ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԿԱԶՄԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 123
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.09.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
30.08.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.08.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.09.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

30 օգոստոսի 2016 թվականի

թիվ 123

քաղ. Մոսկվա

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԿԱԶՄԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի ապրիլի 19-ի թիվ 51 կարգադրությամբ հաստատված՝ մաքսային օրենսդրության կատարելագործման հարցերով աշխատանքային խմբի կազմում կատարել հետևյալ փոփոխությունները.

 

ա) աշխատանքային խմբի կազմում ընդգրկել հետևյալ անձանց՝

Եվրասիական տնտեսական հանձնաժողովից՝

Նեկրասով Դմիտրի Վիկտորի՝

Մաքսային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի հարցերով դեպարտամենտի տնօրեն (աշխատանքային խմբի ղեկավարի տեղակալ)

Ադիլով Բաուիրժան Մարատի՝

Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Ասանսեիտովա Սաադատ Մուխանբետի՝

Ինտեգրման զարգացման դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Գաևսկի Իգոր Վլադիմիրի՝

Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցառումների դեպարտամենտի տնօրեն

Խայդարովա Նուրգուլ Դուլատի՝

Առևտրային քաղաքականության դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Ղազախստանի Հանրապետությունից՝

Աբսատով Երլան Սեմբեկի՝

Ղազախստանի Հանրապետության ներդրումների և զարգացման նախարարության տնտեսական ինտեգրման դեպարտամենտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

Ամրին Ազամատ Կեմենգերի՝

Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության հարկային և մաքսային քաղաքականության դեպարտամենտի տնօրեն

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Նիյազալիև Զամիր Ուզակի՝

Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական մաքսային ծառայության մաքսային վճարների վարչության պետ (Ղրղզստանի Հանրապետությունից համակարգող, մաքսային օրենսդրության կատարելագործման հարցերով որոշումների ընդունման համար պատասխանատու)

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների գործարար համայնքից՝

Բորիսյուկ Սերգեյ Վալերիի՝

Բելառուսի Հանրապետության մաքսային ներկայացուցիչների ասոցիացիայի նախագահ.

բ) նշել աշխատանքային խմբի հետևյալ անդամների նոր պաշտոնները՝

Օռլովսկի Վլադիմիր Նիկոլայի՝

Բելառուսի Հանրապետության պետական մաքսային կոմիտեի նախագահի առաջին տեղակալ (Բելառուսի Հանրապետությունից համակարգող, մաքսային օրենսդրության կատարելագործման հարցերով որոշումների ընդունման համար պատասխանատու)

Դուբրովսկայա Տատյանա Վալերիի

Բելառուսի Հանրապետության պետական մաքսային կոմիտեի սակագնային կարգավորման և մաքսային վճարների վարչության պետ

Ռաու Ալբերտ Պավելի՝

Ղազախստանի Հանրապետության ներդրումների և զարգացման հարցերով առաջին փոխնախարար

Գոլենդեևա Տատյանա Նիկոլայի՝

Դաշնային մաքսային ծառայության ղեկավարի տեղակալ

Մոիսեև Յուրի Յուրիի՝

Դաշնային մաքսային ծառայության մաքսային վիճակագրության և վերլուծության վարչության պետի տեղակալ

գ) աշխատանքային խմբի կազմից հանել Բ.Գ. Բոկիտկոյին, Ա.Տ. Սուլայմանովին և Ա.Ա. Գայշունին:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան