանդությունների մուլտիդիսցիպլինար վարումը, բազմաբաղադրիչ ուղեցույցների և համակցված բուժման իրականացումը հիվանդությունների բոլոր փուլերի ընթացքում.

25) Կարողանա գրագետ բացատրել պացիենտին և նրա հարազատներին ախտորոշումը, դրա հնարավոր ելքերը և հետևանքները, անհրաժեշտության դեպքում կարողանա պացիենտին ուղղորդել համապատասխան նեղ մասնագետների մոտ.

26) Իմանա արյան և արյունաստեղծ համակարգի օրգանների նորմալ կառուցվածքը և նորմալ արյունաստեղծման ֆիզիոլոգիան.

27) Իմանա համակարգի բարորակ և չարորակ հիվանդությունների և ախտաբանական վիճակների էթիոլոգիան.

28) Իմանա արյան համակարգի հիվանդությունների մոլեկուլային և պաթոֆիզիոլոգիական մեխանիզմները, համաճարակաբանությունը, ախտորոշումը, դասակարգումը և վարումը.

29) Իմանա գենետիկայի, աճի և զարգացման կենսաﬔխանիզﬓերը՝ մոլեկուլային գենետիկա, օնկոգեներ, ցիտոգենետիկա.

30) Իմանա կլինիկական և լաբորատոր-գործիքային հետազոտությունների հիմական դրույթները, ցուցումները, արդյունքների մեկնաբանումը.

31) Իմանա արյան ընդհանուր հետազոտության, բջջաբանական, հյուսվածաբանական և իմունոլոգիական հետազոտությունների իրականացման ցուցումները, արդյունքների գնահատումը և համադրումը (իմուն մարկերներ, իմունաֆենոտիպավորում, հոսքային ցիտոﬔտրիա, ցիտոքիﬕական, ցիտոգենետիկական և ԴՆԹ-ի հետազոտություններ).

32) Իմանա մակարդելիության համակարգի ցուցանիշները նորմայում և պաթոլոգիայում, մակարդելիության խանգարումները.

33) Իմանա արնահոսությունների կանխարգելումը և վարումը.

34) Իմանա թրոմբոկանխարգելման սկզբունքները և թրոմբոզի վարումը.

35) Իմանա ոսկրածուծի և ծայրամասային արյան ցողունային բջիջների փոխպատվաստման դրույթները, ցուցումները և բարդությունները, ծայրամասային ցողոնային բջիջների հավաքագրումը, ցուցումները և բարդությունները, հետփոխպատվաստումային բարդությունները.

36) Իմանա տանսֆուզիոն բժշկության հիմունքները, այդ թվում,

ա. հակամարﬕնների, արյան համատեղելիության որոշումը.

բ. արյան և դրա բաղադրամասերի հավաքագրման և կոնսերվացման մեթոդները.

գ. հիմնական փոխներարկվող արյան փոխարինիչները.

դ. արյան և դրա բաղադրամասերի փոխներարկման հիմնական ձևերը, փոխներարկումային բուժօգնության կարգը և մեթոդները.

ե. արյան բաղադրամասերի փոխներարկման և աֆերեզի ցուցումները.

զ. բարդությունները և կանխարգելումը.

37) Իմանա իմունային համակարգը և իմունիտետի մեխանիզմները, հիմնական հակածնային համակարգերը.

38) Ունենա գիտելիքներ գենային թերապիայից.

39) Իմանա դեղաﬕջոցների տարբեր խմբերի (այդ թվում, հակաուռուցքային, հակաբիոտիկներ, գլյուկոկորտիկոստերոիդներ) կիրառումը, դրանց ազդեցության ﬔխանիզﬓերը, ֆարմակոկինետիկան, կլինիկական ցուցումները և հակացուցումները, կողմնակի և տոքսիկ ազդեցությունները, փոխազդեցությունն այլ դեղամիջոցների հետ.

40) Իմանա hամակարգային խանգարումների և տարբեր դեղաﬕջոցների ազդեցություններն արյան և արյունաստեղծ օրգանների վրա.

41) Իմանա ախտորոշիչ և բուժական ﬕջամտությունների ցուցումները, հակացուցումները, սահմանափակումները, բարդությունները.

42) Իմանա ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման ծառայությունների կազմակերպումն արյունաբանությունում.

43) Իմանա ճառագայթային թերապիայի հիմական դրույթները, ցուցումները և սահմանափակումները.

44) Իմանա սպլենէկտոմիայի ենթարկվող պացիենտների պատվաստումների ցուցումները, կազմակերպման կարգը, սկզբունքները.

