ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԻՆՏԵԳՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2017-2018 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 124
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.09.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
12.09.2017
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.09.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.09.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

12 սեպտեմբերի 2017 թվականի

թիվ 124

քաղ. Մոսկվա

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԻՆՏԵԳՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2017-2018 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման, գործունեության ապահովման և զարգացման 2017-2018 թվականների միջոցառումների պլանում փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ ա ր գ ա դ ր ու թ յ ու ն

 

«     »            -ի  20   թվականի

թիվ

քաղ.   

 

Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման, գործունեության ապահովման և զարգացման 2017-2018 թվականների միջոցառումների պլանում փոփոխություններ կատարելու մասին

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 27-րդ կետին համապատասխան՝

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի հունվարի 13-ի թիվ 6 կարգադրությամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման, գործունեության ապահովման և զարգացման 2017-2018 թվականների միջոցառումների պլանում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Ա. Մամին

Տ. Աբդիգուլով

Ի. Շուվալով

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2017 թվականի      ի

թիվ    որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման, գործունեության ապահովման և զարգացման 2017-2018 թվականների միջոցառումների պլանում կատարվող

 

1. 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժթ»-«իդ» ենթակետերով՝

 

«

ժթ) Միության շրջանակներում նույնականացման և հետագծելիության համակարգի (այսուհետ՝ հետագծելիության համակարգ) ձևավորման հայեցակարգի մշակում

հայեցակարգ

IV եռամսյակ

-

Հանձնաժողով*, լիազորված մարմիններ

ի) հետագծելիության համակարգի ճարտարապետության մշակում

հաշվետվություն, ճարտարապետության նկարագրություն

-

I եռամսյակ

Հանձնաժողով*, լիազորված մարմիններ

իա) հետագծելիության համակարգի մասով տեխնիկական առաջադրանքի մշակում

տեխնիկական առաջադրանք

IV եռամսյակ

-

Հանձնաժողով*, լիազորված մարմիններ

իբ) նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակում՝ սույն կետի «ժթ» ենթակետի համաձայն` Միության շրջանակներում նույնականացման և հետագծելիության համակարգի ձևավորման հայեցակարգի իրականացման նպատակներով

նորմատիվ իրավական ակտերի նախագծեր

-

I-III եռամսյակներ

Հանձնաժողով*

իգ) տնտեսավարող սուբյեկտների և լիազորված մարմինների միջև տեղեկատվական փոխգործակցությանը ներկայացվող պահանջների մշակում՝ հետագծելիության համակարգի գործունեությունն ապահովելու նպատակով

պահանջներ

-

II-IV եռամսյակներ

Հանձնաժողով*, լիազորված մարմիններ

իդ) հետագծելիության համակարգի իրագործման վերաբերյալ նախագծեր իրականացնող գրասենյակի ձևավորում և գործունեության ապահովում

հաշվետվություններ

IV եռամսյակ

I-IV եռամսյակներ

Հանձնաժողով*

»:

 

2. 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ» ենթակետով՝

 

«

զ) Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի կազմում հետագծելիության համակարգի բաղադրիչների ստեղծում

տեխնիկական աշխատանքային նախագծեր, կատարված աշխատանքների ակտեր

-

I-IV եռամսյակներ

Հանձնաժողով*

»:

 

3. 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ» ենթակետով՝

 

«

զ) ազգային հատվածների կազմում հետագծելիության համակարգի բաղադրիչների ստեղծում

տեխնիկական աշխատանքային նախագծեր, կատարված աշխատանքների ակտեր

-

I-IV եռամսյակներ

լիազորված մարմիններ**

»:

4. Նշված պլանի թիվ 4 հավելվածում՝

ա) 1-ին կետում «2017 թվական» սյունակում «172 500,0» թվերը փոխարինել «181 200,0» թվերով, «2018 թվական» սյունակում «176 900,0» թվերը փոխարինել «205 281,2» թվերով.

բ) 2-րդ կետում «2018 թվական» սյունակում «291 800,0» թվերը փոխարինել «317 800,0» թվերով։

________________