ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 2
Տիպ
Հանձնարարական
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.05.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
28.05.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
28.05.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.05.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն

 

28 մայիսի 2015 թվականի

թիվ 2

քաղ. Աստանա

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը, հիմնվելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում (այսուհետ՝ անդամ պետություններ) գյուղատնտեսության նպատակներով մեքենաների և սարքավորումների արտադրության վիճակի վերլուծության արդյունքների վրա, հաշվի առնելով արդյունաբերական արտադրության զարգացման, անդամ պետությունների միջև արդյունաբերական կոոպերացիայի, գիտատեխնիկական և նորարարական համագործակցության խորացման, գյուղատնտեսության նպատակներով մեքենաների և սարքավորումների մրցունակության բարձրացման ու բարեխիղճ մրցակցության զարգացման համար պայմաններ ստեղծելու կարևորությունը,

«Արդյունաբերական համագործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 27 հավելված) 2-րդ կետի 2-րդ ենթակետի երկրորդ պարբերությանը համապատասխան,

հանձնարարում է անդամ պետություններին սույն Հանձնարարականի պաշտոնական հրապարակման օրվանից՝

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի համակարգմամբ գյուղատնտեսության նպատակներով մեքենաների և սարքավորումների արտադրության ոլորտում իրականացնել համագործակցություն՝ ըստ հավելվածով սահմանված միջոցառումների ցանկի.

անհրաժեշտության դեպքում, մինչև 2015 թվականի դեկտեմբերի 1-ը, Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնել առաջարկություններ՝ նշված միջոցառումների ցանկը իրագործելու վերաբերյալ։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

       

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Բ. Սագինտաև

Ի. Շուվալով

ՀԱՎԵԼՎԱԾ

 Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2015 թվականի մայիսի 28-ի

թիվ 2 հանձնարարականի

 

ՑԱՆԿ

 

Գյուղատնտեսության նպատակներով մեքենաների և սարքավորումների արտադրության ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համագործակցության զարգացմանն ուղղված միջոցառումների

 

I. Գյուղատնտեսության նպատակներով մեքենաներ և սարքավորումներ արտադրողների համար Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների շուկաներ մուտք գործելու հավասար պայմանների ստեղծում

 

1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) շուկաներ գյուղատնտեսության նպատակներով մեքենաների և սարքավորումների, դրանք համալրող մասերի, դետալների փոխադարձ մուտքի խոչընդոտների վերացում, այդ թվում՝ անդամ պետություններում գյուղատնտեսական տեխնիկայի գնման բաց մրցույթ անցկացնելիս։

2. Անդամ պետությունների՝ գյուղատնտեսական արտադրանք արտադրողների համար հանձնարարականների մշակում, որոնք հնարավոր կդարձնեն՝

ա) անդամ պետությունների՝ գյուղատնտեսության նպատակներով մեքենաներ և սարքավորումներ արտադրողների և գյուղատնտեսական արտադրանք արտադրողների միջև փոխգործակցությունը.

բ) անդամ պետությունների՝ գյուղատնտեսական արտադրանք արտադրողների կողմնորոշումը գյուղատնտեսության նպատակներով մեքենաների և սարքավորումների ռացիոնալ օգտագործման հարցում.

գ) գյուղատնտեսական մշակաբույսերի մշակման գոտիական տիպային տեխնոլոգիաների կիրառումը:

3. «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցության ցանցում՝ անդամ պետությունների գործադիր իշխանության լիազորված մարմինների պաշտոնական կայքերում, հետևյալ տեղեկությունների տեղադրում և դրանք Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնելը՝

ա) անդամ պետությունների՝ գյուղատնտեսության նպատակներով մեքենաներ ու սարքավորումներ արտադրողների ցանկը, որը պարունակում է տեղեկություններ՝ գյուղատնտեսության նպատակներով մեքենաների և սարքավորումների, ինչպես նաև դրանց հանգույցների և բաղադրիչ մասերի տեխնիկական սպասարկման կենտրոնների մասին.

բ) տեխնոլոգիաների ոլորտում առևտրային կամ արտադրական գաղտնիք չպարունակող նորարարական ծրագրերի ռեգիստրը.

գ) անդամ պետությունների՝ գյուղատնտեսության նպատակներով շուկայի, մեքենաների և սարքավորումների պարկի վիճակի ուսումնասիրությունները։

 

II. Անդամ պետությունների՝ գյուղատնտեսության նպատակներով մեքենաներ և սարքավորումներ արտադրողներին աջակցության տրամադրում և նրանց մրցունակության բարձրացմանը նպաստող պայմանների ստեղծում

 

4. Անդամ պետությունների տարածք ներմուծվող գյուղատնտեսության նպատակներով մեքենաների և սարքավորումների նկատմամբ մաքսային, մաքսասակագնային և տեխնիկական կարգավորման միջոցների վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողով առաջարկություններ ներկայացնելը։

5. Այն բազային բաղադրիչ մասերի (միօրինականացված (ունիֆիկացված) դետալների, հանգույցների և ագրեգատների) ցանկերի սահմանում, որոնք կարող են օգտագործվել որպես տարրերի միասնական բազա՝ անդամ պետություններում գյուղատնտեսության նպատակներով մեքենաների և սարքավորումների համատեղ արտադրության համար։

6. Գյուղատնտեսության նպատակներով մեքենաների և սարքավորումների իրացման համար պայմանների ստեղծում, այդ թվում՝ դիլերային կենտրոնների միջոցով։

7. Գյուղատնտեսական մեքենաշինության ճյուղի համար որակավորված աշխատանքային ռեսուրսներ ապահովելու նպատակով կադրերի պատրաստման և վերապատրաստման մասով անդամ պետությունների փոխգործակցության ապահովում, այդ թվում՝ գյուղատնտեսական մեքենաշինության ոլորտի առաջատար կազմակերպություններում հեռահար ուսուցում և արտադրական պրակտիկա անցնելու հնարավորություն ապահովող ուսումնամեթոդական կենտրոնների ստեղծում։

 

III. Անդամ պետությունների՝ գյուղատնտեսության նպատակներով մեքենաներ և սարքավորումներ արտադրողների՝ երրորդ երկրների շուկաներ համատեղ դուրս գալն ապահովող մեխանիզմի ստեղծում

 

8. Երրորդ երկրների հետ անդամ պետությունների՝ գյուղատնտեսության նպատակներով մեքենաների և սարքավումների առևտրում խոչընդոտների նվազեցումը։

9. Անդամ պետությունների՝ գյուղատնտեսության նպատակներով արտահանվող մեքենաների և սարքավորումների տեխնիկական սպասարկման համար սպասարկման ցանցերի ստեղծում և զարգացում։