45) Իմանա պացիենտի դիսպանսեր կամ ամբուլատոր հսկման հիմունքները.

46) Կարողանա ախտորոշել, անցկացնել անհրաժեշտ բուժում (վարում) հետևյալ ախտաբանական վիճակների, հիվանդությունների և վերջիններիս բարդությունների ժամանակ.

ա. արյան չարորակ հիվանդություններ. միելոպրոլիֆերատիվ նորագոյացություններ` քրոնիկական ﬕելոիդ լեյկեﬕա, իսկական պոլիցիտեﬕա (նաև տարբերակումը երկրորդային էրիթրոցիտոզից), առաջնային ﬕելոֆիբրոզ, էսենցիալ թրոմբոցիտեﬕա, մաստոցիտոզ, քրոնիկական միելոիդ լեյկոզ.

բ. սուր լեյկոզներ և ﬕելոդիսպլաստիկ համախտանիշներ. սուր պրոﬕելոցիտար, լեյկեﬕա, սուր ﬕելոիդ լեյկեﬕա (ոչ պրոﬕելոցիտար), թերապիա-ինդուկցված, նորագոյացություններ, միելոիդ սարկոմա (արտաոսկրածուծային լեյկեﬕա), միելոդիսպլաստիկ համախտանիշներ, քրոնիկական ﬕելոմոնոցիտար լեյկեﬕա և ﬕելոդիսպլաստիկ (ﬕելոպրոլիֆերատիվ) համախտանիշներ, B- և T- բջջային սուր լիմֆոբլաստային լեյկեﬕաներ (լիմֆոմա).

գ. B-բջջային նորագոյացություններ (մանկական տարիքում չի հանդիպում). քրոնիկական լիմֆոիդ լեյկեﬕաներ (քրոնիկական լիմֆոցիտար լեյկեﬕա կամ փոքր լիմֆոցիտար լիմֆոմա, մոնոկլոնալ B-բջջային լիմֆոցիտոզ, թարթչաբջջային լեյկեﬕա), պլազմատիկ բջջային նորագոյացություններ (բազմակի ﬕելոմա, պլազմացիտոմա, աﬕլոիդոզ, Կաստելմանի հիվանդություն և POEMS (Փիօուիէմէս) համախտանիշ, չճշտված նշանակության մոնոկլոնալ գամմապաթիա (մանկական տարիքում չի հանդիպում).

դ. Հոջկինի լիմֆոմա.

ե. ոչ Հոջկինյան լիմֆոմաներ (B-բջջային), իմունային անբավարարությամբ պայմանավորված լիմֆոպրոլիֆերատիվ խանգարումներ, T- և NK-բջջային նորագոյացություններ.

զ. հիստիոցիտար և դենդրիտային նորագոյացություններ.

է. միելոիդ և լիմֆոիդ նորագոյացություններ էոզինոֆիլիայով և PDGFRA (ՓիԴիՋիէֆէռէյ), PDGFRB (ՓիԴիՋիԷֆէռԲի) կամ FGFR1 (ԷֆՋիԷֆԱռ1) խաթարումներով.

թ. արյան համակարգի չարորակ հիվանդությունների բարդությունները (ուռուցքի քայքայման համախտանիշ, ողնուղեղի սեղմման համախտանիշ,պարանեոպլաստիկ համախտանիշ).

ժ. էրիթրոպոեզի խանգարումներ. երկաթ, վիտաﬕն B12 և ֆոլաթթու, պակասորդային սակավարյունություններ, քրոնիկական հիվանդության սակավարյունություն, Կարﬕր բջջային ապլազիա և հիպոպլազիա, սիդերոբլաստային սակավարյունություններ, թալասեﬕաներ, ոչ մանգաղաբջջային հեմոգլոբինոպաթիաներ, աուտոիմուն հեմոլիտիկ սակավարյունություններ, նյութափոխանակային խանգարումներ և ֆերﬔնտոպաթիաներ (օքսիդատիվ հեմոլիզ (ներառյալ գլյուկոզ-6-ֆոսֆատ դեհիդրոգենազի անբավարարություն), պիրուվատ կինազային և այլ նյութափոխանակային անբավարարություններ), պարոքսիզմալ գիշերային հեմոգլոբիուրի, էրիթրոցիտար ﬔմբրանոպաթիաներ, միկրոանգիոպաթիկ հեմոլիտիկ սակավարյունություններ (ԹԹՊ, ՀՈՒՍ և ՏՆՄ-ից բացի, ոչ աուտոիմուն, ձեռքբերովի հեմոլիտիկ սակավարյունություններ, Էրիթրոցիտոզ, պորֆիրիաներ, հեմոքրոմատոզներ.

ժա. լեյկոցիտների բարորակ խանգարումներ. գրանուլոցիտների քանակական և որակական և խանգարումներ; լիմֆոցիտոպենիա և լիմֆոցիտների դիսֆունկցիոնալ համախտանիշներ; լեյկոցիտոզ; էոզինոֆիլիա; հեմոֆագոցիտար համախտանիշներ.

ժբ. ոսկրածուծի անբավարարության համախտանիշներ. ժառանգական և ձեռքբերովի ապլաստիկ սակավարյունություններ; պանցիտոպենիա.

ժգ. մակարդելիության խանգարումներ. ժառանգական և ձեռքբերովի թրոմբոցիտոպենիաներ, ժառանգական և ձեռքբերովի թրոմբոցիտոպաթիաներ, թրոմբոցիտոզ, մակարդման գործոնների ժառանգական և ձեռքբերովի անբավարարություններ` ժառանգական և ձեռքբերովի անոթային խանգարումներ, ներանոթային տարածուն մակարդման (ՆՏՄ) համախտանիշ, թրոմբոզներ (ժառանգական թրոմբոֆիլիաներ (մակարդման V գործոնի (Լեյդեն) և պրոթրոմբինի G20210A (Ջի20210Էյ) մուտացիաներ, բնական հակամակարդիչների անբավարարություններ, հիպերհոմոցիստեինեﬕա), ձեռքբերովի թրոմբոֆիլիաներ (հեպարին ինդուկցված թրոմբոցիտոպենիա, հակաֆոսֆոլիպիդային համախտանիշ, քաղցկեղ-կապակցված թրոմբոտիկ խանգարումներ, հազվադեպ հանդիպող անոթային թրոմբոէմբոլիաներ)).

ժդ. տրանսֆուզիոն բժշկություն. արյան բաղադրամասերի կիրառման կլինիկական ցուցումները, կիրառման ռիսկերը և հնարավոր բարդությունները, փոխներարկումից հրաժարվող պացիենտների վարումը.

Ժե. կարողանա կատարել արյունաստեղծ ցողունային բջիջների փոխպատվաստում.

Ժզ. անհետաձգելի և սուր արյունաբանական վիճակների վարում. սուր սակավարյունային համախտանիշներ, սուր ցիտոպենիկ համախտանիշներ, ներանոթային տարածուն մակարդման համախտանիշ, սուր ցավային համախտանիշներ և այլն:

6. Բժշկական hատուկ գիտելիքներ. մանկական արյունաբանը պետք է`

1) Ունենա Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի օրենսդրության, աշխատանքային անվտանգության կանոնների իմացություն.

2) Ունենա աղետների բժշկության վերաբերյալ հիմնական գիտելիքներ.

3) Տիրապետի բուժկանխարգելիչ և սանիտարական նորմերի իրազեկման աշխատանքներին, ապահովի բուժօգնության որակը և պացիենտի անվտանգությունը.

4) Տիրապետի ներհիվանդանոցային վարակների կանխարգելման կանոններին.

5) Կարողանա առաջին և շտապ բուժօգնություն տրամադրել անհետաձգելի իրավիճակներում, արտակարգ իրավիճակներում, բուժտարհանման միջոցառումների ժամանակ.

6) Իմանա մանկական (ինչպես նաև մեծահասակների) բնածին և ձեռքբերովի հիվանդությունների բուժման ցուցումները և ժամկետները.

7) Տիրապետի մանկական արյունաբանության մեջ արտահիվանդանոցային և ներհիվանդանոցային պայմաններում օգտագործվող դեղամիջոցների ցանկին, դրանց ազդեցության մեխանիզմներին, օգտագործման ցուցումներին, փոխազդեցություններին և կողմնակի արդյունքներին.

8) Կարողանա կատարել արյունաբանական վիճակի ճիշտ գնահատում.

9) Կարողանա կատարել լաբորատոր և այլ հետազոտություններ ու դրանց արդյունքների գնահատում.

10) Կարողանա կատարել ոսկրածուծի պունկցիա, պրեպարատների պատրաստում.

11) Կարողանա կատարել տրեպանոբիոպսիա, պատրաստուկների պատրաստում.

12) Կարողանա կատարել ողնուղեղային պունկցիա.

13) Կարողանա կատարել արյան խմբային և ռեզուս պատկանելության որոշում.

14) Կարողանա կատարել արյան անհատական ընտրություն.

15) Կարողանա կատարել ծայրամասային արյան և ոսկրածուծի քսուքի մորֆոլոգիական (մանրադիտակային) քննություն.

16) Կարողանա իրականացնել շտապ բուժօգնության ցուցաբերում` սիրտ-թոքային վերակենդանացում, տրախեոտոմիա, ստամոքսի լվացում, անշարժացում վնասվածքի ժամանակ:

 

4․ ԱՅԼ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

7․ Մանկական արյունաբանը պետք է ունենա.

1) հաղորդակցման հմտություններ.

2) վեճերի լուծման հմտություններ.

3) բժշկական օգնության ու սպասարկման ոլորտի օրենսդրության իմացություն:

 

5․ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

8. Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնների իմացություն. մանկական արյունաբանը պետք է տիրապետի բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի թիվ 182-Ն որոշման:

9. Տեխնիկական հմտություններ. մանկական արյունաբանը պետք է կարողանա`

1) պահպանել տեղեկատվական անվտանգության կանոնները

2) իրականացնել բժշկական վիճակագրական տեղեկատվության վերլուծություն․

3) վարել համապատասխան բժշկական փաստաթղթեր․

4) տիրապետել թվային առողջապահության հիմունքներին․

5) տիրապետել տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների հիմունքներին` իր մասնագիտական գործունեությունում այն օգտագործելու նպատակով.

6) աշխատել բժշկական սարքավորումների հետ:

 

6․ ՄԻՋԴԻՍՑԻՊԼԻՆԱՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

 

10. Մանկական արյունաբանը պետք է կարողանա`

1) իրականացնել թիմային աշխատանք և առաջնորդություն․

2) համագործակցել ոլորտի այլ մասնագետների հետ։

 

7․ ՄԱՆԿԱԿԱՆ ԱՐՅՈՒՆԱԲԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

11. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով սահմանված բուժաշխատողների իրավունքները և պարտականությունները տարածվում են մանկական արյունաբանի վրա։

 

8․ Կոմպետենտությունների մակարդակները մանկական արյունաբանություն մասնագիտությամբ հետբուհական ուսումնառության (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա) ընթացքում

 

12․ Մասնագիտական ուսումնառության (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա) ընթացքում ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակները ցույց են տալիս ուսումնառողի ժամանակի կառավարման, խնդիրների լուծման և առանց մշտական հսկողության կամ առաջնորդության ինքնուրույն մասնագիտական գործունեություն իրականացնելու պատրաստակամությունն ու կարողությունն` ըստ Աղյուսակի:

13․ Ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակներ են.

 1) Մակարդակ 1. Օպտիմալ ախտորոշման կամ բուժական մեթոդի ընտրության և դրա արդյունքների ճիշտ մեկնաբանման կամ հետազոտության և բուժման հետագա մարտավարությունը որոշելու փորձ: Այս մակարդակը չի ենթադրում միջամտության ինքնուրույն կատարում, սակայն ընթացակարգին մասնակցելը կարող է օգտակար լինե

 2) Մակարդակ 2. Բացի 1-ին մակարդակից նաև, գործնական հմտություններ են պահանջվում (բայց ոչ որպես անկախ մասնագետ): Ղեկավարի հսկողության և ղեկավարության ներքո հատուկ ընթացակարգերին աջակցելու փորձը պարտադիր է: Այս մակարդակը ենթադրում է նաև որոշ միջամտություններ ինքնուրույն կատարելու ունակություն, բայց ստանդարտ ցուցումների համար և ոչ բարդ իրավիճակներում:

 3) Մակարդակ 3. Բացի 2-րդ մակարդակից նաև, անհրաժեշտ է ինքնուրույն որոշել ցուցումները, կատարել ընթացակարգը, մեկնաբանել դրա արդյունքները և կառավարել հնարավոր բարդությունները (իր ղեկավար՝ բժիշկ մասնագետի հսկողությամբ):

 

Աղյուսակ

 

Բժշկական

միջամտություն

Կոմպետենտության

աստիճան

Կոմպետենտության մակարդակ

1. իրականացվող բոլոր բժշկական միջամտությունների դիտորդ կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ

Դիտորդ

1

2. իրականացվող բոլոր բժշկական միջամտություններին հսկողության ներքո մասնակից կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ

Ոչ լիարժեք կամ մասնակի կոմպետենտություն

2

3. իրականացվող բոլոր բժշկական միջամտությունները հսկողության ներքո ինքնուրույն կատարող կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ

Լիարժեք կոմպետենտություն

3

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 սեպտեմբերի 2025 թվական: