ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ՃԱՆԱՉՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 126
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.09.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
30.08.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.08.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.09.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

30 օգոստոսի 2016 թվականի

թիվ 126

քաղ. Մոսկվա

 

«ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ՃԱՆԱՉՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Չափումների միասնականության ապահովման աշխատանքների արդյունքների փոխադարձ ճանաչման կանոնները հաստատելու մասին» որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«     »         ի 20   թվականի

թիվ

քաղ.

 

ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ՃԱՆԱՉՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Չափումների միասնականության ապահովման ոլորտում համաձայնեցված քաղաքականություն անցկացնելու մասին» արձանագրության 9-րդ կետի 2-րդ ենթակետի իրականացման նպատակով («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 10 հավելված) և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 35-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ Չափումների միասնականության ապահովման աշխատանքների արդյունքների փոխադարձ ճանաչման կանոնները:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից, սակայն դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց ոչ շուտ։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

         

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Բ. Սագինտաև

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի՝

20     թվականի          ի

թիվ      որոշմամբ

ԿԱՆՈՆՆԵՐ

չափումների միասնականության ապահովման աշխատանքների արդյունքների փոխադարձ ճանաչման

 

1. Սույն կանոնները մշակվել են «Չափումների միասնականության ապահովման ոլորտում համաձայնեցված քաղաքականություն անցկացնելու մասին» արձանագրության 9-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 10 հավելված) չափումների միասնականության ապահովման ոլորտում համաձայնեցված քաղաքականություն անցկացնելու նպատակով և սահմանում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) կողմից չափումների միասնականության ապահովման աշխատանքների արդյունքների փոխադարձ ճանաչման կարգը:

2. Սույն կանոնների նպատակներով որպես չափումների միասնականության ապահովման աշխատանքների արդյունքների փոխադարձ ճանաչում հասկացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվող՝ համապատասխան աշխատանքների անցկացման կարգին համապատասխան կատարված (այսուհետ՝ աշխատանքների անցկացման կարգ) չափումների միասնականության ապահովման աշխատանքների արդյունքներով ձևակերպված փաստաթղթերի փոխադարձ ճանաչումն անդամ պետությունների կողմից:

Սույն կանոններում օգտագործվող այլ հասկացություններ կիրառվում են «Չափումների միասնականության ապահովման ոլորտում համաձայնեցված քաղաքականություն անցկացնելու մասին» արձանագրությամբ («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 10 հավելված) սահմանված իմաստներով:

3. Չափումների միասնականության ապահովման աշխատանքների (այսուհետ՝ աշխատանքներ) արդյունքների փոխադարձ ճանաչումն իրականացվում է այն աշխատանքների մասով, որոնք կատարվել են նման աշխատանքներ կատարելու համար իրենց պետության օրենսդրությանը համապատասխան լիազորված (հայտագրված)՝ անդամ պետությունների պետական իշխանության մարմինների կամ իրավաբանական անձանց (այսուհետ՝ լիազորված մարմին (կազմակերպություն)) կողմից՝ աշխատանքների անցկացման կարգի և սույն կանոնների համաձայն:

4. Արդյունքների փոխադարձ ճանաչումն իրականացվում է հետևյալ աշխատանքների մասով՝

ա) չափումների մեթոդիկայի (մեթոդի) չափագիտական վկայագրում.

բ) որպես չափումների հղումային մեթոդիկա (մեթոդ) ընդունվող՝ չափումների մեթոդիկայի (մեթոդի) վկայագրում.

գ) ստանդարտ նմուշի տեսակի հաստատում.

դ) չափման միջոցների տեսակի հաստատում.

ե) չափման միջոցի ստուգաչափում:

5. Չափման միջոցների (ստանդարտ նմուշի) տեսակի հաստատման և չափման միջոցների ստուգաչափման արդյունքների ճանաչումն իրականացվում է անդամ պետությունների տարածքներում պատրաստված չափման միջոցների նկատմամբ:

Երրորդ երկրներում պատրաստված չափման միջոցների տեսակի հաստատումն իրականացվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

6. Անդամ պետությունների կողմից սահմանվում են այն մարմինները, որոնք իրականացնում են աշխատանքների արդյունքների փոխադարձ ճանաչում:

7. Լիազորված մարմնի (կազմակերպության) կողմից աշխատանքների կատարման ավարտից հետո աշխատանքների արդյունքների փոխադարձ ճանաչում իրականացնող անդամ պետությունների մարմիններ ներկայացվում են՝

ա) չափումների մեթոդիկայի (մեթոդի) չափագիտական վկայագրման և որպես չափումների հղումային մեթոդիկա (մեթոդ) ընդունվող՝ չափումների մեթոդիկայի (մեթոդի) վկայագրման աշխատանքների արդյունքների ճանաչման համար՝ չափումների մեթոդիկայի (մեթոդի) չափագիտական վկայագրման մասին վկայականի և չափումների մեթոդիկայի (մեթոդի) պատճենները.

բ) ստանդարտ նմուշի տեսակի հաստատման աշխատանքների արդյունքների ճանաչման համար՝ ստանդարտ նմուշի տեսակի հաստատման մասին սերտիֆիկատի, ստանդարտ նմուշի տեսակի նկարագրի, ստանդարտ նմուշի անձնագրի և պիտակի պատճենները, ինչպես նաև շահագործման փաստաթղթերը (առկայության դեպքում).

գ) չափման միջոցների տեսակի հաստատման աշխատանքների արդյունքների ճանաչման համար՝ չափման միջոցների տեսակի հաստատման մասին սերտիֆիկատի, չափման միջոցների տեսակի նկարագրի, ստուգաչափման մեթոդիկայի, ինչպես նաև շահագործման փաստաթղթերի պատճենները.

դ) չափման միջոցի ստուգաչափման աշխատանքների արդյունքների ճանաչման համար՝ չափման միջոցի ստուգաչափում իրականացրած լիազորված կազմակերպության մասին տեղեկությունները և ստուգաչափման նշանի պատկերը: Չափման միջոցների արտադրությունից բացթողնման ժամանակ նախնական ստուգաչափման աշխատանքների արդյունքների ճանաչումը կարող է իրականացվել այդ չափման միջոցների տեսակի հաստատման աշխատանքների ճանաչման հետ միաժամանակ:

8. Աշխատանքների արդյունքների փոխադարձ ճանաչում իրականացնող մարմնի կողմից՝ սույն կանոնների 7-րդ կետում նշված փաստաթղթերի և տեղեկությունների ստացման օրվանից սկսած 20 աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում, ապահովվում են այդ փաստաթղթերի և տեղեկությունների ուսումնասիրումը, աշխատանքների արդյունքների փոխադարձ ճանաչման (չճանաչման) մասին որոշման ընդունումը, իր անդամ պետության չափումների միասնականության ապահովման ոլորտի տեղեկատվական ֆոնդում աշխատանքների արդյունքների փոխադարձ ճանաչման մասին տեղեկությունների տեղադրումը և այլ անդամ պետության լիազորված մարմին (կազմակերպություն) համապատասխան ծանուցման ուղարկումը:

9. Աշխատանքների արդյունքների փոխադարձ ճանաչման մասին ծանուցում ստանալու դեպքում լիազորված մարմնի (կազմակերպության) կողմից իրականացվում են՝

ա) աշխատանքներն իրականացրած հայտատուի՝ անդամ պետությունների կողմից աշխատանքների արդյունքների փոխադարձ ճանաչման մասին գրավոր տեղեկացում.

բ) աշխատանքները կատարած հայտատուին համապատասխան աշխատանքների կատարման կարգի համաձայն ձևակերպված փաստաթղթի տրամադրում.

գ) իր անդամ պետության չափումների միասնականության ապահովման ոլորտի տեղեկատվական ֆոնդում աշխատանքների արդյունքների փոխադարձ ճանաչման մասին տեղեկությունների տեղադրում:

10. Աշխատանքների արդյունքների փոխադարձ ճանաչումն իրականացնող մարմնի կողմից կարող է որոշում ընդունվել աշխատանքների արդյունքների փոխադարձ ճանաչումը մերժելու մասին՝ սույն կանոնների 7-րդ կետում նշված փաստաթղթերն ու տեղեկությունները չներկայացնելու կամ ոչ լրիվ ծավալով դրանք ներկայացնելու դեպքում: Ընդունված որոշման մասին գրավոր ծանուցումը (հիմնավորմամբ) ուղարկվում է լիազորված մարմին (կազմակերպություն)՝ որոշումն ընդունվելու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում։

11. Աշխատանքների արդյունքների փոխադարձ ճանաչումը մերժելու մասին որոշում ընդունելու վերաբերյալ լիազորված մարմնի (կազմակերպության) կողմից ծանուցում ստանալու դեպքում, հայտատուի և աշխատանքների արդյունքների փոխադարձ ճանաչում իրականացնող մարմնի հետ կազմակերպվում է խորհրդակցությունների անցկացում ծանուցումն ստանալու ամսաթվից սկսած 5 աշխատանքային օրվա ընթացքում՝ նման մերժման պատճառները վերացնելու համար:

 

____________

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան