ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
17 նոյեմբերի 2015 թվականի |
թիվ 153 |
քաղ. Մոսկվա |
ԼՈՒՍԱԴԻՈԴԱՅԻՆ ԺԱՊԱՎԵՆԸ (ԼՈՒՍԱԴԻՈԴԱՅԻՆ ՁՈՂԸ) ԸՍՏ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մաքսային միության մաքսային օրենսգրքի 52-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Լուսադիոդային ժապավենը (լուսադիոդային ձողը), որը իր կառուցվածքով բաղկացած է հիմքից, որի վրա անցկացված են հոսանքահաղորդ ուղիներ, որոնց վրա հավաքակցված են ռադիոէլեկտրոնային բաղադրիչներ, լուսարձակող դիոդներ ու լուսարձակող դիոդների աշխատանքի համար անհրաժեշտ օպտիմալ ռեժիմ ապահովող հոսանքասահմանափակիչ ռեզիստորները, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 1-ին մեկնաբանության հիմնական կանոնին համապատասխան, դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8543 ապրանքային դիրքում։
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Վ. Խրիստենկո |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|