ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
|
18 օգոստոսի 2015 թվականի |
թիվ 92 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի ԹԻՎ 86 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մաքսային միության մաքսային օրենսգրքի 52-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ըստ Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի` ածխաջրածինների առանձին տեսակների դասակարգման մասին» 2014 թվականի հունիսի 3-ի թիվ 86 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Վ. Խրիստենկո |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի օգոստոսի 18-ի թիվ 92 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի հունիսի 3-ի թիվ 86 որոշման մեջ կատարվող
1. Անվանման մեջ և 1-ին ու 2-րդ կետերում համապատասխան հոլովով «Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկ» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկ» բառերով՝ համապատասխան հոլովով:
2. 1-ին կետում «30°С-ից մինչև 80°С» բառերը փոխարինել «25° С-ից մինչև 195°С» բառերով, «նավթի ուղղակի կրկնաթորման բենզինից կամ ջրածնաճեղքման արտադրանքից թեթև բաղադրամասերի թորահանման կամ կատալիզորդի առկայությամբ ածխածնի և ջրածնի մենօքսիդից սինթեզման եղանակով» բառերը փոխարինել «նավթից և նավթամթերքներից, գազից, գազային խտուցքից, այդ արտադրանքներից յուրաքանչյուրի խառնուրդից կամ սինթեզով, ինչպես նաև սինթեզի միջոցով ստացված արտադրանքի հետ նշված արտադրանքների խառնուրդից՝ ցանկացած գործընթացի արդյունքում» բառերով: