ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
2 օգոստոսի 2016 թվականի |
թիվ 110 |
քաղ. Մոսկվա |
««ԷԼԵԿՏՐԱՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԻԿԱՅԻ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐՈՒՄ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ ««Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակներում վտանգավոր նյութերի կիրառումը սահմանափակելու մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կից ներկայացվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝ |
Կ. Մինասյան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
«Էլեկտրատեխնիկայի ԵՎ ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակներում վտանգավոր նյութերի կիրառումը սահմանափակելու մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի մասին
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 29-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Ընդունել կից ներկայացվող՝ «Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակներում վտանգավոր նյութերի կիրառումը սահմանափակելու մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգը (ԵԱՏՄ ՏԿ /20)։
2. Սահմանել, որ «Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակներում վտանգավոր նյութերի կիրառումը սահմանափակելու մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգը (ԵԱՏՄ ՏԿ /20) ուժի մեջ է մտնում 2018 թվականի մարտի 1-ից։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Բ. Սագինտաև |
Օ. Պանկրատով |
Ի. Շուվալով |
|
ԸՆԴՈՒՆՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի ի թիվ որոշմամբ |
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
Եվրասիական տնտեսական միության «Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակներում վտանգավոր նյութերի կիրառումը սահմանափակելու մասին»
(ԵԱՏՄ ՏԿ /20)
I. Կիրառության ոլորտը
1. Սույն տեխնիկական կանոնակարգը մշակված է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին համապատասխան՝ մարդու կյանքի և առողջության, շրջակա միջավայրի պաշտպանության ապահովման, ինչպես նաև էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակներում վտանգավոր նյութերի պարունակման առնչությամբ դրանց սպառողներին (օգտատերերին) մոլորության մեջ գցող գործողությունները կանխարգելելու նպատակներով։
Սույն տեխնիկական կանոնակարգը սահմանում է Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) տարածքում կիրառման և կատարման համար պարտադիր՝ Միության տարածքում շրջանառության մեջ դրվող էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակներում վտանգավոր նյութերի կիրառումը սահմանափակելու պահանջներ՝ դրանց ազատ տեղաշարժն ապահովելու համար։
Եթե էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակների համար ընդունվել են Միության (Մաքսային միության) այլ տեխնիկական կանոնակարգեր, որոնցով սահմանվում են տվյալ արտադրատեսակներին ներկայացվող պահանջները, ապա էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի այդպիսի արտադրատեսակները պետք է համապատասխանեն Միության (Մաքսային միության) բոլոր այն տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, որոնց գործողությունը տարածվում է դրանց վրա։
2. Սույն տեխնիկական կանոնակարգի գործողությունը տարածվում է Միության տարածքում շրջանառության մեջ դրվող էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակների վրա՝ համաձայն թիվ 1 հավելվածով նախատեսված ցանկի։
3. Սույն տեխնիկական կանոնակարգի գործողությունը չի տարածվում հետևյալի վրա՝
ա) էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակներ, որոնք նախատեսված են փոփոխական հոսանքի 1 000 Վ-ից և հաստատուն հոսանքի 1 500 Վ-ից ավելի անվանական լարման դեպքում օգտագործելու համար, եթե այլ բան նախատեսված չէ սույն տեխնիկական կանոնակարգի թիվ 1 հավելվածով.
բ) էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակներ, որոնք նախատեսված են բացառապես որպես սույն տեխնիկական կանոնակարգի թիվ 1 հավելվածով նախատեսված ցանկում չընդգրկված էլեկտրական սարքավորումների բաղկացուցիչ մասեր օգտագործելու համար.
գ) էլեկտրական խաղալիքներ.
դ) ֆոտոէլեկտրական պանելներ (արևային մարտկոցներ), որոնք ընդգրկվում են էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակների կազմում.
ե) էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակներ, որոնք նախատեսված են վերգետնյա և ուղեծրային տիեզերական օբյեկտների կազմում օգտագործելու համար.
զ) էլեկտրական սարքավորումներ, որոնք նախատեսված են բացառապես օդային, ջրային, վերգետնյա և ստորգետնյա տրանսպորտում օգտագործելու համար.
է) էլեկտրական մարտկոցներ և կուտակիչներ, այդ թվում՝ էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակների կազմում՝ Միության տարածքում շրջանառության մեջ դրվող էլեկտրական մարտկոցներ և կուտակիչներ.
ը) էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի օգտագործված (շահագործված) արտադրատեսակներ.
թ) չափման միջոցներ.
ժ) բժշկական արտադրատեսակներ։
II. Հիմնական հասկացությունները
4. Սույն տեխնիկական կանոնակարգի կիրառման նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝
խաղալիք՝ մինչև 14 տարեկան երեխայի (երեխաների) խաղի համար նախատեսված արտադրատեսակ կամ նյութ.
էլեկտրական խաղալիք՝ խաղալիք, որի առնվազն մեկ ֆունկցիան իրականացվում է էլեկտրական էներգիայի հաշվին.
էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակներ՝ արտադրատեսակներ, որոնց գործողությունն ըստ նշանակության պայմանավորված է այն էլեկտրական հոսանքների և (կամ) էլեկտրամագնիսական դաշտերի առկայությամբ, կիրառմամբ, արտադրմամբ, վերափոխմամբ, հաղորդմամբ և բաշխմամբ, որոնք նախատեսված են անմիջական օգտագործման համար կամ ներկառուցված են մեքենաների, մեխանիզմների, ապարատների, սարքերի և այլ սարքավորումների մեջ։
ներմուծող՝ Միության անդամ պետության ռեզիդենտ, որը Միության անդամ պետության ոչ ռեզիդենտի հետ կնքել է էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակների փոխանցման արտաքին առևտրային պայմանագիր, իրականացնում է այդ արտադրատեսակների իրացում և պատասխանատվություն է կրում սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին դրանց համապատասխանության համար.
միատարր (հոմոգեն) նյութ՝ իր ամբողջ ծավալով անփոփոխ կազմով նյութ, որը բաղկացած է մեկ նյութից կամ նյութերի համակցությունից և (կամ) նյութերից, որոնք չեն կարող անջատվել մեխանիկական եղանակով (կազմատելու, կտրատելու, մանրացնելու, հղկելու կամ այլ մեխանիկական ներգործության ճանապարհով)։
III. Միության շուկայում էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակների շրջանառության կանոնները
5. Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակը Միության տարածքում շրջանառության մեջ է դրվում սույն տեխնիկական կանոնակարգին, ինչպես նաև Միության (Մաքսային միության) այն տեխնիկական կանոնակարգերին դրա համապատասխանության դեպքում, որոնց գործողությունը տարածվում է դրա վրա, և պայմանով, որ այն անցել է համապատասխանության հաստատում՝ սույն տեխնիկական կանոնակարգի VII բաժնի, ինչպես նաև Միության (Մաքսային միության) այն տեխնիկական կանոնակարգերի համաձայն, որոնց գործողությունը տարածվում է դրա վրա։
6. Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակը, որի՝ սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին, ինչպես նաև Միության (Մաքսային միության) այլ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանությունը հաստատված չէ, չպետք է մակնշվի Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով։
IV. Վտանգավոր նյութերի կիրառումը սահմանափակելու պահանջները
7. Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակը պետք է մշակված և արտադրված լինի այնպես, որ դրա կազմը չպարունակի՝
ա) վնասակար նյութեր՝ համաձայն թիվ 2 հավելվածով նախատեսված ցանկի.
բ) միատարր (հոմոգեն) նյութեր, որոնք պարունակում են վտանգավոր նյութեր սույն տեխնիկական կանոնակարգի թիվ 2 հավելվածով նախատեսված ցանկում նշված թույլատրելի մակարդակը գերազանցող խտությամբ։
8. Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակների նկատմամբ սահմանված են վտանգավոր նյութերի կիրառումը սահմանափակելու հատուկ պահանջներ՝ համաձայն թիվ 3 հավելվածի։
V. Մակնշմանն ու շահագործման փաստաթղթերին ներկայացվող պահանջները
9. Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակի անվանումը և (կամ) նշումը (տիպը, մակնիշը, մոդելը (առկայության դեպքում)), դրա հիմնական պարամետրերն ու բնութագրերը, արտադրողի անվանումը և (կամ) ապրանքային նշանը, այն պետության անվանումը, որտեղ արտադրվել է էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակը, պետք է զետեղվեն այդ արտադրատեսակի վրա և նշվեն դրան կից ներկայացվող շահագործման փաստաթղթերում։
Ընդ որում, էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակի անվանումը և (կամ) նշումը (տեսակ, մակնիշ, մոդել (առկայության դեպքում)), արտադրողի անվանումը և (կամ) ապրանքային նշանը պետք է նաև զետեղվեն փաթեթվածքի վրա։
10. Եթե սույն տեխնիկական կանոնակարգի 9-րդ կետով նախատեսված տեղեկությունները հնարավոր չէ զետեղել էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակի վրա, ապա դրանք կարող են նշվել միայն տվյալ արտադրատեսակին կից ներկայացվող շահագործման փաստաթղթերում: Ընդ որում, էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակի անվանումը և (կամ) նշումը (տեսակ, մակնիշ, մոդել (առկայության դեպքում)), արտադրողի անվանումը և (կամ) ապրանքային նշանը պետք է զետեղվեն փաթեթվածքի վրա։
11. Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակի մակնշումը պետք է լինի հասկանալի, դյուրընթեռնելի և պետք է զետեղվի էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակի վրա այնպիսի տեղում, որը հնարավոր է տեսնել առանց կազմատման՝ գործիքի կիրառմամբ։
12. Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակի շահագործման փաստաթղթերը պետք է պարունակեն՝
ա) սույն տեխնիկական կանոնակարգի 9-րդ կետում նշված տեղեկատվությունը.
բ) արտադրատեսակի նշանակության մասին տեղեկատվությունը.
գ) արտադրատեսակի բնութագրերը և պարամետրերը.
դ) արտադրատեսակի շահագործման (օգտագործման), մոնտաժման, պահպանման, փոխադրման (տրանսպորտային փոխադրման), իրացման և ուտիլիզացման կանոններն ու պայմանները (անհրաժեշտության դեպքում՝ համապատասխան պահանջները).
ե) այն միջոցառումների մասին տեղեկատվությունը, որոնք պետք է ձեռնարկել՝ արտադրատեսակի անսարքությունը հայտնաբերելու դեպքում.
զ) արտադրողի (արտադրողի կողմից լիազորված անձի), ներմուծողի անվանումը և գտնվելու վայրը, նրանց կոնտակտային տվյալները.
է) տեղեկատվություն արտադրատեսակի արտադրման ամսվա և տարվա մասին և (կամ) այդ տեղեկատվության զետեղման վայրի կամ արտադրման տարին որոշելու եղանակի մասին։
13. Մակնշումը զետեղվում և շահագործման փաստաթղթերը կազմվում են ռուսերենով և Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) օրենսդրության մեջ համապատասխան պահանջների առկայության դեպքում՝ այն անդամ պետության պետական լեզվով (պետական լեզուներով), որի տարածքում իրացվում է արտադրանքը։ Չափման միավորները, տառային ապրանքային նշանները, հատուկ անունները, բնակավայրերի անվանումները և այլ անվանումներ ու վավերապայմաններ մակնշման մեջ և շահագործման փաստաթղթերում կարող են ներկայացվել այլ լեզուներով։
Շահագործման փաստաթղթերը ձևակերպվում են թղթային կրիչների վրա: Դրանց կարող է կցվել շահագործման փաստաթղթերի լրակազմ՝ էլեկտրոնային կրիչի վրա: Ոչ կենցաղային նշանակության էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակի լրակազմի մեջ մտնող շահագործման փաստաթղթերը կարող են ձևակերպվել միայն էլեկտրոնային կրիչի վրա:
VI. Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակների՝ տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության ապահովումը
14. Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակի՝ սույն տեխնիկական կանոնակարգին համապատասխանությունն ապահովվում է դրա՝ վտանգավոր նյութերի կիրառումը սահմանափակելու պահանջների կատարմամբ։
15. Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակի հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդները սահմանվում են այն ստանդարտներով, որոնք ընդգրկված են հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններն ու մեթոդները պարունակող ստանդարտների ցանկում, այդ թվում՝ նմուշառման կանոնները, որոնք անհրաժեշտ են սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների կիրառման ու կատարման և արտադրանքի համապատասխանության գնահատումն իրականացնելու համար:
VII. Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակների համապատասխանության գնահատումը
16. Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակների համապատասխանության գնահատումը կատարվում է համապատասխանության հաստատման ձևով։
17. Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակների համապատասխանությունը հաստատելիս հայտատու կարող է լինել անդամ պետության տարածքում՝ դրա օրենսդրությանը համապատասխան գրանցված իրավաբանական անձը կամ որպես անհատ ձեռնարկատեր հանդես եկող ֆիզիկական անձը, որը արտադրող կամ ներմուծող (վաճառող) կամ արտադրողի կողմից լիազորված անձ է։
18. Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակները ենթակա են համապատասխանության հաստատման՝ համապատասխանության հայտարարագրման ձևով հետևյալ սխեմաներից որևէ մեկով՝
ա) սերիական թողարկման արտադրատեսակների համար՝ 1հ, 3հ և 6հ սխեմաներ.
բ) արտադրատեսակների խմբաքանակի համար՝ 2հ և 4հ սխեմաներ։
19. Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակների համապատասխանությունը հայտարարագրելիս հայտատու կարող է լինել՝
ա) 1հ, 3հ և 6հ սխեմաների համար՝ արտադրողը (արտադրողի կողմից լիազորված անձը).
բ) 2հ և 4հ սխեմաների համար՝ արտադրողը (արտադրողի կողմից լիազորված անձը) կամ ներմուծողը (վաճառողը)։
20. Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակների համապատասխանության հայտարարագրման սխեմայի ընտրությունն իրականացվում է հայտատուի կողմից։
21. 1հ և 2հ սխեմաներով էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակների համապատասխանության հայտարարագրումն իրականացվում է հայտատուի կողմից սեփական ապացույցների հիման վրա։ Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակների նմուշների փորձարկումներն անցկացվում են հայտատուի փորձարկման լաբորատորիայում կամ հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում (կենտրոնում), որն ընդգրկված է Մաքսային միության սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) միասնական ռեեստրում (այսուհետ՝ Միասնական ռեեստր), կամ փորձարկման այլ լաբորատորիայում։
3հ, 4հ և 6հ սխեմաներով էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակների համապատասխանության հայտարարագրումն իրականացվում է հայտատուի կողմից սեփական ապացույցների և Միասնական ռեեստրում ընդգրկված հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի) մասնակցությամբ ստացված ապացույցների հիման վրա։
22. Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակների համապատասխանությունը հայտարարագրելիս հայտատուն՝
ա) ձևակերպում և վերլուծում է սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրատեսակների համապատասխանությունը հաստատող փաստաթղթերը, այդ թվում՝
տեխնիկական պայմանները (առկայության դեպքում).
շահագործման փաստաթղթերը.
արտադրատեսակների նմուշների և (կամ) բաղկացուցիչ մասերի, նյութերի, բաղադրիչների փորձարկման արձանագրություն (արձանագրություններ) սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանելու վերաբերյալ և (կամ) հայտատուի ընտրությամբ այլ փաստաթղթեր, որոնք հիմք են հանդիսացել սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրատեսակների համապատասխանության հաստատման համար (առկայության դեպքում) (1հ, 2հ, 3հ, 4հ և 6հ սխեմաներ).
մատակարարման պայմանագիրը (կոնտրակտը) և ապրանքաուղեկից փաստաթղթերը (առկայության դեպքում) (արտադրատեսակների խմբաքանակի, միավոր արտադրատեսակի համար) (2հ և 4հ սխեմաներ).
որակի կառավարման համակարգի սերտիֆիկատը (սերտիֆիկատի պատճեն) (6հ սխեմա).
բ) անցկացնում է արտադրատեսակների նույնականացում՝ դրանք սույն տեխնիկական կանոնակարգի կիրառման ոլորտին դասելու նպատակով.
գ) ապահովում է արտադրական հսկողության անցկացումը և ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի արտադրատեսակների արտադրման գործընթացն ապահովի դրանց համապատասխանությունը սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին.
դ) ձեռնարկում է որակի կառավարման համակարգի գործունեության կայունության ապահովմանն ուղղված բոլոր անհրաժեշտ միջոցները (6հ սխեմա).
ե) ընդունում է համապատասխանության մասին հայտարարագիրը, որը ձևակերպվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 293 որոշմամբ հաստատված՝ միասնական ձևով և կանոններով.
զ) զետեղում է Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանը համապատասխանության հաստատման ընթացակարգի ավարտից հետո.
է) համապատասխանության հաստատման ընթացակարգի ավարտից հետո կազմում է փաստաթղթերի փաթեթ, որն ընդգրկում է սույն կետի «ա» ենթակետով նախատեսված փաստաթղթերը, և համապատասխանության մասին հայտարարագիրը։
23. Համապատասխանության մասին հայտարարագիրը ենթակա է գրանցման՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի ապրիլի 9-ի թիվ 76 որոշմամբ նախատեսված կարգով։
24. Սերիական թողարկման էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակների համար համապատասխանության մասին հայտարարագրի գործողության ժամկետը կազմում է 5 տարուց ոչ ավելի։ Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակների խմբաքանակի համար համապատասխանության մասին հայտարարագրի գործողության ժամկետ չի սահմանվում:
25. Հայտատուի ընտրությամբ էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակների համապատասխանության հաստատումը համապատասխանության հայտարարագրման ձևով կարող է փոխարինվել հետևյալ սխեմաներից որևէ մեկով՝ սերտիֆիկացման ձևով համապատասխանության հավաստմամբ՝
ա) սերիական թողարկման արտադրատեսակների համար՝ 1ս, 2ս և 6ս սխեմաներ.
բ) արտադրատեսակների խմբաքանակի համար՝ 3ս սխեմա։
26. Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակները սերտիֆիկացնելիս հայտատու կարող է լինել՝
ա) 1ս, 2ս և 6ս սխեմաների համար՝ արտադրողը (արտադրողի կողմից լիազորված անձը).
բ) 3ս սխեմայի համար՝ արտադրողը (արտադրողի կողմից լիազորված անձը) կամ ներմուծողը (վաճառողը)։
27. Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակների սերտիֆիկացման սխեմայի ընտրությունն իրականացվում է հայտատուի կողմից։
28. Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակները սերտիֆիկացնելիս հայտատուն՝
ա) ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի արտադրատեսակների արտադրման գործընթացը լինի կայուն և ապահովի դրանց համապատասխանությունը սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին.
բ) կազմում է հետևյալ տեխնիկական փաստաթղթերը՝
տեխնիկական պայմանները (առկայության դեպքում).
շահագործման փաստաթղթերը.
մատակարարման պայմանագիրը (կոնտրակտը) և ապրանքաուղեկից փաստաթղթերը (առկայության դեպքում) (արտադրատեսակների խմբաքանակի համար) (3ս սխեմա).
որակի կառավարման համակարգի սերտիֆիկատը (սերտիֆիկատի պատճեն) (2ս սխեմա).
հայտատուի ընտրությամբ այլ փաստաթղթեր, որոնք հիմք են հանդիսացել սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրատեսակների համապատասխանության հաստատման համար (առկայության դեպքում).
գ) Միասնական ռեեստրում ընդգրկված սերտիֆիկացման մարմին է ներկայացնում արտադրատեսակների սերտիֆիկացման հայտ (կցելով տեխնիկական փաստաթղթերը)։ Հայտում նշվում են տեղեկություններ այն փաստաթղթի վերաբերյալ, որի պահանջներին համապատասխանելու համար սերտիֆիկացված է որակի կառավարման համակարգը (2ս սխեմա), ինչպես նաև տեղեկություններ արտադրատեսակների խմբաքանակի նույնականացման հատկանիշների և դրա մեջ մտնող արտադրանքի միավորների մասին (3ս սխեմա).
դ) զետեղում է Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանը համապատասխանության հաստատման ընթացակարգերի ավարտից հետո.
ե) արտադրատեսակների կառուցվածքի և դրանց արտադրության տեխնոլոգիայի մեջ այնպիսի փոփոխություններ կատարելու դեպքում, որոնք կարող են ազդել սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին այդ արտադրատեսակների համապատասխանության վրա, դրա մասին նախօրոք տեղեկացնում է սերտիֆիկացման մարմնին (1ս սխեմա).
զ) համապատասխանության հաստատման ընթացակարգի ավարտից հետո ձևավորում է փաստաթղթերի լրակազմ, որն ընդգրկում է սույն կետի «բ» ենթակետով նախատեսված փաստաթղթեր, փորձարկումների արձանագրություն (արձանագրություններ), արտադրության վիճակի վերլուծության արդյունքներ (1ս սխեմա) և համապատասխանության սերտիֆիկատ։
29. Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակները սերտիֆիկացնելիս Միասնական ռեեստրում ընդգրկված սերտիֆիկացման մարմինը՝
ա) վերլուծում է հայտատուի կողմից ներկայացված տեխնիկական փաստաթղթերը և տեղեկացնում է հայտատուին իր որոշման մասին (սերտիֆիկացման անցկացման պայմանի նշումով).
բ) անցկացնում է արտադրատեսակների նմուշների նույնականացում և փորձարկումներ անցկացնելու համար հայտատուի մոտից դրանց ընտրություն.
գ) ապահովում է արտադրատեսակների նմուշների (արտադրատեսակների խմբաքանակի (խմբաքանակից ընտրանքների) (3ս սխեմա)) փորձարկումների անցկացումը Միասնական ռեեստրում ընդգրկված հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում (կենտրոնում).
դ) անցկացնում է հայտատուի արտադրության վիճակի վերլուծություն, որի արդյունքները ձևակերպվում են ակտով (1ս սխեմա).
ե) փորձարկումների և արտադրության վիճակի վերլուծության դրական արդյունքների դեպքում ձևակերպում է համապատասխանության սերտիֆիկատ` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 293 որոշմամբ հաստատված միասնական ձևով, և տալիս է այն հայտատուին.
զ) համապատասխանության սերտիֆիկատի մասին տեղեկությունները մուտքագրում է տրված համապատասխանության սերտիֆիկատների և համապատասխանության մասին գրանցված հայտարարագրերի միասնական ռեեստրում.
է) անցկացնում է տեսչական հսկողություն սերտիֆիկացված արտադրատեսակների նկատմամբ համապատասխանության սերտիֆիկատի գործողության ամբողջ ժամկետի ընթացքում Միասնական ռեեստրում ընդգրկված հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում (կենտրոնում)` արտադրատեսակների նմուշների փորձարկումների անցկացման և (կամ) արտադրության վիճակի վերլուծության միջոցով (1ս սխեմա).
ը) անցկացնում է տեսչական հսկողություն սերտիֆիկացված արտադրատեսակների նկատմամբ համապատասխանության սերտիֆիկատի գործողության ամբողջ ժամկետի ընթացքում Միասնական ռեեստրում ընդգրկված հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում (կենտրոնում) արտադրատեսակների նմուշների փորձարկումների անցկացման և որակի կառավարման սերտիֆիկացված համակարգի նկատմամբ որակի կառավարման համակարգի սերտիֆիկացման մարմնի տեսչական հսկողության արդյունքների վերլուծության միջոցով (2ս սխեմա).
թ) տեսչական հսկողության դրական արդյունքների դեպքում հաստատում է համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը և տեսչական հսկողության ակտում կատարում է համապատասխան գրառում, տեսչական հսկողության բացասական արդյունքների դեպքում որոշում է ընդունում համապատասխանության սերտիֆիկատի գործողության կասեցման կամ չեղարկման մասին և ընդունված որոշման մասին տեղեկատվությունը հայտնում է հայտատուին (1ս և 2ս սխեմաներ)։
30. Որակի կառավարման համակարգի սերտիֆիկացումը նախատեսող սխեմաներով համապատասխանության հաստատման (համապատասխանության հայտարարագրման կամ սերտիֆիկացման) իրականացման դեպքում այդ համակարգի սերտիֆիկացման աշխատանքներն իրականացվում են որակի կառավարման համակարգի սերտիֆիկացման մարմնի կողմից, որը գրանցված է անդամ պետության տարածքում՝ այդ պետության օրենսդրությանը համապատասխան և հավատարմագրված է անդամ պետության հավատարմագրման ազգային համակարգում։
31. Սերիական թողարկման էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակների համար համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետը կազմում է 5 տարուց ոչ ավելի։ Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակների խմբաքանակի համար համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետ չի սահմանվում:
32. Փաստաթղթերի լրակազմը, որը կազմվում է էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակների համապատասխանությունը հաստատելուց հետո, պահվում է՝
ա) սերիական թողարկման արտադրատեսակների համար՝ հայտատուի մոտ համապատասխանության մասին հայտարարագրի կամ համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը դադարեցվելու օրվանից առնվազն 10 տարի.
բ) արտադրատեսակների խմբաքանակի համար՝ հայտատուի մոտ արտադրատեսակների խմբաքանակի իրացման ավարտի օրվանից առնվազն 10 տարի.
գ) արտադրատեսակի համար՝ արտադրողի (արտադրողի կողմից լիազորված անձի) մոտ այդ արտադրատեսակն արտադրությունից հանելու (արտադրությունը դադարեցնելու) օրվանից առնվազն 10 տարի։
VIII. Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով մակնշումը
33. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանող և սույն տեխնիկական կանոնակարգի VII բաժնի համաձայն համապատասխանության հաստատման ընթացակարգով անցած էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակը պետք է ունենա Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով մակնշում։
34. Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով մակնշումն իրականացվում է նախքան էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակները Միության շուկայում շրջանառության մեջ դնելը:
35. Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանը զետեղվում է էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի յուրաքանչյուր արտադրատեսակի վրա՝ արտադրատեսակի ծառայության ամբողջ ժամկետի ընթացքում հստակ և պարզ պատկերումն ապահովող ցանկացած եղանակով, ինչպես նաև ներկայացվում է դրան կից ներկայացվող շահագործման փաստաթղթերում։
Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակի վրա Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշան զետեղելու անհնարինության դեպքում թույլատրվում է դրա զետեղումը միայն արտադրատեսակի փաթեթվածքի և դրան կից ներկայացվող շահագործման փաստաթղթերի վրա։
36. Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակը մակնշվում է Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով, եթե դա համապատասխանում է Միության (Մաքսային միության) այն բոլոր տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, որոնց գործողությունը տարածվում է դրա վրա։
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1 «Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակներում վտանգավոր նյութերի կիրառումը սահմանափակելու մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ /20) |
ՑԱՆԿ
էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակների, որոնց վրա տարածվում է «Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակներում վտանգավոր նյութերի կիրառումը սահմանափակելու մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի գործողությունը (ԵԱՏՄ ՏԿ /20)
1. Կենցաղային նշանակության էլեկտրական ապարատներ և սարքեր՝
ա) սննդի պատրաստման ու պահպանման և խոհանոցային աշխատանքների մեխանիզացման համար, ինչպես նաև այլ խոհանոցային սարքավորումներ.
բ) սպիտակեղենի, հագուստի և կոշկեղենի մշակման (լվացման, արդուկման, չորացման, մաքրման) համար.
գ) տարածքների մաքրման և հավաքման համար.
դ) շինություններում միկրոկլիմայի պահպանման և կարգավորման համար.
ե) սանիտարահիգիենիկ.
զ) մազերի, եղունգների և մաշկի խնամքի համար.
է) մարմնի տաքացման համար.
ը) թրթռամերսման.
թ) խաղային, սպորտային և մարզվելու սարքավորումներ.
ժ) լսա- և տեսաապարատուրա, հեռուստա- և ռադիոհեռարձակման ընդունիչներ.
ժա) կարի և գործելու.
ժբ) սնուցման բլոկներ, լիցքավորման սարքվածքներ, լարման կայունացուցիչներ.
ժգ) այգեբանջարանոցային տնտեսության համար.
ժդ) ակվարիումների և պարտեզների ջրավազանների համար.
ժե) էլեկտրապոմպեր.
ժզ) էլեկտրական և էլեկտրոնային ժամացույցներ.
ժէ) հաշվիչներ.
ժը) էլեկտրատեղակայման արտադրատեսակներ.
ժթ) երկարիչներ։
2. Էլեկտրոնային հաշվիչ մեքենաներ և դրանց միացվող սարքեր՝ ներառյալ դրանց համակցությունները՝
ա) անհատական համակարգիչների սերվերներ, համակարգային բլոկներ.
բ) նոութբուքեր.
գ) պլանշետային, գրպանի, դյուրակիր և այլ փոքրաեզրաչափ համակարգիչներ.
դ) ստեղնաշարեր, մանիպուլյատորներ, թրեքերներ և կառավարման ու մուտքագրման այլ սարքեր (համակարգչային մկնիկներ, զվարճաձողեր, սաղավարտներ, ակնոցներ).
ե) տեղեկատվության փոխովի կուտակիչներ.
զ) մոնիտորներ.
է) տպիչներ.
ը) սկաներներ.
թ) ակուստիկ համակարգեր և ականջակալներ.
ժ) մուլտիմեդիա պրոյեկտորներ.
ժա) կենսաչափական տեղեկատվության ընթերցիչներ.
ժբ) վեբ-տեսախցիկներ.
ժգ) մոդեմներ.
ժդ) անխափան սնուցման բլոկներ։
3. Էլեկտրակապի միջոցներ (տերմինալային հեռահաղորդակցման սարքեր)՝
ա) ամրակցված և բջջային հեռախոսներ.
բ) ավտոմատ հեռախոսներ.
գ) հեռատպիչներ.
դ) տելեքսներ.
ե) շարժական և դյուրակիր ռադիոկայաններ.
զ) ռադիոհաճախական նույնականացման տարբերանշաններ։
4. Պատճենահանող մեքենաներ և այլ էլեկտրական գրասենյակային սարքավորումներ։
5. Էլեկտրաֆիկացված գործիք (ձեռքի և շարժական էլեկտրական մեքենաներ)։
6. Լույսի աղբյուրներ և լուսային սարքավորումներ՝ ներառյալ կահույքի մեջ ներկառուցվող սարքավորումները։
7. Էլեկտրաերաժշտական գործիքներ։
8. Խաղային և առևտրի ավտոմատներ։
9. Դրամարկղային ապարատներ, տոմս տպող մեքենաներ, նույնականացման քարտերի ընթերցիչներ, բանկոմատներ, տեղեկատվական կրպակներ։
10. Փոփոխական և (կամ) հաստատուն հոսանքի ոչ ավելի, քան 500 Վ անվանական լարման դեպքում օգտագործման համար նախատեսված մալուխներ, հաղորդալարեր և քուղեր՝ բացառությամբ օպտիկա-մանրաթելային մալուխների։
11. Ավտոմատ անջատիչներ և պաշտպանական անջատման սարքեր:
12. Հրդեհի, պահպանական և հրդեհային պահպանական ազդասարքեր։
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2 «Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակներում վտանգավոր նյութերի կիրառումը սահմանափակելու մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ /) |
ՑԱՆԿ
վտանգավոր նյութերի, որոնց պարունակությունը էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակներում՝ թույլատրելի խտության գերազանցմամբ միատարր (հոմոգեն) այնպիսի նյութերում, որոնք կիրառվում են էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակների կառուցվածքներում, որոնց վրա տարածվում է «Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակներում վտանգավոր նյութերի կիրառումը սահմանափակելու մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ /) գործողությունը, արգելված է
|
Վնասակար նյութի անվանումը |
Միատարր (հոմոգեն) նյութերում վտանգավոր նյութի թույլատրելի խտությունը քաշային տոկոսներով, ոչ ավելի, քան |
|
1. Կապար |
0.1 |
|
2. Սնդիկ |
0.1 |
|
3. Կադմիում |
0.01 |
|
4. Վեցարժեք քրոմ |
0.1 |
|
5. Պոլիբրոմացված դիֆենիլներ |
0.1 |
|
6. Պոլիբրոմացված դիֆենիլեթերներ |
0.1 |
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3 «Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակներում վտանգավոր նյութերի կիրառումը սահմանափակելու մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ /) |
ՀԱՏՈՒԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակներում վտանգավոր նյութերի կիրառումը սահմանափակելու
|
Հատուկ պահանջը |
Հատուկ պահանջի գործողության ժամկետը |
|
1. Սնդիկ 1 լամպակոթով կոմպակտ լյումինեսցենտային լամպերում, 1 լամպի համար ոչ ավելի, քան՝ |
|
|
2.5 մգ՝ 30 Վտ-ից ոչ պակաս հզորությամբ ընդհանուր լուսավորման լամպերի համար |
չի սահմանափակվում |
|
3.5 մգ՝ 30 Վտ-ից (ներառյալ) մինչև 50 Վտ հզորությամբ ընդհանուր լուսավորման լամպերի համար |
չի սահմանափակվում |
|
5 մգ՝ 50 Վտ-ից (ներառյալ) մինչև 150 Վտ հզորությամբ ընդհանուր լուսավորման լամպերի համար |
չի սահմանափակվում |
|
15 մգ՝ 150 Վտ-ից ոչ պակաս հզորությամբ ընդհանուր լուսավորման լամպերի համար |
չի սահմանափակվում |
|
7 մգ՝ 17 մմ-ից ոչ ավելի տրամագծով օղակաձև կամ քառակուսի խողովակաձև անոթով ընդհանուր լուսավորման լամպերի համար |
չի սահմանափակվում |
|
5 մգ՝ հատուկ նպատակների համար (բացի ընդհանուր լուսավորումից) նախատեսված լամպերի համար |
չի սահմանափակվում |
|
3.5 մգ՝ «Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակներում վտանգավոր նյութերի կիրառումը սահմանափակելու մասին» |
Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգն (ԵԱՏՄ ՏԿ / ) ուժի մեջ մտնելու օրվանից 3 տարվա ընթացքում 20 000 ժ-ից ոչ պակաս ծառայության ժամկետով 30 Վտ-ից պակաս հզորությամբ ընդհանուր լուսավորման լամպերի համար (այսուհետ՝ տեխնիկական կանոնակարգ*) |
|
2. Սնդիկ 2 լամպակոթով ընդհանուր լուսավորման գծային (խողովակաձև ուղղագիծ) լյումինեսցենտային լամպերում, 1 լամպի համար ոչ ավելի, քան՝ |
|
|
4 մգ՝ 9 մմ-ից պակաս խողովակի տրամագծով եռաշերտ լյումինաֆորով լամպերի համար |
չի սահմանափակվում |
|
3 մգ՝ 9 մմ-ից ոչ պակաս և 17 մմ-ից ոչ ավելի խողովակի տրամագծով եռաշերտ լյումինաֆորով լամպերի համար |
չի սահմանափակվում |
|
3.5 մգ՝ 17 մմ-ից ոչ պակաս խողովակի տրամագծով եռաշերտ ֆոսֆորային լյումինաֆորով լամպերի համար |
չի սահմանափակվում |
|
5 մգ՝ 25 000 ժ-ից ոչ պակաս ծառայության ստանդարտ ժամկետով եռաշերտ ֆոսֆորային լյումինաֆորով լամպերի համար |
չի սահմանափակվում |
|
3. Սնդիկ այլ լյումինեսցենտային լամպերում, 1 լամպի համար ոչ ավելի, քան՝ |
|
|
10 մգ՝ հալոֆոսֆատային լյումինաֆորով և 28 մմ-ից ավելի տրամագծով անոթով գծային լամպերի համար |
տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից 2 տարվա ընթացքում* |
|
15 մգ՝ հալոֆոսֆատային լյումինաֆորով ոչ գծային ձևի լամպերի համար |
տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից 3 տարվա ընթացքում* |
|
15 մգ՝ հալոֆոսֆատային լյումինաֆորով և 17 մմ-ից ավելի տրամագծով անոթով ոչ գծային ձևի լամպերի համար |
չի սահմանափակվում |
|
15 մգ՝ ընդհանուր լուսավորման համար և հատուկ նպատակների համար նախատեսված լամպերի համար (օրինակ՝ ինդուկցիոն լամպեր) |
չի սահմանափակվում |
|
10 մգ՝ հալոֆոսֆատային լյումինաֆորով և 28 մմ-ից պակաս տրամագծով անոթով գծային լամպերի համար |
չի սահմանափակվում |
|
4. Սնդիկ սառը կաթոդով լյումինեսցենտային լամպերում և արտաքին էլեկտրոդներով լյումինեսցենտային լամպերում, 1 լամպի համար ոչ ավելի, քան՝ |
|
|
3.5 մգ՝ 500 մմ-ից ոչ ավելի երկարությամբ լամպերի համար |
չի սահմանափակվում |
|
5 մգ՝ 500 մմ-ից ավելի, բայց 1 500 մմ-ից ոչ ավելի երկարությամբ լամպերի համար |
չի սահմանափակվում |
|
13 մգ՝ 1 500 մմ-ից ավելի երկարությամբ լամպերի համար |
չի սահմանափակվում |
|
5. Սնդիկ ցածր ճնշման գազապարպման լամպերում՝ ոչ ավելի, քան 15 մգ 1 լամպի համար |
չի սահմանափակվում |
|
6. Սնդիկ 60-ից ավելի Ra գունափոխանցման ցուցանիշով ընդհանուր լուսավորման բարձր ճնշման նատրիումային լամպերում, 1 լամպի համար ոչ ավելի, քան՝ |
|
|
30 մգ՝ 155 Վտ-ից ոչ ավելի հզորությամբ լամպերի համար |
չի սահմանափակվում |
|
40 մգ՝ 155 Վտ-ից ավելի հզորությամբ լամպերի համար |
չի սահմանափակվում |
|
7. Սնդիկ ընդհանուր լուսավորման համար բարձր ճնշման այլ նատրիումային լամպերում՝ |
|
|
25 մգ՝ 155 Վտ-ից ոչ ավելի հզորությամբ լամպերի համար |
չի սահմանափակվում |
|
30 մգ՝ 155 Վտ-ից ավելի, բայց 405 Վտ-ից ոչ ավելի հզորությամբ լամպերի համար |
չի սահմանափակվում |
|
40 մգ՝ 405 Վտ-ից ավելի հզորությամբ լամպերի համար |
չի սահմանափակվում |
|
8. Սնդիկ բարձր ճնշման սնդիկային լամպերում՝ չի սահմանափակվում |
տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից 2 տարվա ընթացքում* |
|
9. Սնդիկ մետաղահալոգենային լամպերում՝ չի սահմանափակվում |
չի սահմանափակվում |
|
10. Սնդիկ լուսավորվող նշանների և շենքերի դեկորատիվ լուսավորման համար հատուկ գազապարպման լամպերում՝ |
|
|
20 մգ՝ էլեկտրոդների յուրաքանչյուր զույգի համար և 0.3 մգ անոթի երկարության յուրաքանչյուր սանտիմետրի համար՝ մինուս 20 °С-ից ցածր ջերմաստիճանի դեպքում տարածքների ներսում և տարածքներից դուրս օգտագործելու համար նախատեսված լամպերի համար |
տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից 3 տարվա ընթացքում* |
|
15 մգ՝ էլեկտրոդների յուրաքանչյուր զույգի համար և 0.24 մգ անոթի երկարության յուրաքանչյուր սանտիմետրի համար, բայց ոչ ավելի, քան 80 մգ՝ տարածքների ներսում օգտագործելու համար նախատեսված այլ լամպերի համար |
տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից 3 տարվա ընթացքում* |
|
11. Սնդիկ հատուկ նպատակների (ընդհանուր լուսավորումից բացի) համար նախատեսված գազապարպման այլ լամպերում՝ չի սահմանափակվում |
չի սահմանափակվում |
|
12. Կապար էլեկտրոնաճառագայթային խողովակների ապակու մեջ՝ չի սահմանափակվում |
չի սահմանափակվում |
|
13. Կապար լյումինեսցենտային լամպերի անոթների (խողովակների) ապակու մեջ՝ ոչ ավելի, քան 0.2 % |
չի սահմանափակվում |
|
14. Կապարի պարունակությունը պողպատի մեջ՝ ներառյալ ցինկապատ պողպատը՝ ոչ ավելի, քան 0.35 % |
չի սահմանափակվում |
|
15. Կապարի պարունակությունը ալյումինե համաձուլվածքներում՝ ոչ ավելի, քան 0.4 % |
չի սահմանափակվում |
|
16. Կապարի պարունակությունը արույրի մեջ և պղնձի հիման վրա այլ համաձուլվածքներում՝ ոչ ավելի, քան 4 % |
չի սահմանափակվում |
|
17. Կապար դժվարահալ զոդանյութերում (հալման ջերմաստիճանը՝ 300 °С-ից ավելի)՝ չի սահմանափակվում |
չի սահմանափակվում |
|
18. Կապար զոդանյութերում, որոնք օգտագործվում են սերվերների, հեռահաղորդակցության ցանցերի տեղեկատվության պահպանման և փոխանցման համակարգերի պատրաստման ժամանակ՝ չի սահմանափակվում |
չի սահմանափակվում |
|
19. Կապար էլեկտրական և էլեկտրոնային բաղադրիչներում, բացի կոնդենսատորների մեկուսիչ կերամիկայից (օրինակ՝ պյեզոէլեկտրիկ սարքերում, կերամիկական մեկուսիչ նյութերում կամ ապակե տակդիր հարթակներում)՝ չի սահմանափակվում |
չի սահմանափակվում |
|
20. Կապար փոփոխական հոսանքի 125 Վ-ից և հաստատուն հոսանքի 250 Վ-ից պակաս անվանական լարմամբ կոնդենսատորների մեկուսիչ կերամիկայում՝ չի սահմանափակվում |
չի սահմանափակվում |
|
21. Կապար ինտեգրալ միկրոսխեմաների կոնդենսատորների և դիսկրետ կիսահաղորդչային սարքերի՝ պյեզոէլեկտրիկ ազդեցություն ստեղծող կերամիկական նյութերում՝ չի սահմանափակվում |
տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից 2 տարվա ընթացքում* |
|
22. Կադմիում և դրա միացությունները էլեկտրական հպումներում՝ չի սահմանափակվում |
չի սահմանափակվում |
|
23. Վեցարժեք քրոմ՝ որպես հակաքայքայիչ հավելում՝ աբսորբցիոն սառնարանների ածխածնային պողպատից ջերմափոխանակման համակարգերում՝ սառեցնող լուծույթի զանգվածի 0.75 %-ից ոչ ավելի |
չի սահմանափակվում |
|
24. Կապար պատյաններում և սահման առանցքակալների ներդրակներում, որոնք նախատեսված են սառնազդակ պարունակող՝ օդափոխման և օդորակման համակարգերի ճնշակների համար՝ չի սահմանափակվում |
չի սահմանափակվում |
|
25. Կապար լուսանցիկ անգույն ապակիներում և օպտիկական համակարգերի ոսպնյակներում՝ չի սահմանափակվում |
չի սահմանափակվում |
|
26. Կապար և կադմիում ապակե լուսազտիչներում և արտացոլման ունակության ստանդարտ նմուշներում՝ չի սահմանափակվում |
չի սահմանափակվում |
|
27. Կապար զոդանյութերում պատյանի (բյուրեղակիրի) և գնդիկավոր արտանցիչներով ինտեգրալ միկրոսխեմաների կիսահաղորդչային բյուրեղի միջև կայուն էլեկտրական միացում ստեղծելու համար՝ չի սահմանափակվում |
չի սահմանափակվում |
|
28. Կապարի աղածին արտադրական կիրառման և պատճենահանման տեխնիկայի համար բարձր ինտենսիվության գազապարպման լամպերում՝ չի սահմանափակվում |
չի սահմանափակվում |
|
29. Կապար որպես սոլյարիումների համար գազապարպման լամպերի ֆլուորեսցենտային բաղադրություններն ակտիվացնող՝ չի սահմանափակվում |
չի սահմանափակվում |
|
30. Կապար և կադմիում բորոսիլիկատի ու կրաքարային-նատրիումային ապակիների վրա զետեղման համար տպագրական ներկերում՝ չի սահմանափակվում |
չի սահմանափակվում |
|
31. Կապար մետաղապատված անցքերով բազմաշերտ սկավառակային և պլանար-մատրիցային կերամիկական կոնդենսատորների համար զոդանյութերում՝ չի սահմանափակվում |
չի սահմանափակվում |
|
32. Կապարի օքսիդ SED դիսփլեյներում (մակերեսային հաղորդականության հաշվին էլեկտրոնային էմիսիայով դիսփլեյներում)՝ չի սահմանափակվում |
չի սահմանափակվում |
|
33. Կապար զոդանյութերում, որոնք կիրառվում են հզոր բարձրախոսներում (SPL 125 դԲ ոչ պակաս ձայնային ճնշման մակարդակի դեպքում երկարատև շահագործման համար նախատեսված դինամիկներում)՝ չի սահմանափակվում |
չի սահմանափակվում |
|
34. Կապարի միացություններ բյուրեղապակու մեջ՝ չի սահմանափակվում |
չի սահմանափակվում |
|
35. Կադմիումի համաձուլվածքներ՝ որպես առնվազն 100 դԲ ձայնային ճնշման մակարդակով բարձրախոսների ձայնային կոճի մեջ էլեկտրամեխանիկական միացումների համար զոդանյութ՝ չի սահմանափակվում |
չի սահմանափակվում |
|
36. Կապար բյուրեղյա դիսփլեյներում հարթ լյումինեսցենտային լամպերի մոնտաժի համար զոդանյութերում՝ չի սահմանափակվում |
չի սահմանափակվում |
|
37. Կապարի օքսիդ արգոնի և կրիպտոնի լազերային խողովակների հերմետիկացնող բաղադրություններում՝ չի սահմանափակվում |
չի սահմանափակվում |
|
38. Կապար 100 մկմ-ից ոչ ավելի հաստությամբ ուժային տրանսֆորմատորների պղնձալարերի զոդման համար զոդանյութերում՝ չի սահմանափակվում |
չի սահմանափակվում |
|
39. Կապար ենթալարվող կերամիկական պոտենցիոմետրերում՝ չի սահմանափակվում |
չի սահմանափակվում |
|
40. Սնդիկ պլազմային դիսփլեյներում կաթոդային փոշեցրման կայունացման համար՝ 1 պլազմային պանելի համար՝ 30 մգ-ից ոչ ավելի |
տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից 2 տարվա ընթացքում* |
|
41. Կապար ապակեկերամիկայի և բերիլիումի օքսիդի հիմքով պատյաններում բարձրավոլտ դիոդների մետաղապատող շերտերում՝ չի սահմանափակվում |
չի սահմանափակվում |
|
42. Կադմիում և կադմիումի օքսիդ ալյումինիումով բերիլիումի օքսիդի վրա նրբաթաղանթային շերտերում՝ չի սահմանափակվում |
չի սահմանափակվում |
|
43. Կադմիում լուսավորման և արտացոլման համակարգերի համար պինդմարմնային լուսադիոդների լուսակերպափոխիչ տարրերում՝ լուսաճառագայթող մակերևույթի 1 մմ2 համար 10 մգ-ից ոչ ավելի |
տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից 2 տարվա ընթացքում* |
_____________________
* Գործողության ժամկետ նշանակում է, որ նշված օրը վրա հասնելու պահից էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակը շրջանառության մեջ դնելը հնարավոր է միայն տեխնիկական կանոնակարգի 7-րդ կետում սահմանված՝ վտանգավոր նյութերի պարունակության նկատմամբ պահանջների պահպանման դեպքում։