ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ «ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆԻ» ՄԵԽԱՆԻԶՄԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 19
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
08.05.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
08.05.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«08» մայիսի 2015 թ.

թիվ 19

քաղ. Մոսկվա

 

ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ «ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆԻ» ՄԵԽԱՆԻԶՄԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՄԱՍԻՆ

 

Ի գիտություն ընդունելով «Արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» մեխանիզմի զարգացման հիմնական ուղղությունների մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի մայիսի 29-ի թիվ 68 որոշման 3-րդ կետի իրագործման մասով աշխատանքի ընթացքի վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տրամադրած տեղեկատվությունը՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ Արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» մեխանիզմի զարգացման հիմնական ուղղությունների իրագործման միջոցառումների պլանը։

2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ ապահովել սույն Որոշմամբ հաստատված պլանով նախատեսված միջոցառումների իրագործումը և ֆինանսավորումը։

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ տարին մեկ ապահովել Արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» մեխանիզմի զարգացման հիմնական ուղղությունների իրագործման վերաբերյալ միջոցառումների պլանի կատարման մասով մանրամասնեցված պլանի մշակումը և հաստատումը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից։

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից`

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

բարձրագույն խորհրդի

2015 թվականի մայիսի 8-ի

թիվ 19 որոշմամբ

 

ՊԼԱՆ

 

արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» մեխանիզմի զարգացման հիմնական ուղղությունների իրագործման միջոցառումների

 

I. Ներածություն

 

Սույն Պլանը մշակվել է ի կատարումն «Արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» մեխանիզմի զարգացման հիմնական ուղղությունների մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի մայիսի 29-ի թիվ 68 որոշման և հիմնվում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Միության մասին պայմանագիր), Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) իրավունքի մաս կազմող՝ արտաքին տնտեսական գործունեության ոլորտում միջազգային պայմանագրերի և ակտերի դրույթների վրա, ինչպես նաև Առևտրի համաշխարհային կազմակերպության նորմերի, կանոնների և սկզբունքների, Միավորված ազգերի կազմակերպության ու Համաշխարհային մաքսային կազմակերպության միջազգային հանձնարարականների վրա։

Սույն Պլանն արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգի կատարելագործման, միջազգային առևտրի ընթացակարգերի պարզեցմանն ուղղված ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ Միության անդամ պետություններում (այսուհետ՝ անդամ պետություններ) անցկացվող քաղաքականության տրամաբանական շարունակությունն է։

 

II. Սահմանումները

 

Սույն Պլանի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք նշանակում են հետևյալը.

1) «բիզնես-գործընթաց»՝ փոխկապակցված և կառուցվածքավորված գործողությունների շարք, որոնք ուղղված են արտաքին տնտեսական գործունեության ոլորտում որոշակի արդյունքի հասնելուն.

2) «փաստաթղթերի փոխադարձ ճանաչում»՝ մի անդամ պետության լիազոր մարմինների (կազմակերպությունների) կողմից ձևավորվող՝ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ էլեկտրոնային փաստաթղթերի ճանաչում և օգտագործում այլ անդամ պետությունում.

3) «տեղեկությունների ներդաշնակեցում»՝ կիրառման միևնույն ոլորտներում օգտագործվող էլեկտրոնային փաստաթղթերում և էլեկտրոնային փաստաթղթերի թղթային օրինակներում պարունակվող տեղեկատվությանը ներկայացվող պահանջների հավաքագրում, որոշում, վերլուծություն և համաձայնեցում՝ այդպիսի փաստաթղթերի համադրելիությունը՝ բովանդակության և ձևաչափի տեսանկյունից այդպիսի փաստաթղթերի համադրելիությունը բարձրացնելու նպատակով.

4) «պետական ընթացակարգեր»՝ պետական գործառույթներ (վարչական ընթացակարգեր) իրականացնելիս և շահագրգիռ անձանց պետական ծառայություններ տրամադրելիս անդամ պետությունների պետական մարմինների՝ արտաքին տնտեսական գործունեության ոլորտում իրավահարաբերությունների կարգավորման հետ կապված գործունեությունը՝ նրանց իրավասությանը համապատասխան.

5) «մեկ պատուհանի» մեխանիզմ»՝ արտաքին տնտեսական գործունեությունը կարգավորող պետական մարմինների և արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև փոխգործակցության մեխանիզմ, որը արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին թույլ է տալիս փաստաթղթերը` ստանդարտացված տեսքով, միանգամյա կարգով ներկայացնել միասնական անցման ուղիով՝ արտաքին տնտեսական գործունեության իրականացման նկատմամբ հսկողություն իրականացնելիս՝ շահագրգիռ պետական մարմինների և այլ կազմակերպությունների կողմից հետագայում իրենց իրավասությանը համապատասխան օգտագործելու համար.

6) «թույլատրման փաստաթղթեր»՝ պետական մարմինների և (կամ) պետության կողմից լիազորված կազմակերպությունների (այսուհետ՝ լիազորված կազմակերպություններ) կողմից տրամադրվող փաստաթղթեր, որոնց առկայությունն անհրաժեշտ է` արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելու և արտահանման, ներմուծման և տարանցման գործառնություններ իրականացնելիս իրավաբանական նշանակություն ունեցող առանձին գործողություններ կատարելու համար.

7) «փաստաթղթերի ստանդարտացված տեսք»՝ թղթային կրիչով նույնանման փաստաթղթին հավասար իրավաբանական ուժ ունեցող էլեկտրոնային տեսքով փաստաթուղթ, որը ձևակերպվում է ներդաշնակեցված և միասնականացված կառուցվածքին ու ձևաչափերին համապատասխան.

8) «տեղեկությունների միասնականացում»՝ էլեկտրոնային փաստաթղթերում և էլեկտրոնային փաստաթղթերի թղթային օրինակներում պարունակվող տեղեկությունների ամբողջության որոշում և համաձայնեցում ըստ կիրառման ոլորտների՝ միջազգային առևտրում կիրառվող ստանդարտների, մեթոդիկաների և հանձնարարականների հիման վրա.

9) «արտահանման, ներմուծման և տարանցման գործառնություններ»՝ Միության մաքսային տարածքից ապրանքների արտահանման, այդպիսի տարածք ապրանքների ներմուծման և Միության մաքսային տարածքով դրանց տեղափոխման հետ կապված արտաքին տնտեսական գործառնությունների բոլոր տեսակները.

