ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
28 սեպտեմբերի 2015 թվականի |
թիվ 123 |
քաղ. Մոսկվա |
«ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի մայիսի 8-ի թիվ 19 որոշմամբ հաստատված՝ Արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «Մեկ պատուհան» մեխանիզմի զարգացման հիմնական ուղղությունների իրագործման վերաբերյալ միջոցառումների պլանի XII բաժնի 1.3 կետին համապատասխան և Արտաքին տնտեսական գործունեության համակարգում «Մեկ պատուհան» մեխանիզմի զարգացման հիմնական ուղղությունների իրագործման վերաբերյալ միջոցառումների պլանի կատարման մասով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի փետրվարի 4-ի թիվ 4 որոշմամբ հաստատված՝ 2015 թվականի մանրամասնեցված պլանի 1.3.4 ենթակետի իրագործման նպատակներով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց՝
1. Հաստատել կցվող «Մեկ պատուհան» ազգային մեխանիզմների զարգացման վիճակի գնահատման մեթոդիկան։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Վ. Խրիստենկո |
ՄԵԹՈԴԻԿԱ
«Մեկ պատուհան» ազգային մեխանիզմների զարգացման վիճակի գնահատման
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|