ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԵՎ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՐ ԱԿՑԻԶՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՆԵՐԴԱՇՆԱԿԵՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 14
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.05.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական միջկառավարական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
29.05.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
29.05.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.05.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«29» մայիսի 2015 թվականի

թիվ 14

քաղ. Բուրաբայ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԵՎ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՐ ԱԿՑԻԶՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՆԵՐԴԱՇՆԱԿԵՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Լսելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում ալկոհոլային և ծխախոտային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցմանն ուղղված միջոցների վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկությունները՝ Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշեց՝

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ համատեղ շարունակել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ալկոհոլային արտադրանքի համար ակցիզների բնագավառում հարկային քաղաքականություն վարելու սկզբունքների մասին համաձայնագրի և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ծխախոտային արտադրանքի համար ակցիզների բնագավառում հարկային քաղաքականություն վարելու սկզբունքների մասին համաձայնագրի նախագծերի մշակման և համաձայնեցման աշխատանքները:

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ համատեղ ապահովել սույն Կարգադրության 1-ին կետում նշված համաձայնագրերի մշակման ժամանակ Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության տնտեսական զարգացման առանձնահատկությունները հաշվի առնելը:

3. Անդամ պետություններին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ ապահովել սույն Կարգադրության 1-ին կետում նշված համաձայնագրերն ընդունելը և ուժի մեջ մտնելը «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ալկոհոլային շուկայի կարգավորման մասին» համաձայնագրի հետ միաժամանակ:

4. Անդամ պետությունների կառավարություններին՝ սույն Կարգադրության 1-ին և 3-րդ կետերում նշված Համաձայնագրերի նախագծերի համաձայնեցման մասով աշխատանքներ իրականացնելիս ելնել մինչ և 2015 թվականի դեկտեմբերի 1-ը դրանք ավարտելու անհրաժեշտությունից:

5. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի

Հանրապետությունից

 

Բելառուսի

Հանրապետությունից

Ղազախստանի

Հանրապետությունից

Ռուսաստանի

Դաշնությունից