10) «էլեկտրոնային առևտուր»՝ էլեկտրոնային համակարգերի օգտագործմամբ իրականացվող ֆինանսական և առևտրային գործարքների կատարման տեխնիկական և կազմակերպչական ձևերի ամբողջություն։

 

III. Նպատակը

 

Սույն Պլանի իրագործման նպատակը կազմակերպաիրավական և տեխնիկական հիմունքների ձևավորումն է՝ «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների զարգացման և մոտարկման պայմաններ ստեղծելու, ինչպես նաև Միության տարածքում արտաքին տնտեսական գործունեության կարգավորման արդյունավետ համակարգ ստեղծելիս վերազգային մակարդակով դրանց փոխգործակցությունը կազմակերպելու համար։

 

IV. Խնդիրները

 

Սույն Պլանի նպատակն իրագործվում է հետևյալ խնդիրների լուծման միջոցով՝

աջակցություն «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների զարգացմանը.

«մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների զարգացման վերաբերյալ մոտեցումների մոտարկման ապահովում.

արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ էլեկտրոնային փաստաթղթերի փոխադարձ ճանաչման, միասնականացման, ստանդարտացման և ներդաշնակեցման ապահովում.

«մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների տեղեկատվական փոխգործակցության կազմակերպում.

Արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» մեխանիզմի զարգացման հիմնական ուղղությունների (այսուհետ՝ Հիմնական ուղղություններ) իրագործման մասով գործողությունների համակարգում։

 

V. «Մեկ պատուհանի» ազգային մեխանիզմի էտալոնային մոդելի ընդհանուր նկարագիրը

 

«Մեկ պատուհանի» ազգային մեխանիզմի էտալոնային մոդելը (այսուհետ՝ էտալոնային մոդել) արտաքին տնտեսական գործունեության հետ կապված պետական ընթացակարգերի օպտիմալացման և էլեկտրոնային գործառնություններ և էլեկտրոնային առևտուր իրականացնելու համար պայմանների ստեղծման նպատակով միջազգային առևտրի ընթացակարգերի պարզեցման գործիք է։ Էտալոնային մոդելը կոչված է ապահովելու «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների զարգացման որակապես նոր մակարդակի անցումը, արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող և տվյալ ոլորտում ծառայություններ մատուցող անձանց (այսուհետ՝ շահագրգիռ անձինք) գործարքների գծով ծախքերը նվազեցնելու համար պայմանների ստեղծումը և անդամ պետությունների՝ արտաքին տնտեսական գործունեությունը կարգավորող պետական մարմինների (այսուհետ՝ պետական մարմիններ) աշխատանքում վարչական ծախքերի կրճատումը։

Էտալոնային մոդելը նորարարական անդրսահմանային մտավոր մեխանիզմ է, որը թույլ է տալիս շահագրգիռ անձանց ստանալ ծառայությունների համալիր՝ անդամ պետությունների պետական մարմինների և (կամ) լիազոր կազմակերպությունների հետ փոխգործակցության ընթացքում արտահանման, ներկրման և տարանցման գործառնություններ կատարելու համար։

Էտալոնային մոդելը հաշվի է առնում Համաշխարհային մաքսային կազմակերպության միջազգային ստանդարտների և Միավորված ազգերի կազմակերպության հանձնարարականների դրույթները, ինտեգրում է «մեկ պատուհանի» մեխանիզմի ժամանակակից մոդելների կառուցման փորձը՝ օգտագործելով առաջավոր կազմակերպաիրավական, տեխնիկական և տեխնոլոգիական լուծումներ։

Էտալոնային մոդելն ունի մի շարք բնորոշ առանձնահատկություններ։

 

1. Փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների միանգամյա ներկայացում

 

Շահագրգիռ անձինք պետք է հնարավորության ունենան միանգամյա կարգով ներկայացնելու ստանդարտացված տեսքով փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները միասնական անցման ուղիով բոլոր շահագրգիռ պետական մարմինների հետագա օգտագործման համար, ընդ որում՝ նախկինում ներկայացված փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները կրկնակի չեն ներկայացվում՝ բացառությամբ այն դեպքի, երբ այդպիսի փաստաթղթերը և (կամ) տեղեկություններն ունեն գործողության սահմանափակ ժամկետ։

Այն դեպքում, երբ ներկայացված փաստաթղթերում և (կամ) տեղեկություններում բավարար տվյալներ չեն պարունակվում պետական մարմինների և (կամ) լիազորված կազմակերպությունների կողմից որոշում կայացնելու համար՝ շահագրգիռ անձինք, այդպիսի մարմինների և (կամ) կազմակերպությունների հարցմամբ, կրկնակի անգամ ներկայացնում են միայն պակասող տեղեկությունները։

Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները, որոնք ներկայացվում են էլեկտրոնային փաստաթղթերի տեսքով, կարող են չլինել թղթային կրիչով փաստաթղթի ճիշտ կրկնօրինակը։

 

2. Ծառայությունների լայն շրջանակ

 

Շահագրգիռ անձանց պետք է տրամադրվի ծառայությունների լայն շրջանակ ապրանքների մատակարարման շղթայի բոլոր փուլերում՝ շահագրգիռ անձանց գրանցման պահից մինչև ապրանքների թողարկումը և տնտեսական գործունեության հետագա աուդիտը։

 

3. Մտավոր մեխանիզմ

 

Էտալոնային մոդելը դրա օգտագործողներին ծառայություններ տրամադրելու գործիք է։ Այդպիսի մեխանիզմը համընդհանուր է, ունակ է մատուցելու ծառայությունների համալիր իրական ժամանակի ռեժիմով, օպերատիվ կերպով մշակել և վերլուծել շահագրգիռ անձանց տրամադրած փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները, վերաբաշխել դրանք անդամ պետությունների պետական մարմինների և (կամ) լիազորված կազմակերպությունների միջև՝ ելնելով պահանջվող ծառայություններից, տեղեկացնել շահագրգիռ անձանց հայտերի ուսումնասիրության ընթացքի մասին, գնահատել ռիսկերը, տրամադրել որոշումներ։

Մտավոր մեխանիզմը թույլ է տալիս շահագրգիռ անձանց ստանալ անհրաժեշտ տեղեկությունները արտաքին տնտեսական գործունեության ոլորտում ծառայություններ տրամադրող անձանց, կարգավորման միջոցների մասին, կատարել մաքսային և այլ վճարների հաշվարկներ ու էլեկտրոնային վճարում, ձևավորել հաշվետվություն և ստանալ վիճակագրական տվյալներ։

 

4. Տրամադրվող ծառայությունների ճկունությունը և թափանցիկությունը

 

«Մեկ պատուհանի» ազգային մեխանիզմի գործունեության շրջանակներում շահագրգիռ անձինք պետք է հնարավորություն ունենան ստեղծելու «անձնական աշխատասենյակներ», ամբողջական պատկերացում ունենան ապրանքների մատակարարման շղթայի բոլոր փուլերում կատարվող արտահանման, ներմուծման և տարանցման գործառնությունների մասին։

«Մեկ պատուհանի» ազգային մեխանիզմը պետք է թույլ տա շահագրգիռ անձանց «անձնական աշխատասենյակի» միջոցով ստանալ այլ անդամ պետությունների «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների շրջանակներում տրամադրվող ծառայությունները՝ տեխնոլոգիական և տեղեկատվական նորարարությունների օգտագործմամբ։

 

5. «Մեկ պատուհանի» ազգային մեխանիզմն օգտագործողների տեղեկատվական փոխգործակցության տարբեր մակարդակների ապահովում

 

Էտալոնային մոդելը թույլ է տալիս ապահովել տեղեկատվական փոխգործակցությունը անդամ պետությունների շահարգիռ անձանց, պետական մարմինների և լիազորված կազմակերպությունների միջև, միջգերատեսչական տեղեկատվական փոխգործակցությունը, շահագրգիռ անձանց տեղեկատվական փոխգործակցությունը միմյանց միջև՝ արտահանման, ներմուծման և տարանցման գործառնություններ կատարելիս, ինչպես նաև «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների տեղեկատվական փոխգործակցությունը։

 

6. Վստահության բարձր աստիճան

 

Էտալոնային մոդելը պետք է ապահովի օգտագործողների վստահության բարձր աստիճանը, նպաստել անդամ պետությունների շահագրգիռ անձանց, պետական մարմինների և լիազորված կազմակերպությունների միջև վստահության հարաբերությունների ձևավորմանը։

 

7. Էտալոնային մոդելի ընդգրկման ոլորտը

 

Էտալոնային մոդելն ընդգրկում է՝

1) պետական կարգավորման ոլորտները՝ մաքսային, արժութային, հարկային, մաքսասակագնային, ոչ սակագնային, տեխնիկական կարգավորման ոլորտ, սանիտարական, անասնաբուժասանիտարական, կարանտինային բուսասանիտարական միջոցառումների կիրառման ոլորտ, ֆինանսական ծառայությունների (բանկային, ապահովագրական), տրանսպորտի և փոխադրումների, մտավոր սեփականության իրավունքների պահպանության և պաշտպանության կարգավորման ոլորտ.

2) գործունեության տեսակները՝ արտաքին առևտրային, տրանսպորտային և լոգիստիկ ծառայությունների, ֆինանսական (բանկային, ապահովագրական) ծառայությունների տրամադրման գործունեություն, ինչպես նաև գործունեություն մաքսային գործի ոլորտում.

3) սուբյեկտները՝

անդամ պետությունների պետական մարմիններ՝ մաքսային գործի, հարկման, մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման բնագավառում. անդամ պետությունների պետական մարմինները, որոնք իրականացնում են՝ արտաքին տնտեսական գործունեության հետ կապված թույլատրման փաստաթղթերի տրամադրում, տրանսպորտային հսկողություն, սանիտարական, անասնաբուժասանիտարական, կարանտինային բուսասանիտարական հսկողություն (վերահսկողություն), տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ հսկողություն (վերահսկողություն), արտահանման, ճառագայթային, արժութային և պետական հսկողության այլ տեսակներ.

թույլատրման փաստաթղթեր տրամադրելու համար լիազորված կազմակերպությունները, այդ թվում՝ առևտրաարդյունաբերական պալատները, սերտիֆիկացման մարմինները և փորձարկման լաբորատորիաները (կենտրոնները), որոնք իրականացնում են աշխատանքներ Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) բնագավառում.

շահագրգիռ անձինք՝ իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերեր, որոնք իրականացնում են արտաքին տնտեսական գործունեություն. անձինք, որոնք իրականացնում են գործունեություն մաքսային գործի ոլորտում (մաքսային ներկայացուցիչներ, մաքսային փոխադրողներ, ժամանակավոր պահպանման պահեստների տիրապետողներ, մաքսային պահեստների տիրապետողներ, ազատ պահեստների տիրապետողներ, անմաքս առևտրի խանութների տիրապետողներ). լիազորված տնտեսական օպերատորներ. տրանսպորտային-բեռնառաքման, լոգիստիկ ընկերություններ, փոխադրողներ, Էքսպրես-փոխադրողներ, օդանավակայանների, ավտոմոբիլային և երկաթուղային անցման կետերի վարչակազմեր. բանկեր և ապահովագրական կազմակերպություններ. արտոնագրային կազմակերպություններ (արտոնագրային հավատարմատարներ), փոստային կապի օպերատորներ և այլ կազմակերպություններ։

Էտալոնային մոդելի գործառույթների և ճարտարապետության մանրամասն նկարագիրը, էտալոնային մոդելի կողմից ընդգրկվող պետական ընթացակարգերի և ծառայությունների ցանկը մշակվում են այն նախագծերի վիճակի գնահատման և վերլուծության արդյունքների հիման վրա, որոնք ուղղված են անդամ պետություններում «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների մշակմանը և ստեղծմանը։

Էտալոնային մոդելը նպատակահարմար է ստեղծել թիվ 1 հավելվածովսահմանված կառուցվածքին համապատասխան։

 

VI Տեղեկատվական փոխգործակցությունը «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների գործունեության շրջանակներում

 

Անդամ պետությունների պետական մարմինների և լիազորված կազմակերպությունների տեղեկատվական փոխգործակցությունը «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների գործունեության շրջանակներում իրականացվում է Եվրասիական տնտեսական միության ինտեգրացված տեղեկատվական համակարգի (այսուհետ՝ ինտեգրացված համակարգ) օգտագործմամբ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից հաստատվող փոխգործակցության կանոնակարգերին համապատասխան, և պետք է համապատասխանի Միության իրավունքի նորմերին, մասնավորապես՝ Միության մասին պայմանագրի 23-րդ հոդվածի դրույթներին։

«Մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների միջև տեղեկատվական փոխգործակցության զարգացումն իրականացվում է Միության շրջանակներում ընդհանուր այն գործընթացների ցանկի օպտիմալացման միջոցով, որոնք իրագործվում են ինտեգրացված համակարգի օգտագործմամբ։

«Մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների գործունեության շրջանակներում օգտագործվող էլեկտրոնային փաստաթղթերի կառուցվածքների մշակումն իրականացվում է տվյալների ընդհանուր մոդելի հիման վրա, որը ստեղծվում է միջազգային ստանդարտների հիման վրա և դրանք հաշվի առնելով։

Տեղեկատվական փոխգործակցությունը «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների գործունեության շրջանակներում հիմնվում է հետևյալ սկզբունքների վրա՝

մի անդամ պետության «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմի միջոցով շահագրգիռ անձանցից ստացված տեղեկատվությունն այլ անդամ պետությունների շահագրգիռ պետական մարմինների կողմից՝ իրենց իրավասություններին համապատասխան, օգտագործելու հնարավորությունը.

արդիական, միասնականացված և ներդաշնակեցված այնպիսի տեղեկություններ պարունակող էլեկտրոնային փաստաթղթերի փոխանակման կազմակերպում, որոնք բավարար են` արտահանման, ներմուծման և տարանցման գործառնություններ կատարելու համար.

«մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների գործունեության շրջանակներում նոր անդամ պետությունների՝ տեղեկատվական փոխգործակցությանը հավասար պայմաններով միացնելու հնարավորությունը.

«մի պետության արտահանումը այլ պետությունում ներմուծում է» սկզբունքով՝ «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների գործունեության շրջանակներում այն պետությունների տեղեկատվական փոխգործակցությունը կազմակերպելու հնարավորություն, որոնք Միության անդամ չեն։

«Մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների գործունեության շրջանակներում տեղեկատվական փոխգործակցության ֆունկցիոնալ մոդելի նկարագիրը մշակվում է միջգերատեսչական տեղեկատվական փոխգործակցության գործընթացների դիտանցում անցկացնելու արդյունքների հիման վրա։

«Մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների գործունեության շրջանակներում տեղեկատվության պաշտպանության միջոցառումները անցկացվում են ինտեգրացված համակարգի ստեղծման և զարգացման պլաններին համապատասխան։ Սույն Պլանով նշված միջոցառումները նախատեսված չեն։

Տեղեկատվությունը էլեկտրոնային տեսքով փաստաթղթավորելու ընդհանուր ենթակառուցվածքի և վստահության անդրսահմանային տարածքի ստեղծումը և գործունեության ապահովումն իրականացվում է ինտեգրացված համակարգի ստեղծման և զարգացման աշխատանքների շրջանակներում և պլաններին համապատասխան։

 

VII. Պլանի իրագործման ժամկետները և փուլերը

 

Սույն Պլանը մշակված է վեցամյա ժամանակահատվածի համար՝ 2015-ից 2020 թվականը ներառյալ։ Յուրաքանչյուր տարի մշակվում են մանրամասնեցված պլաններ։ Յուրաքանչյուր հաջորդ մանրամասնեցված պլանում հաշվի են առնվում նախորդ մանրամասնեցված պլանի իրականացման արդյունքները։

Սույն Պլանում և մանրամասնեցված պլաններում կարող են փոփոխություններ կատարվել՝ հաշվի առնելով ներքին և արտաքին գործոնները, որոնք էապես ազդում են համապատասխան միջոցառումները ժամանակին և որակով կատարման վրա։

Սույն Պլանի իրագործումն իրականացվում է փուլերով՝ թիվ 2 հավելվածով սահմանված ցանցային ժամանակացույցին համապատասխան։ Ռեսուրների օպտիմալ բաշխումն ու սույն Պլանի միջոցառումների ժամանակին կատարումն ապահովելու նպատակներով տարբեր փուլերին վերաբերող միջոցառումները կարող են կատարվել զուգահեռաբար։

Սույն Պլանն իրագործվում է` հաշվի առնելով հետևյալ փուլերը՝

նախապատրաստական փուլ,

մշակման փուլ,

իրագործման փուլ,

դիտանցման և ստացված արդյունքների գնահատման փուլ։

Նախապատրաստական փուլում որոշվում է սույն Պլանի կատարման կազմակերպչական մեխանիզմը, անցկացվում է «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների ստեղծմանն ուղղված նախագծերի ընթացիկ վիճակի վերլուծություն, որոշվում են «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների ստեղծմանը և (կամ) զարգացմանը ներկայացվող կազմակերպաիրավական, տեխնոլոգիական և տեխնիկական անհրաժեշտ պահանջները, ինչպես նաև գնահատվում են դրանց մոտարկման հեռանկարները։

Տվյալ փուլում իրականացվում է նաև «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների զարգացման և դրանց գործունեության շրջանակներում տեղեկատվական փոխգործակցության ապահովման հետ կապված հնարավոր ֆինանսական այն ծախսումների գնահատումը, որոնք հաշվի են առնվում որոշումներ կայացնելիս։

Անցկացված վերլուծության արդյունքներով ձևավորվում են «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների ստեղծման և (կամ) զարգացման, ինչպես նաև դրանց զարգացման ուղղությամբ մոտեցումների մոտարկման վերաբերյալ եզրակացություններ։

Մշակման փուլում, նախապատրաստական փուլում ձևավորված եզրակացությունների հիման վրա, պատրաստվում են առաջարկություններ արտաքին տնտեսական գործունեության հետ կապված պետական ընթացակարգերի և բիզնես-գործընթացների օպտիմալացման, արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ էլեկտրոնային փաստաթղթերում ներառվող տեղեկությունների կազմի միասնականացման վերաբերյալ, ինչպես նաև մշակվում և կայացվում են որոշումներ ու հանձնարարականներ «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների մոտարկման կամ զարգացման, արտաքին տնտեսական գործունեությունը կարգավորող՝ Միության իրավունքի մաս կազմող ակտերի և անդամ պետությունների օրենսդրությունների դրույթների կատարելագործման վերաբերյալ, այդ թվում՝ հաստատվում է էտալոնային մոդելի գործառույթների և ճարտարապետության մանրամասն նկարագիրը, էտալոնային մոդելի կողմից ընդգրկվող պետական ընթացակարգերի և ծառայությունների ցանկը։

Նշված որոշումների և հանձնարարականների պատրաստման ժամանակ հաշվի են առնվում անդամ պետությունների գործարար համայնքի առաջարկությունները։

Տվյալ փուլի շրջանակներում կարող են փոփոխություններ կատարվել ընդունված փաստաթղթերում՝ ստացված արդյունքների դիտանցման և գնահատման արդյունքներով ձևավորված առաջարկությունների հիման վրա։

Իրագործման փուլում ընդունվում են որոշումներ «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների ներդրման կամ զարգացման, ինտեգրացված համակարգի միջոցով պատշաճ տեղեկատվական փոխգործակցության ապահովման վերաբերյալ, ինչպես նաև իրագործվում է կազմակերպատեխնոլոգիական, իրավական և տեխնիկական այն միջոցառումների համալիրը, որոնք ապահովում են արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ էլեկտրոնային փաստաթղթերի փոխադարձ ճանաչման, միասնականացման, ստանդարտացման և ներդաշնակեցման իրականացումն ու դրանց օգտագործումը անդամ պետությունների պետական մարմինների և (կամ) լիազորված կազմակերպությունների կողմից։

Տվյալ փուլում նույնպես անցկացվում է «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների մոտարկման կամ զարգացման մասով աշխատանքների մասսայականացում՝ աշխատանք զանգվածային լրատվամիջոցների հետ, Հիմնական ուղղությունների և սույն Պլանի իրագործման հարցերի վերաբերյալ բաց քննարկումների, սեմինարների, համաժողովների կազմակերպում։

Ստացված արդյունքների դիտանցման և գնահատման փուլում մշտապես իրականացվում է ստացված արդյունքների վերլուծություն՝ սահմանված նպատակային ցուցիչների (արժեքների) և ցուցանիշների հիման վրա, որի արդյունքներով պատրաստվում են առաջարկություններ` սույն Պլանում փոփոխություններ կատարելու, ֆիանանսավորման ծավալները ճշգրտելու, նպատակային ցուցիչները (արժեքները) և ցուցանիշները փոփոխելու վերաբերյալ։

 

VIII. Ֆինանսավորման աղբյուրները

 

Միջոցառումների ֆինանսական ապահովումն իրականացվում է անդամ պետությունների բյուջեների և Միության բյուջեի հաշվին, ինչպես նաև արտաբյուջետային աղբյուրների հաշվին։

 

IX. Պլանի կատարման արդյունավետության և էֆեկտիվության ցուցանիշները

 

Սույն Պլանում նախատեսված է միջոցառումների կատարման արդյունավետության և էֆեկտիվության ցուցանիշների երկմակարդակ համակարգ.

առաջին մակարդակ՝ արդյունավետության ցուցանիշներ (անմիջական արդյունքի ցուցանիշներ),

երկրորդ մակարդակ՝ էֆեկտիվության ցուցանիշներ (վերջնական էֆեկտի ցուցանիշներ)։

Միջոցառումների կատարման արդյունավետության ցուցանիշներն են (յուրաքանչյուր տարի և ընդհանուր առմամբ ըստ պլանի` աճող հանրագումարով)՝

կատարված միջոցառումների մասնաբաժինը (պատրաստված և ընդունված որոշում, Հանձնաժողովի հանձնարարական, փաստաթղթի նախագիծ, ընդունված փաստաթուղթ և այլն) սույն Պլանով և մանրամասնեցված պլաններով նախատեսված միջոցառումների ընդհանուր թվից.

ժամանակին կատարված միջոցառումների մասնաբաժինն այն միջոցառումների ընդհանուր թվից, որոնց կատարման ժամկետը վրա է հասել։

Չկատարված և ոչ ժամանակին կատարված միջոցառումների մասով պետք է ներկայացվի դրանց չկատարման կամ ոչ ժամանակին կատարման օբյեկտիվ պատճառների հիմնավորում։

Անդամ պետությունների պետական մարմինների և գործարար համայնքների համար «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների զարգացման դրական հետևանքները բնութագրող միջոցառումների կատարման էֆեկտիվության ցուցանիշներն են՝

արտաքին տնտեսական գործունեության մասնակցին Միության մաքսային սահմանով ապրանքները տեղափոխելու համար անհրաժեշտ էլեկտրոնային տեսքով ներկայացվող փաստաթղթերի մասնաբաժինը.

արտաքին տնտեսական գործունեության հետ կապված` պետական ընթացակարգերի անցկացման վերջնաժամկետը (առանձին արտահանման, ներմուծման և տարանցման գործառնությունների մասով).

«մեկ պատուհանի» ազգային մեխանիզմի գործունեության շրջանակներում տրամադրվող ծառայությունների որակը որպես բավարար գնահատող արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների մասնաբաժինը՝ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների ընդհանուր թվից.

արտաքին տնտեսական գործունեության հետ կապված` պետական ընթացակարգերի կատարման ժամանակ էլեկտրոնային տեսքով տրամադրվող հաշվետվության ձևերի մասնաբաժինը.

ձեռնարկատերերի վարչական ծախքերի ծավալի նվազեցում (արտաքին տնտեսական գործունեության հետ կապված պետական ընթացակարգերի իրականացման հետ կապված աշխատանքային, ժամանակային և ֆինանսական ծախսումների)։

Սույն Պլանի կատարման գործունեության ցուցանիշների բազային և ամենամյա նպատակային ցուցիչները (արժեքները), ինչպես նաև դրանց հաշվարկման մեթոդիկան հաստատվում են Հանձնաժողովի կողմից։

 

X. Հնարավոր ռիսկերը պլանն իրագործելիս

 

Սույն Պլանի իրագործման ընթացքում կարող են առաջանալ ռիսկեր, որոնք կապված են վերջնական նպատակի և դրա իրագործման վերաբերյալ քայլերի միատեսակ ընկալման բացակայության, անդամ պետությունների պետական մարմինների, լիազորված կազմակերպությունների և Հանձնաժողովի միջև ոչ բավարար համակարգվածության, Հանձնաժողովում և (կամ) անդամ պետություններում էլեկտրոնային փաստաթղթերի կիրառման գերակայության մասով Հիմնական ուղղությունների դրույթները հաշվի չառնող որոշումների ընդունման, սույն Պլանի իրագործման միջոցառումների ոչ բավարար ֆինանսավորման, ռեսուրսային ապահովման հետ։

Նշված ռիսկերը կարող են նվազեցվել` ժամանակին բացահայտելու և համապատասխան կառավարչական որոշումներ կայացնելու եղանակով։

 

XI. Պլանի իրագործումն ապահովող կազմակերպչական մեխանիզմը

 

Սույն Պլանի իրագործումն ապահովող վերազգային մակարդակի կազմակերպչական մեխանիզմը հիմնված է Միության մասին պայմանագրով նախատեսված՝ Միության մարմինների կառուցվածքի վրա։

Հանձնաժողովի խորհուրդը որոշումներ է ընդունում սույն Պլանի իրագործման ռազմավարական հարցերի, այդ թվում՝ համակարգային հարցերի վերաբերյալ, ամենամյա մանրամասնեցված պլանների հաստատման և ֆինանսավորման վերաբերյալ։

Հանձնաժողովի կոլեգիան ընդունում է սույն Պլանով նախատեսված որոշումներ և հանձնարարականներ։

Հանձնաժողովի կոլեգիայի կողմից ստեղծվում է սույն Պլանի իրագործման հարցերով աշխատանքային խումբ՝ Հանձնաժողովի կոլեգիայի անդամներից մեկի ղեկավարությամբ։

Նշված աշխատանքային խումբն ապահովում է սույն Պլանի կատարման ընդհանուր համակարգումը և դիտանցումը, պատրաստում է առաջարկություններ Միության մարմինների ակտերի նախագծերի տեսքով, իրականացնում է ամենամյա մանրամասնեցված պլանների նախագծերի մշակում, ուսումնասիրում է սույն Պլանի կատարման վերաբերյալ հաշվետվությունները։

