Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«08» մայիսի 2015 թ. |
թիվ 8 |
քաղ. Մոսկվա |
ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
1. Ընդունել ի գիտություն Ղրղզստանի Հանրապետության այն տեղեկությունը, որ Ղրղզստանի Հանրապետությունից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամ է նշանակվել փոխվարչապետ Վալերի Իսիդորի Դիլը:
2. Ղրղզստանի Հանրապետության առաջարկով հաստատել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ հետևյալ անձանց անդամությունը՝
Կոլեգիայի անդամ (նախարար)՝ Կադիռկուլով Մուկայ Ասանի.
Կոլեգիայի անդամ (նախարար)՝ Իբրաև Դանիլ Տուրսունբեկի.
3. Թույլատրել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին հաստիքների ընդհանուր թվակազմի սահմաններում լրացուցիչ ստեղծել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամների 2 քարտուղարություն:
4. «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի դեպարտամենտների թվակազմի մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2011 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 5 որոշման 1-ին կետում «11» թիվը փոխարինել «13» թվով:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից |
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից |
Ռուսաստանի Դաշնությունից |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|