ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
«29» մայիսի 2015 թ. |
թիվ 13 |
քաղ. Բուրաբայ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԱՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱՆՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Ընդունելով ի գիտություն Եվրասիական տնտեսական միության շրջանակներում միասնական տարանցման համակարգի և մաքսային տարանցման ժամանակ միասնական երաշխիքային մեխանիզմների կատարելագործմանն ուղղված աշխատանքների ընթացքի վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկությունները՝
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ ձևավորել Կոլեգիայի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության հարցերով անդամ (նախարար) Վ.Ա. Գոշինի ղեկավարությամբ միասնական տարանցման համակարգի և մաքսային տարանցման ժամանակ միասնական երաշխիքային մեխանիզմների կատարելագործման հարցերով աշխատանքային խումբ (այսուհետ՝ աշխատանքային խումբ)՝ կազմված Եվրասիական տնտեսական միության գործադիր իշխանության մարմինների և գործարար համայնքի ներկայացուցիչներից, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատակիցներից, և հաստատել դրա կազմը:
2. Աշխատանքային խմբին՝ ապահովել Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում միասնական տարանցման համակարգի և մաքսային տարանցման ժամանակ միասնական երաշխիքային մեխանիզմների կիրառման հետ կապված հարցերը կանոնակարգող համաձայնագրի նախագծի մշակումը (այսուհետ՝ մաքսային տարանցման միասնական համակարգ)՝ հաշվի առնելով հետևյալը՝
ա) մաքսային տարանցման միասնական համակարգը պետք է հիմնված լինի ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների վրա.
բ) մաքսային տարանցման միասնական համակարգի կիրառումը չպետք է հանգեցնի մաքսային տարանցմանը մասնակցող անձանց (փոխադրողների, հայտարարատուների, ներմուծողների, երաշխավորների և այլն) համար ծախսերի մեծացման.
գ) մաքսային տարանցման միասնական համակարգի կատարելագործումը չպետք է ենթադրի վերազգային մարմինների ստեղծում.
դ) մաքսային տարանցման միասնական համակարգը պետք է լինի մրցունակ.
ե) մաքսային տարանցման միասնական համակարգում պետք է հաշվի առնվեն Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջազգային պարտավորությունները, և դրանով չպետք է ստեղծվեն խոչընդոտներ մաքսային տարանցման ժամանակ մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովման բոլոր միջոցների կիրառման համար.
զ) մաքսային տարանցման միասնական համակարգում պետք է նախատեսվի երրորդ պետությունների մաքսային տարանցման համակարգերի հետ դրա փոխգործողության հնարավորությունը.
3. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից
|
Բելառուսի Հանրապետությունից |
|
Ղազախստանի Հանրապետությունից |
Ռուսաստանի Դաշնությունից |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|