ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԷԼԵԿՏՐԱԱՊԱՐԱՏ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՁԵՎՈՎ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 96
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.02.1995-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1995/2, փետրվար 1995
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.02.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.02.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 փետրվարի 1995 թ. N 96

Քաղ. Երևան

 

«ԷԼԵԿՏՐԱԱՊԱՐԱՏ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՁԵՎՈՎ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սեփականաշնորհել «Էլեկտրաապարատ» պետական ձեռնարկությունը «Էլեկտրաապարատ» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

2. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Էլեկտրաապարատ» պետական ձեռնարկության կազմից հանել`

ա) Վեդիի ցածրավոլտ ապարատուրայի դուստր ձեռնարկությունը.

բ) Եղվարդի լայն սպառման ապրանքների N 1 և N 2 արտադրամասերը` դրանք թողնելով Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության տնօրինությանը:

3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին ներկայացնել առաջարկություն Եղվարդի N N 1 և 2 արտադրամասերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհելու մասին:

4. Ձեռնարկության կուտակման ֆոնդերը հանդիսանում են պետական սեփականություն և սեփականաշնորհման ժամանակ չեն կարող օգտագործվել որպես վճարման միջոց:

5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը 173021 հազ. դրամ, որից ազատ բաժանորդագրության ենթակա մասը կազմում է 138417 հազ. դրամ:

6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի ազատ բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 27683 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով:

7. Սահմանել, որ «Էլեկտրաապարատ» ԲԲԸ-ն աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունը սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում է մեկ ամսվա ընթացքում:

8. Սահմանել, որ «Էլեկտրաապարատ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի բաժանորդագրությունը սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում է արժեթղթերի թողարկման ազդագրում նշված ժամկետում:

9. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`

ա) հաստատել բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐիչ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
01.07.1995, N 393 ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան