ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ «ՄՃՓ ԳՐՔՈՒՅԿԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ԲԵՌՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ» 1975 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ (ՄՃՊ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ) ԿԻՐԱՌՄԱՄԲ ԱՆԱՐԳԵԼ ՏԱՐԱՆՑԻԿ ԱՆՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 12
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.06.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական միջկառավարական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
29.05.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
29.05.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.06.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«29» մայիսի 2015 թվականի

թիվ 12

քաղ. Բուրաբայ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ «ՄՃՓ ԳՐՔՈՒՅԿԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ԲԵՌՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ» 1975 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ (ՄՃՊ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ) ԿԻՐԱՌՄԱՄԲ ԱՆԱՐԳԵԼ ՏԱՐԱՆՑԻԿ ԱՆՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

1. Ընդունել ի գիտություն փոխադրողների համար Եվրասիական տնտեսական միության տարածքով ՄՃՊ կոնվենցիայի կիրառմամբ տարանցիկ անցում ապահովելու անհրաժեշտության վերաբերյալ ղազախական կողմի տեղեկությունները:

2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին՝ ապահովել Եվրասիական տնտեսական միության տարածքում «ՄՃՓ գրքույկի կիրառմամբ բեռների միջազգային փոխադրման մասին» 1975 թվականի մաքսային կոնվենցիայի (ՄՃՊ կոնվենցիայի) անընդհատ գործողությունը:

3. Ապահովել ՄՃՊ կոնվենցիայի ղեկավար մարմիններում Կողմերի սերտ փոխգործակցությունը և համատեղ աշխատանքը՝ դրա ձևափոխման վերաբերյալ առաջարկությունների ռուսական փաթեթն առաջ մղելու համար՝ ՄՃՓ գրքույկի կիրառմամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի կատարելագործման և մաքսային օրենսդրության խախտումների դեպքում պետությանը հասցվող վնասի նվազեցման նպատակով:

4. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի

Հանրապետությունից

 

Բելառուսի

Հանրապետությունից

Ղազախստանի

Հանրապետությունից

Ռուսաստանի

Դաշնությունից