ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
12 հուլիսի 2016 թվականի |
թիվ 98 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ «ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ՝ ՆԱՎԱՇԻՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՍՏՈՑՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Մաքսային միության հանձնաժողովի որոշ որոշումներում փոփոխություններ կատարելու մասին և Ռուսաստանի Դաշնության տարածք ներմուծվող՝ նավաշինական արդյունաբերության համար նախատեսված հաստոցների առանձին տեսակների ցանկը հաստատելու մասին» որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝ |
Կ. Մինասյան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
« » 20 թվականի |
թիվ |
քաղ. |
Մաքսային միության հանձնաժողովի որոշ որոշումներում փոփոխություններ կատարելու մասին և Ռուսաստանի Դաշնության տարածք ներմուծվող՝ նավաշինական արդյունաբերության համար նախատեսված հաստոցների առանձին տեսակների ցանկը հաստատելու մասին
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 43-րդ և 45-րդ հոդվածներին, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 16-րդ և 18-րդ կետերին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 7-րդ և 16-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի «Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության մաքսային միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» թիվ 130 որոշման 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1. ենթակետով՝
«7.1. 2016 թվականի հուլիսի 1-ից մինչև 2016 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ պետական պաշտպանության պատվերը կատարելու նպատակով նավաշինական արդյունաբերության համար նախատեսված հաստոցների ներմուծումը Ռուսաստանի Դաշնություն՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 20 թվականի ի թիվ որոշմամբ հաստատված՝ Ռուսաստանի Դաշնության տարածք ներմուծվող՝ նավաշինական արդյունաբերության համար նախատեսված հաստոցների առանձին տեսակների ցանկի համաձայն:
Նշված արտոնությունը տրամադրվում է Ռուսաստանի Դաշնության մաքսային մարմիններ ներմուծվող ապրանքների նպատակային նշանակության հաստատումը ներկայացնելու պայմանով, որը տրվել է Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարության կողմից և տեղեկություններ է պարունակում այդ ապրանքների անվանացանկի, քանակի, արժեքի, ինչպես նաև դրանց ներմուծումն իրականացնող կազմակերպությունների մասին:»:
2. Մաքսային միության միասնական մաքսային տարածք ապրանքների առանձին կատեգորիաների ներմուծման դեպքում Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի թիվ 728 որոշմամբ հաստատված՝ մաքսատուրքերի վճարումից ազատման կիրառման կարգի 15-րդ կետում «7.1.» թվերը փոխարինել «7.1.» թվերով:
3. Հաստատել Ռուսաստանի Դաշնության տարածք ներմուծվող՝ նավաշինական արդյունաբերության համար նախատեսված հաստոցների առանձին տեսակների` կից ներկայացվող ցանկը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո և տարածվում է 2016 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Բ. Սագինտաև |
Օ. Պանկրատով |
Ի. Շուվալով |
|
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի -ի թիվ որոշմամբ |
ՑԱՆԿ
Ռուսաստանի Դաշնության տարածք ներմուծվող՝ նավաշինական արդյունաբերության համար նախատեսված հաստոցների առանձին տեսակների
|
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ |
Ապրանքի անվանումը |
|
8458 11 200 9-ից |
Հաստոցներ՝ խառատային, հորիզոնական, բազմանպատակ, թվային ծրագրային կառավարմամբ 0,015 մմ-ից ոչ ցածր ճշգրտությամբ՝ 1000 մմ երկարության վրա և 2700 մմ (տրամագիծ) х 6000 մմ-ից (երկարություն) ոչ պակաս նախապատրաստվածքի չափերով |
|
8458 91 200 8-ից |
Հաստոցներ՝ խառատային, բազմանպատակ, թվային ծրագրային կառավարմամբ բարձրարտադրողական և բարձր ճշգրտության խառատային, ֆրեզային ու հղկման մշակման համար և 3000 մմ (տրամագիծ) х 1840 մմ-ից (բարձրություն) ոչ պակաս նախապատրաստվածքի չափերով |
|
8460 21 900 8-ից |
Հաստոցներ՝ հղկիչ, ցանկացած առանցքի նկատմամբ դիրքավորման 0,005 մմ-ից ոչ պակաս ճշգրտությամբ |
|
8461 40 110 2-ից |
Հաստոցներ՝ ատամնահատիչ, թվային ծրագրային կառավարմամբ՝ շեղատամնավոր, երկշեղ գլանաձև ատամնանիվների պարուրակման համար՝ 3000 մմ-ից ոչ պակաս տրամագծով, 1750 մմ-ից ոչ պակաս բարձրությամբ և գծաձև առանցքների նկատմամբ դիրքավորման 0,005 մմ-ից ոչ պակաս ճշգրտությամբ |
|
8461 40 310 0-ից |
Հաստոցներ՝ ատամնահատիչ, թվային ծրագրային կառավարմամբ պարուրաձև կոնաձև անիվների պարուրակման համար՝ 1000 մմ-ից ոչ պակաս տրամագծով, 150 մմ-ից ոչ պակաս բարձրությամբ և գծաձև առանցքների նկատմամբ դիրքավորման 0,005 մմ-ից ոչ պակաս ճշգրտությամբ |
|
8461 40 710 0-ից |
Հաստոցներ՝ ատամնահղկման, մանրաչափային կարգավորիչ սարքվածքներով թվային ծրագրային կառավարմամբ և ցանկացած առանցքի նկատմամբ դիրքավորման 0,005 մմ-ից ոչ ցածր ճշգրտությամբ՝ 3000 մմ-ից ոչ պակաս մշակման տրամագծով և 1500 մմ-ից ոչ պակաս բարձրությամբ |
| Ծանոթագրություն: | Սույն ցանկի նպատակներով անհրաժեշտ է առաջնորդվել ինչպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրով, այնպես էլ ապրանքի անվանմամբ: |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|