ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ՎԻԵՏՆԱՄԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ՝ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ» 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԽԹԱՆՈՂ ԵՎ ԵՐԿԿՈՂՄ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 103
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.07.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
26.07.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
26.07.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.07.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

26 հուլիսի 2016 թվականի

թիվ 103

քաղ. Մոսկվա

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ՎԻԵՏՆԱՄԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ՝ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ» 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԽԹԱՆՈՂ ԵՎ ԵՐԿԿՈՂՄ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի շրջանակներում խթանող և երկկողմ պաշտպանական միջոցներ կիրառելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝

Կ. Մինասյան

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«      »         20      թվականի

թիվ

քաղ.

 

«Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի շրջանակներում խթանող և երկկողմ պաշտպանական միջոցներ կիրառելու մասին

 

«Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների միջև՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի 2.10-րդ և 3.4-րդ հոդվածների իրագործման նպատակով` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝

«Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի շրջանակներում խթանող պաշտպանական միջոցների կիրառման կարգը.

«Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի շրջանակներում երկկողմ պաշտպանական միջոցների կիրառման կարգը:

2. Սահմանել, որ՝

ա) «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի շրջանակներում խթանող պաշտպանական միջոցների կիրառման՝ սույն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան սահմանված տուրքերը գանձվում են Մաքսային միության մաքսային օրենսգրքով (Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով` այն ուժի մեջ մտնելուց հետո)՝ ներմուծման մաքսատուրքերի գանձման համար նախատեսված կարգով և ենթակա են հաշվեգրման ու բաշխման՝ «Ներմուծման մաքսատուրքերի (համարժեք այլ տուրքերի, հարկերի ու վճարների) գումարները հաշվեգրելու և բաշխելու, դրանք որպես եկամուտ անդամ պետությունների բյուջեներ փոխանցելու կարգի մասին» արձանագրությամբ («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 5 հավելված) սահմանված կարգով.

բ) «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի շրջանակներում երկկողմ պաշտպանական միջոցների կիրառման՝ սույն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան սահմանված տուրքերը գանձվում են Մաքսային միության մաքսային օրենսգրքով (Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով` այն ուժի մեջ մտնելուց հետո)՝ հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գանձման համար նախատեսված կարգով՝ հաշվի առնելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 101-րդ հոդվածի 6-րդ կետի դրույթները, և ենթակա են հաշվեգրման ու բաշխման՝ «Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվեգրման և բաշխման մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 8 հավելվածի հավելված) սահմանված կարգով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից, սակայն սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց ոչ շուտ:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Բ. Սագինտաև

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016  թվականի -ի թիվ որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

«Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի շրջանակներում խթանող պաշտպանական միջոցների կիրառման

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով սահմանվում է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող և Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային տարածք ներմուծվող ապրանքների նկատմամբ խթանող պաշտպանական միջոցների կիրառման ընթացակարգը՝ «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 2.10-րդ հոդվածին համապատասխան:

2. Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող և Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների նկատմամբ խթանող պաշտպանական միջոցը կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) որոշմամբ, եթե այդպիսի ապրանքների ներմուծման ծավալը օրացուցային տարվա ընթացքում գերազանցում է այդ տարվա համար սահմանված խթանային մակարդակը (այսուհետ՝ խթանային մակարդակ)՝ նախատեսված Համաձայնագրի թիվ 2 հավելվածով:

3. Խթանող պաշտպանական միջոցը կիրառվում է սույն կարգի 2-րդ կետում նշված ապրանքների նկատմամբ ներմուծման մաքսատուրքի ձևով, որի տեսակն ու դրույքաչափը համապատասխանում են Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի՝ այդպիսի ապրանքների նկատմամբ կիրառվող ներմուծման մաքսատուրքի տեսակին ու դրույքաչափին՝ խթանող պաշտպանական միջոցի կիրառման մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ:

 

II. Ներմուծման ծավալների դիտանցում

 

4. Հանձնաժողովի՝ ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտն (այսուհետ՝ պատասխանատու դեպարտամենտ) ամիսը մեկ անգամ անցկացնում է սույն կարգի 2-րդ կետում նշված՝ Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ծավալի դիտանցում, ինչը ներառում է այդպիսի ներմուծման վերաբերյալ վիճակագրական տվյալների հավաքագրում և վերլուծություն՝ Միության անդամ պետությունների մաքսային վիճակագրական տվյալների հիման վրա:

5. Պատասխանատու դեպարտամենտն ապահովում է յուրաքանչյուր ամիս սույն որոշման 2-րդ կետում նշված ապրանքների ներմուծման ծավալների մասին տվյալների (ըստ ամիսների) տեղադրումը Միության պաշտոնական կայքում՝ «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ հավելվածի համաձայն սահմանված ձևով:

 

III. Խթանող պաշտպանական միջոցի ներմուծման հարցի քննարկման ընթացակարգը

 

6. Եթե հաստատվում է, որ սույն որոշման 2-րդ կետում նշված ապրանքների ներմուծման ծավալը գերազանցում է համապատասխան խթանային մակարդակի 65 տոկոսը, պատասխանատու դեպարտամենտը խթանող պաշտպանական միջոցի ներմուծման հարցը ներկայացնում է Առևտրի հարցերով խորհրդատվական կոմիտեի (այսուհետ՝ Խորհրդատվական կոմիտե) հերթական նիստում` քննարկման համար:

7. Պատասխանատու դեպարտամենտը սահմանված կարգով ապահովում է այն նյութերի պատրաստումը, որոնք ներկայացվում են Խորհրդատվական կոմիտեի նիստում խթանող պաշտպանական միջոցի ներմուծման հարցի քննարկման համար:

8. Խորհրդատվական կոմիտեի առաջարկության համաձայն՝ խթանող պաշտպանական միջոցի ներմուծման հարցը սահմանված կարգով ներկայացվում է Հանձնաժողովի քննարկմանը:

 

IV. Խթանող պաշտպանական միջոցի գործողության ժամկետը

 

9. Խթանող պաշտպանական միջոցի գործողության ժամկետը կազմում է այն ներմուծելուց հետո 6 ամիս` բացառությամբ սույն կարգի 10-րդ և 11-րդ կետերով նախատեսված դեպքերի:

10. Եթե խթանող պաշտպանական միջոցի կիրառման մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ հաստատվում է, որ ապրանքների ներմուծման ծավալը գերազանցում է համապատասխան խթանային մակարդակի 150 տոկոսը, ապա Հանձնաժողովը սույն կարգի 9-րդ կետում նշված խթանող պաշտպանական միջոցի գործողության ժամկետը երկարաձգում է 3 ամսով: Պատասխանատու դեպարտամենտը խթանող պաշտպանական միջոցի գործողության ժամկետը երկարաձգելու հարցը ներկայացնում է Հանձնաժողովի քննարկմանը՝ առանց Խորհրդատվական կոմիտեի կողմից այդ հարցի քննարկման:

11. Եթե Հանձնաժողովի կողմից խթանող պաշտպանական միջոցի կիրառման հարցի քննարկման օրվա դրությամբ պարզվում է, որ ապրանքների ներմուծման ծավալը գերազանցում է համապատասխան խթանային մակարդակի 150 տոկոսը, այդ միջոցի գործողության ժամկետը կազմում է 9 ամիս:

 

V. Ծանուցումներ

 

12. Պատասխանատու դեպարտամենտն ապահովում է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության լիազորված մարմնին հետևյալ ծանուցումների ուղարկումը՝

ա) ծանուցում՝ ապրանքների ներմուծման ծավալը խթանային մակարդակը գերազանցելու փաստի հաստատման վերաբերյալ, «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Միության պաշտոնական կայքում, սույն կարգի 5-րդ կետում նշված և ապրանքների ներմուծման ծավալը խթանային մակարդակը գերազանցելու փաստի մասին վկայող տվյալների հրապարակման օրվանից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում.

բ) ծանուցում՝ խթանող պաշտպանական միջոց կիրառելու մտադրության վերաբերյալ, խթանող պաշտպանական միջոցի ներմուծման հարցը Հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելու մասին առաջարկությունը Խորհրդատվական կոմիտեի կողմից ընդունվելու օրվանից, սակայն ոչ ուշ, քան Հանձնաժողովի կողմից խթանող պաշտպանական միջոցի կիրառման մասին որոշում ընդունվելու օրվանից 20 օրացուցային օր առաջ.

գ) ծանուցում՝ խթանող պաշտպանական միջոց կիրառելու մասին որոշում ընդունելու վերաբերյալ, ոչ ուշ, քան Հանձնաժողովի կողմից այդպիսի որոշում ընդունվելուց հետո 3 օրացուցային օրվա ընթացքում.

դ) ծանուցում՝ միջոց չկիրառելու վերաբերյալ, ոչ ուշ, քան Հանձնաժողովի նիստի օրվանից 3 օրացուցային օրվա ընթացքում, եթե այդ նիստի արդյունքների հիման վրա որոշում չի ընդունվել խթանող պաշտպանական միջոց կիրառելու մասին:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

«Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի շրջանակներում խթանող պաշտպանական միջոցների կիրառման կարգի

 

(ձև)

 

«Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի թիվ 2 հավելվածում նշված, Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների՝ ______________ տարվա ընթացքում ներմուծման ծավալների մասին տվյալներ

 

Ապրանքներ

ՆՀ ծածկագիրը

Հունվար

Փետրվար

Մարտ

Ապրիլ

Մայիս

Հունիս

Հուլիս

Օգոս-տոս

Սեպ-տեմբեր

Հոկ-տեմբեր

Նոյեմ-բեր

Դեկ-տեմբեր

Ընդա-մենը

Խթանային մակարդակը

Բաճկոններ

6101 20 90, 6101 90 80, 6102 20 90, 6102 90 90, 6201 92,
6201 99,
6202 92,
6202 99

                           

Շապիկներ, վերնա-շապիկներ, բլուզներ

6105, 6106, 6205, 6206

                           

Կոստյումներ, պիջակներ, բլեյզերներ, տաբատներ

6103 41,
6103 42,
6103 43,
6103 49,
6104 51,
6104 52,
6104 53,
6104 59,
6104 61,
6104 62,
6104 63,
6104 69,
6203 41,
6203 42,
6203 43,
6203 49,
6204 51,
6204 52,
6204 53,
6204 59,
6204 61,
6204 62,
6204 63,
6204 69

                           

Կանացի կոստյումներ, զգեստներ, շրջազգեստներ

6104 41,
6104 42,
6104 43,
6104 44,
6104 49,
6204 41,
6204 42,
6204 43,
6204 44,
6204 49

                           

Ներքնազգեստ

6107, 6108, 6207, 6208, 6212

                           

Արտադրա-տեսակներ տրիկոտաժից, պուլովերներ, բաճկոնակներ, բրդե հյուսված ժակետներ

6110

                           

Մանկական հագուստ

6111 20,
6111 30,
6111 90,
6209

                           

Ռետինից կոշկերեսով կոշիկներ

6401 10,
6401 92 10, 6401 99

                           

Փայտե կահույք՝ հաստա-տություններում օգտագործվող

9403 30

                           

Փայտե կահույք՝ խոհանոցային

9403 40

                           

Փայտե ննջարանային կահույք

9403 50

                           

Փայտե այլ կահույք

9403 60

                           

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016  թվականի -ի թիվ որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

«Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի շրջանակներում երկկողմ պաշտպանական միջոցների կիրառման

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով սահմանվում է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության (Վիետնամ) ծագում ունեցող և Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային տարածք ներմուծվող ապրանքների նկատմամբ երկկողմ պաշտպանական միջոցների կիրառման ընթացակարգը՝ «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 3.4-րդ հոդվածին համապատասխան:

2. Երկկողմ պաշտպանական միջոցը ներմուծվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտի (այսուհետ, համապատասխանաբար՝ Հանձնաժողով, պատասխանատու դեպարտամենտ) կողմից անցկացվող ստուգման (այսուհետ՝ ստուգում) արդյունքների հիման վրա՝ որոշելու համար Համաձայնագրի 3.4-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմքերի առկայությունը, այդ թվում՝ Միության մաքսային տարածք Վիետնամի ծագում ունեցող և Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) տարածք ներմուծվող ապրանքների ավելացած ծավալի հետևանքով տնտեսության ճյուղին հասցված լուրջ վնասի կամ այդպիսի վնաս հասցնելու վտանգի առկայությունը՝ Համաձայնագրի 3.4-րդ հոդվածի 2-րդ, 6-րդ, 8-10-րդ կետերով նախատեսված պայմանների պահպանմամբ:

3. Ստուգումն անցկացվում է անդամ պետությունների տնտեսության ճյուղը կազմող արտադրողների կամ Հանձնաժողովի հետ փոխգործակցության համար լիազորված պետական իշխանության մարմնի (այսուհետ՝ անդամ պետության լիազորված մարմին)՝ Վիետնամի ծագում ունեցող ապրանքների ներմուծման նկատմամբ երկկողմ պաշտպանական միջոց կիրառելու մասին դիմումի հիման վրա (այսուհետ՝ դիմում):

Անդամ պետությունների տնտեսության ճյուղ ասելով՝ հասկացվում են անդամ պետություններում գործող բոլոր այն արտադրողները, որոնք արտադրում են նույնանման կամ ուղղակիորեն մրցակից ապրանք, կամ այդ արտադրողներից նրանք, որոնց մասնաբաժինը կազմում է անդամ պետությունների, համապատասխանաբար, նույնանման կամ ուղղակիորեն մրցակից ապրանքի արտադրության ընդհանուր ծավալի զգալի մասը, բայց ոչ պակաս, քան դրա 25 տոկոսը:

4. Պատասխանատու դեպարտամենտը, Միության իրավունքին համապատասխան, ապահովում է սույն կարգի համաձայն ստացված այն տեղեկատվության պաշտպանությունը, որն անդամ պետության օրենսդրության համաձայն, համարվում է կոնֆիդենցիալ (այդ թվում՝ առևտրային, հարկային գաղտնիքը և այլ կոնֆիդենցիալ տեղեկատվություն):

Պատասխանատու դեպարտամենտ ներկայացվող տեղեկատվությունը համարվում է կոնֆիդենցիալ այն դեպքում, երբ ներկայացվում են հիմնավորումներ, որոնք վկայում են նաև այն մասին, որ այդ տեղեկատվության բացահայտումը մրցակցային առավելություն կտա երրորդ անձին կամ կհանգեցնի անբարենպաստ հետևանքների այդպիսի տեղեկատվություն տրամադրած անձի կամ այն անձի համար, որից նա ստացել է այդպիսի տեղեկատվություն:

Պատասխանատու դեպարտամենտը պարտավոր է գատնի տեղեկատվությունը չհրապարակել և չփոխանցել երրորդ անձանց՝ առանց այն անձի գրավոր համաձայնության, որը տրամադրել է այդ տեղեկատվությունը:

5. Երկկողմ պաշտպանական միջոցը կիրառվում է Հանձնաժողովի որոշմամբ՝ ներմուծման մաքսատուրքի ձևով, որի տեսակն ու դրույքաչափը համապատասխանում են երկկողմ պաշտպանական միջոցի կիրառման մասին որոշում ընդունելու օրվա դրությամբ դիտարկվող ապրանքի նկատմամբ կիրառվող ներմուծման մաքսատուրքի տեսակին և դրույքաչափին, կամ ներմուծման մաքսատուրքի տեսակին և չափին այն մակարդակով, որն անհրաժեշտ է անդամ պետությունների տնտեսության ճյուղին հասցված լուրջ վնասը կամ այդպիսի վնաս հասցնելու վտանգը վերացնելու համար, սակայն չեն գերազանցում Համաձայնագրի թիվ 1 հավելվածով սահմանված բազային դրույքաչափը:

 

II. Դիմումի ներկայացման կարգը

 

6. Դիմումն ուղարկվում է պատասխանատու դեպարտամենտ և պետք է ներառի հետևյալ տեղեկատվությունը.

դիմումատուի մասին տեղեկություններ.

տեղեկություններ Միության տարածքում այն ապրանքի արտադրության ծավալների մասին, որի նկատմամբ առաջարկվում է կիրառել երկկողմ պաշտպանական միջոց, այդ թվում՝ տեղեկություններ դիմումատուի կողմից այդպիսի ապրանքի արտադրության ընդհանուր ծավալների մասին.

Միության մաքսային տարածք ներմուծվող այն ապրանքի նկարագրությունը, որի նկատմամբ առաջարկվում է կիրառել երկկողմ պաշտպանական միջոց.

տեղեկություններ Միության մաքսային տարածք այն ապրանքի ներմուծման ծավալի, այդ թվում՝ Վիետնամից ներմուծվող ապրանքի ծավալի փոփոխության վերաբերյալ, որի նկատմամբ առաջարկվում է կիրառել երկկողմ պաշտպանական միջոց.

անդամ պետությունների տնտեսության ճյուղին հասցված լուրջ վնասի կամ նման վնաս հասցնելու վտանգի առկայության վերաբերյալ ապացույցներ՝ հաշվի առնելով սույն կարգի 10-րդ կետի դրույթները.

ապացույցներ պատճառահետևանքային կապի առկայության մասին տնտեսության ճյուղին հասցված լուրջ վնասի կամ այդպիսի վնաս հասցնելու վտանգի և այն ապրանքի ներմուծման ավելացած ծավալի միջև, որի նկատմամբ առաջարկվում է կիրառել երկկողմ պաշտպանական միջոց:

Եթե դիմումը ներկայացվում է անդամ պետության լիազորված մարմնի կողմից, ապա նշված տեղեկությունները ներկայացվում են միայն տվյալ անդամ պետության վերաբերյալ:

7. Դիմումի մեջ ներառված տեղեկություններին կից ներկայացվում է հղում՝ դրանց ստացման աղբյուրին։

8. Դիմումը՝ դրա ոչ կոնֆիդենցիալ տարբերակի հետ կցված, ներկայացվում է պատասխանատու դեպարտամենտ ռուսերենով, մինչդեռ օտար լեզվով կազմված փաստաթղթերի բնօրինակներն ուղեկցվում են ռուսերեն թարգմանությամբ:

9. Դիմումը ենթակա է գրանցման պատասխանատու դեպարտամենտ այն ստացվելու օրը:

10. Եթե դիմումը ներկայացվում է անդամ պետության լիազորված մարմնի կողմից, ապա պատասխանատու դեպարտամենտն այն ստանալուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, այլ անդամ պետությունների լիազորված մարմիններ է ուղարկում սույն կարգի 6-րդ կետում նշված տեղեկությունները ներկայացնելու վերաբերյալ հարցումներ: Հարցումն ուղարկվելուց հետո՝ 30 օրացուցային օրվա ընթացքում, անդամ պետությունների լիազորված մարմինները պատասխան են տրամադրում: Անդամ պետություններից մեկի լիազորված մարմնի կողմից նշված ժամկետում տեղեկություններ չներկայացվելու դեպքում ստուգումն անցկացվում է առկա տեղեկությունների հիման վրա, եթե դրանք ներկայացվել են այն անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից, որոնց արտադրողներին բաժին է ընկնում Միության տարածքում ապրանքի արտադրության ընդհանուր ծավալի առնվազն 25 տոկոսը:

 

III. Ստուգման անցկացման ընթացակարգը

 

11. Պատասխանատու դեպարտամենտն իրավունք ունի անդամ պետությունների տնտեսության ճյուղը կազմող արտադրողներից և անդամ պետությունների լիազորված մարմիններից պահանջելու լրացուցիչ տեղեկություններ՝ ստուգում, ինչպես նաև նրանց հետ խորհրդակցություն անցկացնելու նպատակով:

12. Պատասխանատու դեպարտամենտը, ստուգման արդյունքների հիման վրա, պատրաստում է սույն կարգի 2-րդ կետով նախատեսված հիմքերի առկայության կամ բացակայության հաստատման մասին եզրակացություն, և անդամ պետությունների տնտեսության ճյուղը կազմող արտադրողների դիմումի գրանցումից կամ անդամ պետությունների լիազորված մարմիններից սույն կարգի 10-րդ կետին համապատասխան հարցված տեղեկություններն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 60 օրացուցային օրվա ընթացքում՝

ա) նշված հիմքերի առկայության դեպքում Առևտրի հարցերով խորհրդատվական կոմիտեի (այսուհետ՝ Խորհրդատվական կոմիտե) հերթական նիստում քննարկման համար ներկայացնում է երկկողմ պաշտպանական միջոցի ներմուծման հարցը.

բ) նշված հիմքերի բացակայության դեպքում մերժում է դիմումն ու այդ մասին ծանուցում դիմումատուին:

 

IV. Փոխհատուցում

 

13. Դիմումի գրանցումից 5 աշխատանքային օրվա ընթացքում պատասխանատու դեպարտամենտը դիմումն ստանալու մասին ծանուցում է (գրավոր) Հանձնաժողովի առևտրային քաղաքականության դեպարտամենտին և անդամ պետությունների լիազորված մարմիններին:

14. Անդամ պետությունների տնտեսության ճյուղը կազմող արտադրողների դիմումի գրանցումից կամ անդամ պետությունների լիազորված մարմիններից սույն կարգի 10-րդ կետին համապատասխան հարցված տեղեկություններն ստանալուց հետո՝ 30 օրացուցային օրվա ընթացքում, պատասխանատու դեպարտամենտը Հանձնաժողովի առևտրային քաղաքականության դեպարտամենտ է ուղարկում ստուգման նախնական արդյունքները, իսկ այն դեպքում, երբ ստուգման արդյունքների հիման վրա հաստատվում է երկկողմ պաշտպանական միջոցի ներմուծման հիմքերի առկայությունը՝ ներմուծման համար նախատեսված երկկողմ պաշտպանական միջոցի վերաբերյալ տեղեկատվություն:

15. Հանձնաժողովի առևտրային քաղաքականության դեպարտամենտը ներմուծման համար նախատեսված երկկողմ պաշտպանական միջոցի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 25 օրացուցային օր հետո պատրաստում և պատասխանատու դեպարտամենտ է ներկայացնում Համաձայնագրի 3.4-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված՝ փոխհատուցմանն առնչվող առաջարկության նախագիծը:

 

V. Երկկողմ պաշտպանական միջոցի կիրառման մասին որոշում ընդունելու ընթացակարգ

 

16. Պատասխանատու դեպարտամենտը սահմանված կարգով և սույն կարգի 12-րդ կետի առաջին պարբերության մեջ նշված ժամկետում ապահովում է այն նյութերի պատրաստումը, որոնք ներկայացվում են երկկողմ պաշտպանական միջոցի ներմուծման հարցը՝ Խորհրդատվական կոմիտեի նիստում քննարկելու համար, և որոնք, այդ թվում, ներառում են այդպիսի միջոցի ներմուծման հիմքերի առկայության վերաբերյալ եզրակացություն ու փոխհատուցմանն առնչվող առաջարկության նախագիծ:

Մինչև սույն կարգի 12-րդ կետի առաջին պարբերության մեջ նշված ժամկետի ավարտը՝ Խորհրդատվական կոմիտեն կարող է քննարկել ստուգման նախնական արդյունքներն ու փոխհատուցմանն առնչվող առաջարկության նախագիծը:

17. Այն դեպքում, երբ Խորհրդատվական կոմիտեն հավանության է արժանացնում երկկողմ պաշտպանական միջոցի ներմուծման հարցը, այդ թվում՝ փոխհատուցմանն առնչվող առաջարկությունը, Հանձնաժողովի առևտրային քաղաքականության դեպարտամենտը, պատասխանատու դեպարտամենտի հետ համատեղ, ապահովում է Համաձայնագրի 3.4-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված պահանջների կատարումը՝ սույն կետի երկրորդ և երրորդ պարբերություններին համապատասխան:

Խորհրդատվական կոմիտեի նիստից հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, պատասխանատու դեպարտամենտը Վիետնամի լիազորված մարմին է ուղարկում ծանուցում՝ Համաձայնագրի 3.4-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան երկկողմ պաշտպանական միջոց ներմուծելու մտադրության վերաբերյալ, և փոխհատուցմանն առնչվող առաջարկություն: Նշված ծանուցումը նույնպես հրապարակվում է «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Միության պաշտոնական կայքում, և ուղարկվում Համաձայնագրի 1.4-րդ հոդվածով նախատեսված համատեղ կոմիտե:

Վիետնամի կամ անդամ պետությունների պահանջով Վիետնամի հետ կարող են անցկացվել փոխհատուցման տրամադրման հարցի վերաբերյալ խորհրդակցություններ:

18. Փոխհատուցմանն առնչվող առաջարկության փոփոխման կամ փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ Վիետնամի հետ պայմանավորվածություններ ձեռք չբերվելու դեպքում երկկողմ պաշտպանական միջոց ներմուծելու հարցը կարող է կրկին քննարկվել Խորհրդատվական կոմիտեի նիստում:

Պատասխանատու դեպարտամենտը թարմացնում է Հանձնաժողովի նիստում քննարկման համար ներկայացված երկկողմ պաշտպանական միջոցի կիրառման հարցը՝ Խորհրդատվական կոմիտեի նիստում այդ հարցի կրկնակի քննարկման արդյունքների հիման վրա:

19. Երկկողմ պաշտպանական միջոցի կիրառման հարցը քննարկվում է Հանձնաժողովի նիստում` սույն կարգի 17-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված երկկողմ պաշտպանական միջոց կիրառելու մտադրության մասին ծանուցումն ուղարկելու օրվանից ոչ շուտ, քան 30 օրացուցային օր հետո:

20. Պատասխանատու դեպարտամենտը Վիետնամի լիազորված մարմին է ուղարկում ծանուցում՝ Հանձնաժողովի կողմից երկկողմ պաշտպանական միջոցի կիրառման մասին որոշում ընդունվելու վերաբերյալ ոչ ուշ, քան այդ որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում:

 

VI. Երկկողմ պաշտպանական միջոցի գործողության ժամկետը

 

21. Այն ապրանքի նկատմամբ, որի համար մաքսատուրքը հասնում է վերջնական նվազեցման մակարդակին, Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ 3 տարվա ընթացքում, երկկողմ պաշտպանական միջոցը կարող է կիրառվել 2 տարին չգերազանցող ժամկետով: Երկկողմ պաշտպանական միջոցը չի կարող կրկնակի կիրառվել միևնույն ապրանքի նկատմամբ՝ նախորդ երկկողմ պաշտպանական միջոցի գործողության ժամկետը լրանալու օրվանից 1 տարվա ընթացքում:

Այն ապրանքի նկատմամբ, որի համար մաքսատուրքը հասնում է վերջնական նվազեցման մակարդակին, Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 3 տարին լրանալուց հետո երկկողմ պաշտպանական միջոցը կարող է կիրառվել 2 տարին չգերազանցող ժամկետով: Երկկողմ պաշտպանական միջոցի գործողության ժամկետը կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան 1 տարով՝ այնպիսի ապացույցների առկայության դեպքում, որոնք վկայում են այն մասին, որ դա անհրաժեշտ է տնտեսության ճյուղին հասցված լուրջ վնասի վերացման կամ այդպիսի վնաս հասցնելու վտանգը կանխելու նպատակով, և որ այդ ճյուղն ադապտացվում է: Երկկողմ պաշտպանական միջոցը կրկնակի չի կիրառվում միևնույն ապրանքի նկատմամբ այն ժամկետի ընթացքում, որը համարժեք է այն ժամկետին, որի ընթացքում կիրառվել է նախորդ երկկողմ պաշտպանական միջոցը:

22. Երկկողմ պաշտպանական միջոցը չի կարող միևնույն ապրանքի նկատմամբ կիրառվել ավելի քան 2 անգամ:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան