ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3774-Ա |
«12» սեպտեմբերի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ Ա-8 ԹԱՂԱՄԱՍԻ Հ.4 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Արտեմ, Աիդա և Մարիետա Ադամյանների, ինչպես նաև Լևոն Ադամյանի լ/ա Մարիետա Ադամյանի դիմումը՝ Նուբարաշենի Ա-8 թաղամասի հ.4 հասցեում գտնվող հողամասի սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Էրեբունու շրջանի Նուբարաշեն քաղաքատիպ ավան ավանային խորհրդի գործադիր կոմիտեի «Անձնական սեփականության իրավունքով անհատական բնակելի տան շինարարության համար անժամկետ օգտագործելու հողամաս հատկացնելու մասին» 04.10.1991 թվականի հ.10/2 որոշումը, Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի 19.09.2024 թվականի հ.33/01-89 և ՀՀ կադաստրի կոմիտեի 28/10/2024 թվականի հ.ԱՏ-28102024-01-0925 տեղեկանքները:
Հարցի ուսումնասիրությունից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Նուբարաշենի Ա-8 թաղամասի հ.4 հասցեի հողամասի փաստացի մակերեսը կազմում է 400.0քմ որքան որ ամրագրված է 04.10.1991թ. Հայաստանի Հանրապետության Էրեբունու շրջանի Նուբարաշեն քաղաքատիպ ավան ավանային խորհրդի գործադիր կոմիտեի «Անձնական սեփականության իրավունքով անհատական բնակելի տան շինարարության համար անժամկետ օգտագործելու հողամաս հատկացնելու մասին» հ.10/2 որոշման մեջ։
Քննարկվող հողամասը համաձայն ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում է 11-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.Ն/-65957-25 եզրակացությունը.
1. Սահմանել, որ Նուբարաշենի Ա-8 թաղամասի հ.4 հասցեում գտնվող, Արտեմ, Աիդա Մարիետա և Լևոն Ադամյաններին բնակելի տան շինարարության համար հատկացված հողամասի սահմանները որոշվում են 400.0քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով:
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում։
3. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
5. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։
| Տ. ԱվինՅԱՆ |