ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
7 մարտի 2017 թվականի |
թիվ 3 |
քաղ. Բիշքեկ |
«ԱՆՏԻԿՈՆՏՐԱՖԱԿՏ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՐՈՒՄԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 89-րդ և 91-րդ հոդվածների, «Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանությանն ուղղված գործողությունների համակարգման մասին» 2015 թվականի սեպտեմբերի 8-ի պայմանագրի արդյունավետ իրագործման, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժի ապահովման, ինչպես նաև տվյալ ուղղությամբ միջազգային համագործակցության զարգացման նպատակով.
1. Համաձայնություն տալ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում (այսուհետ՝ անդամ պետություններ) տարեկան ռոտացիոն սկզբունքով «Անտիկոնտրաֆակտ» միջազգային ֆորում անցկացնելու Ռուսաստանի Դաշնության առաջարկին:
2. Սահմանել, որ «Անտիկոնտրաֆակտ» միջազգային ֆորումի կազմակերպումն ու անցկացումն իրականացվում են այն անդամ պետության կողմից, որի ներկայացուցիչը նախագահում է Եվրասիական միջկառավարական խորհրդին:
3. Անդամ պետությունների կառավարություններին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ աջակցություն ցուցաբերել «Անտիկոնտրաֆակտ» միջազգային ֆորումի կազմակերպման և անցկացման հարցում:
4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ անդամ պետությունների կառավարությունների հետ համատեղ մշակել «Անտիկոնտրաֆակտ» միջազգային ֆորումի մասին դրույթի նախագիծը և ներկայացնել այն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:
5. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|