ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«02» հունվարի 2015 թ. |
թիվ 2 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՈՒՄ ԵՎ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԱԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ին ստորագրված պայմանագրի 12-րդ հոդվածի 2-րդ կետի 16-րդ ենթակետին և Եվրասիական տնտեսական միության դատարանի ստատուտի (նշված Պայմանագրի թիվ 2 հավելված) 7-րդ, 22-27-րդ կետերին, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» 2014 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրված պայմանագրի 1-ին հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
Եվրասիական տնտեսական միության դատարանի կառուցվածքում և հաստիքների ընդհանուր թվակազմում կատարել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 81 որոշմամբ հաստատված հետևյալ փոփոխությունները՝
«Դատավորներ» տողում «6» թիվը փոխարինել «8» թվով, «Դատավորների քարտուղարությունների հաստիքների թվակազմ» տողում «12» թիվը փոխարինել «16» թվով.
«Եվրասիական տնտեսական միության դատարանի աշխատակազմի հաստիքների ընդհանուր թվակազմ» տողում «46» թիվը փոխարինել «50» թվով.
«Եվրասիական տնտեսական միության դատարանի հաստիքների ընդհանուր թվակազմ» տողում «52» թիվը փոխարինել «58» թվով:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից |
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից |
Ռուսաստանի Դաշնությունից |