Անդամ պետություններում ազգային մակարդակով ստեղծվում են սույն Պլանի իրագործման համար լիազորված համակարգող (խորհրդատվական) մարմիններ, որոնց կազմում ընդգրկվում են պետական մարմինների ղեկավարները, ինչպես նաև գործարար համայնքի ներկայացուցիչները։ Այդպիսի համակարգող (խորհրդատվական) մարմիններն ապահովում են սույն Պլանի իրագործման շրջանակներում «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների ստեղծման և զարգացման վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը պետական մարմիններ։

Հիմնական ուղղությունների իրագործման համար պատասխանատու լիազոր պետական մարմինն իրականացնում է համակարգող (խորհրդատվական) ազգային մարմնի գործունեության կազմակերպումը։

Սույն Պլանի կատարումը համակարգելու նպատակով համակարգող (խորհրդատվական) ազգային մարմինները և աշխատանքային խումբն իրականացնում են համագործակցությունը։

Սույն Պլանի իրագործումն ապահովող կազմակերպչական մեխանիզմի սխեման ներկայացված է թիվ 3 հավելվածում։

 

XII. Միջոցառումների ցանկը

 

Միջոցառման անվանումը

2015 թվա-կան

2016 թվա-կան

2017 թվա-կան

2018 թվա-կան

2019 թվա-կան

2020 թվա-կան

1

2

3

4

5

6

7

1. «Մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների զարգացում

1.1. Անդամ պետությունների օրենսդրության մեջ և միջազգային պրակտիկայում կիրառվող «Մեկ պատուհանի» մեխանիզմի նկարագրում օգտագործվող եզրույթների համեմատում

II եռամս-յակ

-

-

-

-

-

1.2. Արտաքին տնտեսական գործունեության հետ կապված` պետական ընթացակարգերի և բիզնես-գործընթացների մոդելավորման ու վերլուծության վերաբերյալ անդամ պետությունների մոտեցումների համաձայնեցում

II եռամս-յակ

-

-

-

-

-

1.3. «Մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների զարգացման վիճակի գնահատման մեթոդիկայի մշակում

III եռամս-յակ

-

-

-

-

-

1.4. «Մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների զարգացման վիճակի վերլուծության անցկացում՝ մշակված մեթոդիկային համապատասխան

IV եռամս-յակ

I-II եռամս-յակ

-

-

-

-

1.5. «Մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների զարգացման վիճակի գնահատման արդյունքների հավաքագրում և ընդհանրացում։ Արտաքին տնտեսական գործունեության հետ կապված` պետական ընթացակարգերի և բիզնես-գործընթացների օպտիմալացման, ինչպես նաև «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների զարգացման վերաբերյալ անդամ պետություններից յուրաքանչյուրի վերաբերյալ եզրակացությունների մշակում

IV եռամս-յակ

I-II եռամս-յակ

-

-

-

-

1.6. «Մեկ պատուհանի» ազգային մեխանիզմի էտալոնային մոդելի գործառույթների և ճարտարապետության մանրամասն նկարագրի, այդ էտալոնային մոդելի կողմից ընդգրկվող պետական ընթացակարգերի և ծառայությունների ցանկի մշակում և հաստատում՝ հաշվի առնելով վերազգային հատվածը

IV եռամս-յակ

I-II եռամս-յակ

-

-

-

-

1.7. «Մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների մշակում, ներդրում և օպտիմալացում

IV եռամս-յակ

I-IV եռամս-յակ

I-IV եռամս-յակ

I-IV եռամս-յակ

I-III եռամս-յակ

-

2. «Մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների զարգացման վերաբերյալ մոտեցումների մոտարկում

2.1. «Մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների զարգացման վերաբերյալ մոտեցումների մոտարկման գերակա ուղղությունների սահմանում

III-IV եռամսյակ

-

-

-

-

-

2.2. «Մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների զարգացման գնահատում և դիտանցում, «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների աշխատանքում անհրաժեշտ փոփոխությունների կատարման վերաբերյալ հանձնարարականների պատրաստում՝ հաշվի առնելով սույն ցանկի 1.5 կետը

-

-

I եռամս-յակ

I եռամս-յակ

I եռամս-յակ

I եռամս-յակ

2.3. «Մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների գործունեության մեջ փոփոխությունների կատարում՝ հանձնարարականներին համապատասխան

-

-

I եռամս-յակ

I եռամս-յակ

I եռամս-յակ

I եռամս-յակ

3. Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ էլեկտրոնային փաստաթղթերի փոխադարձ ճանաչում

3.1. Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկությունների վերլուծություն ու Միության իրավունքի մաս կազմող ակտերում և անդամ պետությունների օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտության գնահատում՝ փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների միասնականացման և ներդաշնակեցման նպատակով

II-IV եռամս-յակ

-

-

-

-

-

3.2. Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերում, ինչպես նաև Միության տարածքում ձևակերպվող էլեկտրոնային փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների միասնականացում և ներդաշնակեցում՝ դրանց փոխադարձ ճանաչման նպատակով

III-IV եռամս-յակ

I-IV եռամս-յակ

I-IV եռամս-յակ

I-IV եռամս-յակ

I-IV եռամս-յակ

I-II եռամս-յակ

3.3. Անցում արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ էլեկտրոնային փաստաթղթերն անդամ պետությունների լիազոր մարմինների կողմից ձևակերպելուն և օգտագործելուն

III-IV եռամս-յակ

I-IV եռամս-յակ

I-IV եռամս-յակ

I-IV եռամս-յակ

I-IV եռամս-յակ

I-II եռամս-յակ

3.4. Անդամ պետություններ չհանդիսացող պետությունների լիազոր մարմինների կողմից տրամադրված՝ Միության տարածքում արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների օգտագործում

-

I-IV եռամս-յակ

I-IV եռամս-յակ

I-IV եռամս-յակ

I-IV եռամս-յակ

I-II եռամս-յակ

3.5. Արտաքին տնտեսական գործունեության սուբյեկտների եզակի նույնականացման ապահովում

III-IV եռամս-յակ

I-IV եռամս-յակ

I-IV եռամս-յակ

-

-

-

4. Տեղեկատվական փոխգործակցության կազմակերպում

   

4.1. «Մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների շրջանակներում շահագրգիռ անձանց և պետական մարմինների փոխգործակցության ընթացակարգերի միասնականացում

III-IV եռամս-յակ

I-IV եռամս-յակ

I-IV եռամս-յակ

I-IV եռամս-յակ

I-IV եռամս-յակ

I-IV եռամս-յակ

4.2. «Մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների շրջանակներում տեղեկատվական միջգերատեսչական փոխգործակցության ընթացակարգերի օպտիմալացում

III-IV եռամս-յակ

I-IV եռամս-յակ

I-IV եռամս-յակ

I-IV եռամս-յակ

I-IV եռամս-յակ

I-IV եռամս-յակ

4.3. Միության շրջանակներում այն ընդհանուր գործընթացների օպտիմալացում և իրագործում, որոնք ներգրավված են «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների գործունեության ապահովման մեջ

III-IV եռամս-յակ

I-IV եռամս-յակ

I-IV եռամս-յակ

I-IV եռամս-յակ

I-IV եռամս-յակ

I-IV եռամս-յակ

4.4. Շահագրգիռ անձանց կողմից «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների օգտագործման ընթացակարգերի պարզեցում

III-IV եռամս-յակ

III-IV եռամս-յակ

III-IV եռամս-յակ

III-IV եռամս-յակ

III-IV եռամս-յակ

III-IV եռամս-յակ

4.5. Միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական այն համակարգի ձևավորում և զարգացում, որն անհրաժեշտ է «Մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների գործունեությունն ապահովելու համար

III-IV եռամս-յակ

I-IV եռամս-յակ

I-IV եռամս-յակ

I-IV եռամս-յակ

I-IV եռամս-յակ

I-IV եռամս-յակ

5. Հասկացութային ապարատի ձևավորում

5.1. Հիմնական ուղղություններն իրագործելիս օգտագործվող եզրույթների բառարանի մշակում

III-IV եռամս-յակ

-

-

-

-

-

5.2. Հիմնական ուղղություններն իրագործելիս օգտագործվող եզրույթների բառարանի վարում (թարմացում)

-

I-IV եռամս-յակ

I-IV եռամս-յակ

I-IV եռամս-յակ

I-IV եռամս-յակ

I-II եռամս-յակ

6. Սույն Պլանի իրագործումն ապահովող կազմակերպչական մեխանիզմ (կառավարման մեխանիզմ)

6.1. Կառավարման մեխանիզմի կազմակերպչական կառուցվածքի մշակում և հաստատում

III եռամս-յակ

-

-

-

-

-

6.2. Սույն Պլանի իրագործման հարցերով աշխատանքային խմբի ստեղծում

III եռամս-յակ

-

-

-

-

-

6.3. Անդամ պետությունների կողմից Հիմնական ուղղությունների իրագործման համար պատասխանատու լիազոր մարմինների որոշում

III եռամս-յակ

-

-

-

-

-

6.4. Սույն Պլանի իրագործման համար լիազորված համակարգող (խորհրդատվական) մարմինների ստեղծում անդամ պետությունների կողմից

III եռամս-յակ

-

-

-

-

-

6.5 Կառավարման մեխանիզմի կազմակերպչական կառուցվածքի կատարելագործում

-

IV եռամս-յակ

I-IV եռամս-յակ

I-IV եռամս-յակ

I-IV եռամս-յակ

-

7. Կազմակերպչական հարցեր

7.1. «Մեկ պատուհանի» մեխանիզմի մասսայականացում՝ աշխատանք ԶԼՄ-ների հետ, Հիմնական ուղղությունների և սույն Պլանի իրագործման հարցերի վերաբերյալ բաց քննարկումների, սեմինարների, համաժողովների կազմակերպում

II-IV եռամս-յակ

I-IV եռամս-յակ

I-IV եռամս-յակ

I-IV եռամս-յակ

I-IV եռամս-յակ

I-IV եռամս-յակ

7.2. Հիմնական ուղղությունների և սույն Պլանի իրագործման մասով կատարված աշխատանքի մասին հաշվետվությունների պատրաստում և հրապարակում

IV եռամս-յակ

II,IV եռամս-յակ

II,IV եռամս-յակ

II,IV եռամս-յակ

II,IV եռամս-յակ

II,IV եռամս-յակ

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

Արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» մեխանիզմի զարգացման հիմնական ուղղությունների իրագործման միջոցառումների պլանի

 

«Մեկ պատուհանի» ազգային մեխանիզմի էտալոնային մոդելի կառուցվածքը

 

Ներմուծեք նկարագրությունը_24225

 

Ծանոթագրություն՝ Սույն կառուցվածքում օգտագործվում են հետևյալ նշագրերը՝

«В2В»՝ շահագրգիռ անձանց տեղեկատվական փոխգործակցությունը միմյանց միջև.

«B2G/G2B»՝ տեղեկատվական փոխգործակցությունը շահարգիռ անձանց, անդամ պետությունների պետական մարմինների և (կամ) լիազորված կազմակերպությունների միջև.

«G2G»՝ միջգերատեսչական տեղեկատվական փոխգործակցություն.

«ԵՏՀ»՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողով։

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

Արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» մեխանիզմի զարգացման հիմնական ուղղությունների իրագործման միջոցառումների պլանի

 

Արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» մեխանիզմի զարգացման հիմնական ուղղությունների իրագործման միջոցառումների պլանի իրագործման ցանցային ժամանակացույց

 

Հա-մա-րը

Միջոցառումը

2015 թվական

2016 թվական

2017 թվական

2018 թվական

2019 թվական

2020 թվական

I

II

III

IV

I

II

III

IV

I

II

III

IV

I

II

III

IV

I

II

III

IV

I

II

III

IV

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

1.1.

Անդամ պետությունների օրենսդրության մեջ և միջազգային պրակտիկայում կիրառվող «Մեկ պատուհանի» մեխանիզմի նկարագրում օգտագործվող եզրույթների համեմատում

 

А

                                           

1.2.

Արտաքին տնտեսական գործունեության հետ կապված` պետական ընթացակարգերի և բիզնես-գործընթացների մոդելավորման ու վերլուծության վերաբերյալ անդամ պետությունների մոտեցումների համաձայնեցում

 

А

D

                                         

1.3

«Մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների զարգացման վիճակի գնահատման մեթոդիկայի մշակում

   

А

D

                                       

1.4

«Մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների զարգացման վիճակի վերլուծության անցկացում՝ մշակված մեթոդիկային համապատասխան

     

А/D

А

А

D

                                 

1.5.

«Մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների զարգացման վիճակի գնահատման արդյունքների հավաքագրում և ընդհանրացում։ Արտաքին տնտեսական գործունեության հետ կապված` պետական ընթացակարգերի և բիզնես-գործընթացների օպտիմալացման, ինչպես նաև «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների զարգացման վերաբերյալ անդամ պետություններից յուրաքանչյուրի վերաբերյալ եզրակացությունների մշակում

     

А/D

А

А

D

                                 

1.6

«Մեկ պատուհանի» ազգային մեխանիզմի էտալոնային մոդելի գործառույթների և ճարտարապետության մանրամասն նկարագրի, այդպիսի էտալոնային մոդելի կողմից ընդգրկվող պետական ընթացակարգերի և ծառայությունների ցանկի մշակում և հաստատում՝ հաշվի առնելով վերազգային հատվածը

     

В

В

В

 

D

                               

1.7

«Մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների մշակում, ներդրում և օպտիմալացում

     

В

В

В

В

В/D

В/C

В/C

В/C

В/С/D

В/С

В/C

С

С/D

С

С

С

D

       

2.1

«Մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների զարգացման վերաբերյալ մոտեցումների մոտարկման գերակա ուղղությունների սահմանում

   

А

В/D

                                       

2.2

«Մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների զարգացման գնահատում և դիտանցում, «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների աշխատանքում անհրաժեշտ փոփոխությունների կատարման վերաբերյալ հանձնարարականների պատրաստում՝ հաշվի առնելով սույն ժամանակացույցի 1.5 կետը

               

D

     

D

     

D

     

D

     

2.3

«Մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների գործունեության մեջ փոփոխությունների կատարում՝ հանձնարարականներին համապատասխան

               

D

     

D

     

D

     

D

     

3.1.

Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկությունների վերլուծություն ու Միության իրավունքի մաս կազմող ակտերում և անդամ պետությունների օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտության գնահատում՝ փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների միասնականացման և ներդաշնակեցման նպատակով

 

А

А

А/D

                                       

3.2.

Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերում, ինչպես նաև Միության տարածքում ձևակերպվող էլեկտրոնային փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների միասնականացում և ներդաշնակեցում՝ դրանց փոխադարձ ճանաչման նպատակով

   

А

В/D

В

В

В

В/D

В

В

В/С

В/С/D

В/С

В/С

В/С

С/D

С

С

С

С/D

С

С

 

D

3.3.

Անցում արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ էլեկտրոնային փաստաթղթերն անդամ պետությունների լիազոր մարմինների կողմից ձևակերպելուն և օգտագործելուն

   

В

В/D

С

С

С

С/D

С

С

С

С/D

С

С

С

С/D

С

С

С

С/D

С

С

 

D

3.4

Անդամ պետություններ չհանդիսացող պետությունների լիազոր մարմինների կողմից տրամադրված՝ Միության տարածքում արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների օգտագործում

       

B

B

B

C/D

C

C

C

C/D

C

C

C

C/D

C

C

C

C/D

C

C

 

D

3.5

Արտաքին տնտեսական գործունեության սուբյեկտների եզակի նույնականացման ապահովում

   

В

В/D

B

B

B/C

B/C/D

C

C

C

C/D

                       

4.1

«Մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների շրջանակներում շահագրգիռ անձանց և պետական մարմինների փոխգործակցության ընթացակարգերի միասնականացում

   

А/B

B/C

D/B

B/C

B/C

B/C

D/B

B/C

B/C

B/C

D/B

B/C

B/C

B/C

D/B

B/C

B/C

B/C

D/B

B/C

B/C

B/C

4.2.

«Մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների շրջանակներում միջգերատեսչական փոխգործակցության ընթացակարգերի օպտիմալացում

   

А/B

B/C

D/B

B/C

B/C

B/C

D/B

B/C

B/C

B/C

D/B

B/C

B/C

B/C

D/B

B/C

B/C

B/C

D/B

B/C

B/C

B/C

4.3.

Միության շրջանակներում «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների գործունեության մեջ ներգրավված ընդհանուր գործընթացների օպտիմալացում և իրագործում

   

А/B

B/C

D/B

B/C

B/C

B/C

D/B

B/C

B/C

B/C

D/B

B/C

B/C

B/C

D/B

B/C

B/C

B/C

D/B

B/C

B/C

B/C

4.4

Տնտեսավարող սուբյեկտների կողմից «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների օգտագործման ընթացակարգերի պարզեցում

   

А

D

 

А

А

D

 

А

А

D

 

А

А

D

 

А

А

D

 

А

А

D

4.5

Միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական այն համակարգի ձևավորում և զարգացում, որն անհրաժեշտ է «Մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների գործունեության համար

   

В

C

С

С

С

C

C

C

C

C

С

С

С

C

С

С

С

C

C

С

С

C

5.1

Հիմնական ուղղություններն իրագործելիս օգտագործվող եզրույթների բառարանի մշակում

   

В

B/D

                                       

5.2.

Հիմնական ուղղություններն իրագործելիս օգտագործվող եզրույթների բառարանի վարում (թարմացում)

       

C

С

С

C/D

B

B/C

C

C/D

C

С

С

C/D

В

В/С

C

C/D

C

С

 

D

6.1.

Կառավարման մեխանիզմի կազմակերպչական կառուցվածքի մշակում և հաստատում

   

А/В/С

D

                                       

6.2.

Միջոցառումների պլանի իրագործման հարցերով աշխատանքային խմբի ստեղծում

   

А/В/С

D

                                       

6.3

Անդամ պետությունների կողմից Հիմնական ուղղությունների իրագործման համար պատասխանատու լիազոր մարմինների որոշում

   

А/В/С

D

                                       

6.4

Անդամ պետությունների կողմից միջոցառումների ծրագրի իրագործման հարցերով համակարգող (խորհրդատվական) մարմինների (խորհուրդների, հանձնաժողովների) ստեղծում

   

А/В/С

D

                                       

6.5

Կառավարման մեխանիզմի կազմակերպչական կառուցվածքի կատարելագործում

             

D

B

B

B

D

B

В

В

D

В

B

B

D

       

7.1

«Մեկ պատուհանի» մեխանիզմի մասսայականացում՝ աշխատանք ԶԼՄ-ների հետ, Հիմնական ուղղությունների և միջոցառումների ծրագրի իրագործման հարցերի վերաբերյալ բաց քննարկումների, սեմինարների, համաժողովների կազմակերպում

 

С

С

D

C

С

С

C/D

C

C

C

C/D

C

С

С

C/D

С

C

C

C/D

C

С

С

C/D

7.2

Հիմնական ուղղությունների և միջոցառումների ծրագրի իրագործման մասով կատարված աշխատանքի մասին հաշվետվությունների պատրաստում և հրապարակում

     

C

 

С

 

С

 

C

 

C

 

C

 

С

 

C

 

C

 

С

 

C

 

Ծանոթագրություն՝ Սույն ժամանակացույցում օգտագործվում են հետևյալ նշագրերը՝

«А»՝ նախապատրաստական փուլ,

«В»՝ մշակման փուլ,

«С»՝ իրագործման փուլ,

«D»՝ ստացված արդյունքների դիտանցման և գնահատման փուլ։

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

Արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» մեխանիզմի զարգացման հիմնական ուղղությունների իրագործման միջոցառումների ծրագրի

 

Արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» մեխանիզմի զարգացման հիմնական ուղղությունների իրագործման միջոցառումների ծրագրի իրագործումն ապահովող կազմակերպչական մեխանիզմի սխեմա

 

Ներմուծեք նկարագրությունը_24224

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան