ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ 2015-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵԹԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 3
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.05.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական միջկառավարական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
29.05.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
29.05.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.05.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«29» մայիսի 2015 թ.

թիվ 3

քաղ. Բուրաբայ

 

2015-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵԹԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 16-րդ հոդվածին և «Արդյունաբերական համագործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 27 հավելված) 2-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշեց՝

1. Հաստատել 2015-2016 թվականների համար Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների թեթև արդյունաբերության զարգացմանն ուղղված միջոցառումների՝ կից ներկայացված խորհրդատվական ծրագիրը (այսուհետ՝ միջոցառումների ծրագիր):

2. Միջոցառումների ծրագրի իրագործման նպատակով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին առաջարկել՝

մինչև 2015 թվականի սեպտեմբերի 1-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից ընդունվող այն իրավական ակտերի նախագծերի մշակման վերաբերյալ առաջարկները, որոնք անհրաժեշտ են միջոցառումների ծրագրի իրագործման համար.

ապահովել միջոցառումների պլանի՝ սահմանված ժամկետներում իրագործումը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի համակարգմամբ.

տեղեկացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին միջոցառումների պլանով նախատեսված միջոցառումների իրագործման և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ միջոցառումների պլանի իրագործման համար անհրաժեշտ իրավական ակտերի նախագծերի նախապատրաստման ընթացքի մասին.

ապահովել ամեն տարի՝ մինչև մարտի 1-ը, հետևյալ փաստաթղթերը Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնելը՝

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ թեթև արդյունաբերության արտադրանք արտադրողների և թեթև արդյունաբերության արտադրության ժամանակ օգտագործվող գյուղատնտեսական, կաշվե և քիմիական հումք (քիմիական մանրաթելեր և թելեր, սինթետիկ մանրաթելերից գործվածքներ) արտադրողների ցանկը՝ համաձայն թիվ 1 հավելվածի ձևի.

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների թեթև արդյունաբերության ճյուղում արտադրությունների արդիականացմանն ու նոր արտադրությունների ստեղծմանն ուղղված՝ իրագործվող և իրագործման համար պլանավորվող ներդրումային ծրագրերի ցանկը՝ համաձայն թիվ 2 հավելվածի ձևի:

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի

Հանրապետությունից

Բելառուսի

Հանրապետությունից

Ղազախստանի

Հանրապետությունից

Ռուսաստանի

Դաշնությունից

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական միջկառավարական խորհրդի 2015 թվականի մայիսի 29-ի թիվ 3 որոշմամբ

 

ՊԼԱՆ

 

2015-2016 թվականների համար Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների թեթև արդյունաբերության զարգացմանն ուղղված միջոցառումների

Միջոցառման անվանումը

Իրագործման ձևը

Կատարողը

Կատարման ժամկետը

1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) անդամ պետություններից առնվազն մեկի տարածքում չարտադրվող կամ ոչ բավարար քանակով արտադրվող ապրանքների արտադրության արդիականացմանը և նոր արտադրությունների ստեղծմանն ուղղված համատեղ համագործակցային և (կամ) ներդրումային ծրագրերի իրագործում՝

     

ա) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով)՝ համատեղ համագործակցային և (կամ) ներդրումային ծրագրերի և դրանց իրագործման մեխանիզմների մասին առաջարկության նախապատրաստում (այդ թվում՝ մասնավոր-պետական գործընկերության սկզբունքների հիման վրա), ներառյալ հետևյալ հատվածներում անդամ պետությունների համատեղ արտադրանքի համագործակցային շղթաների ձևավորման մասին առաջարկության մշակում՝

Հանձնաժողովի առաջարկություն

անդամ պետություններ,

Հանձնաժողով

2015 թվականի նոյեմբեր

պոլիեթերային մանրաթելերի և թելերի արտադրություն

     

բրդյա և սինթետիկ գործվածքների և տեխնիկական մանածագործվածքի արտադրություն

     

կոշիկի արտադրություն (ներառյալ կոշիկի և գալանտերեային օժանդակ իրերի (ֆուրնիտուրայի), կոճղակների և կոշիկի այլ մասերի արտադրությունը)

     

կաշվի արտադրություն և կահույքագործական արտադրանք արտադրողների և մեքենա արտադրողների հետ կաշի արտադրողների համագործակցության զարգացում՝ միջճյուղային համագործակցության շրջանակներում

     

բ) համատեղ համագործակցային և (կամ) ներդրումային ծրագրերի իրագործման համար պայմաններ ապահովելու նպատակով միջոցների ձեռնարկում

անհրաժեշտության դեպքում՝ անդամ պետությունների իրավական ակտեր

անդամ պետություններ

2015-2016 թթ

2. Նորարարական արդյունաբերական ենթակառուցվածք ստեղծելու ոլորտում անդամ պետությունների համատեղ նորարարական և (կամ) ներդրումային ծրագրերի իրագործում

Հանձնաժողովի առաջարկություններ, անհրաժեշտության դեպքում՝ անդամ պետությունների իրավական ակտեր

Հանձնաժողով,

անդամ պետություններ

2015-2016 թթ

3. Անդամ պետությունների՝ թեթև արդյունաբերության արտադրանքի արտադրման և իրացման ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին պետական (մունիցիպալ) գնումներին մասնակցելու հնարավորության համար հավասար պայմանների ապահովում

Հանձնաժողովի առաջարկություն

Հանձնաժողով,

անդամ պետություններ

2015-2016 թթ

4. Միության մաքսային սահմանով տեղափոխվող թեթև արդյունաբերության ապրանքները անձնական օգտագործման ապրանքների շարքին դասելու չափանիշները և այն արժեքային ու քաշային նորմերը սահմանելու վերաբերյալ առաջարկները, որոնց սահմաններում այդպիսի ապրանքները կարող են ներմուծվել առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման

ԵՏՀ խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 61 որոշմանը համապատասխան ստեղծված՝ մաքսային օրենսդրության կատարելագործման հարցերով աշխատանքային խումբ ներկայացվող առաջարկներ

անդամ պետություններ

2015 թվականի դեկտեմբեր

5. Թեթև արդյունաբերության ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ ներկայացված տեղեկությունների վերլուծության հիման վրա մաքսային հայտարարագրման հետ կապված մաքսային գործառնությունները կանոնակարգող կանոններում փոփոխություններ կատարելու հարցով առաջարկներ

ԵՏՀ խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 61 որոշմանը համապատասխան ստեղծված՝ մաքսային օրենսդրության կատարելագործման հարցերով աշխատանքային խումբ ներկայացվող առաջարկներ

անդամ պետություններ

2015 թվականի դեկտեմբեր

6. Անդամ պետությունների կողմից նոր տեխնոլոգիաների համատեղ յուրացում՝

     

ա) յուրացման և կիրառման համատեղ ծրագրերի իրագործման մասին Հանձնաժողովի առաջարկության նախապատրաստում՝

Հանձնաժողովի առաջարկություն

անդամ պետություններ,

Հանձնաժողով

2015 թվականի նոյեմբեր

կոմպոզիցիոն նյութերի, դրանցից պատրաստված կոնստրուկցիաների և արտադրատեսակների

     

վուշի, կանեփի, բրդի, մորթիների, քիմիական մանրաթելերի և թելերի խորը վերամշակման բարձր տեխնոլոգիաների

     

նոր սերնդի՝ նախասահմանված գործառական հատկություններով (թերապևտիկ, հրակայուն, կենսաակտիվ և այլն) սպառողական ապրանքների (տրիկոտաժ, հագուստ, կոշիկ, չգործված կտորեղեն) և տեխնիկական մանածագործվածքի արտադրության տեխնոլոգիաների

     

բ) նոր տեխնոլոգիաների յուրացմանն ուղղված համատեղ ծրագրերի իրագործման համար պայմաններ ապահովելուն ուղղված միջոցների ձեռնարկում

անհրաժեշտության դեպքում՝ անդամ պետությունների իրավական ակտեր

անդամ պետություններ

2015-2016 թթ

7. Միության և երրորդ երկրների շուկաներում պահանջվող թեթև արդյունաբերության արտադրանքի տեսակների որոշման համար Միության շրջանակներում թեթև արդյունաբերության կարճաժամկետ և երկարաժամկետ զարգացման գիտատեխնիկական կանխատեսման կազմակերպում

գիտահետազոտական աշխատանքի անցկացում

Հանձնաժողով,

անդամ պետություններ

2015-2016 թթ

8. «Թեթև արդյունաբերության արտադրանքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 017/2011) և «Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 007/2011) (թեթև արդյունաբերության արտադրանքի մասով) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման վերահսկողությունը կազմակերպելու և անցկացնելու վերաբերյալ փորձի փոխանակում անդամ պետությունների գործադիր իշխանության լիազոր մարմինների կողմից

անդամ պետությունների գործադիր իշխանության լիազոր մարմինների կողմից համաժողովների անցկացում

անդամ պետություններ,

Հանձնաժողով

2015 թվականի դեկտեմբեր

9. Թեթև արդյունաբերության՝ անդամ պետությունների տարածքում արտադրված արտադրանքի արտադրման և իրացման ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին աջակցելու մեխանիզմի մասին Հանձնաժողովի առաջարկության մշակում

Հանձնաժողովի առաջարկություն

անդամ պետություններ,

Հանձնաժողով

2015 թվականի սեպտեմբեր

10. Թեթև արդյունաբերությունը կառավարելու և նոր տեխնոլոգիաներ ներմուծելու, ինչպես նաև մասնագիտացված աշխատուժ պատրաստելու և ճյուղում ներգրավելու արդյունավետ մեխանիզմների օգտագործման վերաբերյալ փորձի փոխանակում անդամ պետությունների գործադիր իշխանության լիազոր մարմինների կողմից

անդամ պետությունների գործադիր իշխանության լիազոր մարմինների կողմից համաժողովների անցկացում

անդամ պետություններ,

Հանձնաժողով

2015 թվականի սեպտեմբեր

11. Առևտրի համաշխարհային կազմակերպության նորմերին և կանոններին համապատասխան՝ թեթև արդյունաբերության արտադրողներին աջակցելուն ուղղված այնպիսի միջոցների մշակում, որոնք կապված են երրորդ երկրների շուկաներում ապրանքների առաջմղման (այդ թվում՝ ցուցահանդեսատոնավաճառային և գովազդային գործունեության) հետ

անդամ պետությունների իրավական ակտեր, Հանձնաժողովի ակտ

անդամ պետություններ,

Հանձնաժողով

2015 թվականի դեկտեմբեր

12. Անդամ պետությունների՝ վուշաթելքի, կաշվե հումքի, բամբակաթելքի, բրդի թեթև արդյունաբերության համար հումքի կանխատեսվող բալանսների ձևավորման (կազմելու) մեթոդիկայի մշակում

Հանձնաժողովի առաջարկություն

անդամ պետություններ,

Հանձնաժողով

2015-2016 թթ

13. Թեթև արդյունաբերության ձեռնարկությունները կաշվե հումքով ապահովելու միջոցների մշակում

Հանձնաժողովի առաջարկություն

անդամ պետություններ,

Հանձնաժողով

2015 թվականի դեկտեմբեր

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

 Եվրասիական միջկառավարական խորհրդի

2015 թվականի մայիսի 29-ի թիվ 3 որոշման

 

(ձև)

 

ՑԱՆԿ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների թեթև արդյունաբերության արտադրանք արտադրողների և թեթև արդյունաբերության արտադրության ժամանակ օգտագործվող գյուղատնտեսական, կաշվե և քիմիական հումք (քիմիական մանրաթելեր և թելեր, սինթետիկ մանրաթելերից գործվածքներ) արտադրողների

Արտադրողի անվանումը

Արտադրվող արտադրանքի (հումքի) անվանումը և նկարագրությունը

Իրավաբանական անձի գտնվելու վայրը, հեռախոսահամարը

__________________

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

 Եվրասիական միջկառավարական խորհրդի

2015 թվականի մայիսի 29-ի թիվ 3 որոշման

 

(ձև)

ՑԱՆԿ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների թեթև արդյունաբերության ճյուղում արտադրությունների արդիականացմանն ու նոր արտադրությունների ստեղծմանն ուղղված՝ իրագործվող և իրագործման համար պլանավորվող ներդրումային ծրագրերի

Ներդրումային ծրագրի անվանումը

Ներդրումային ծրագիրն իրականացնող իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը

Ներդրումային ծրագրի իրագործման վայրը

Ներդրումային ծրագրի իրագործման ժամկետը

Ներդրումային ծրագրի իրագործման հիմքերը

Ֆինան-սավորման աղբյուրը

__________________