ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
18 օգոստոսի 2015 թվականի |
թիվ 84 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՏՈՒԿ, ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ, ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ՀԱՇՎԵԳՐՄԱՆ, ԲԱՇԽՄԱՆ, ՓՈԽԱՆՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹԻ 3-ՐԴ ԿԵՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվեգրման և բաշխման մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 8 հավելված) 23-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2014 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 240 որոշմամբ հաստատված «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների միջև հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվեգրման, բաշխման, փոխանցման և վերադարձի հետ կապված տեղեկատվության փոխանակման մասին» հիմնադրույթի (այսուհետ՝ Հիմնադրույթ) 3-րդ կետը «Աստանա քաղաքի ժամանակով, » բառերից հետո լրացնել «Ղրղզստանի Հանրապետության համար՝ Բիշքեկ քաղաքի ժամանակով, » բառերով:
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում Ղրղզստանի Հանրապետության կողմից Եվրասիական տնտեսական միության մաքսային սակագինը կիրառել սկսելու ամսվան հաջորդող երկրորդ ամսվա 1-ին օրվանից, սակայն սույն Որոշումը պաշտոնապես հրապարակելու օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց ոչ շուտ:
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Վ. Խրիստենկո |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|