ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՄԻ ՔԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 78
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.08.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
14.07.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.07.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.08.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

  

ԿՈԼԵԳԻԱ

   

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

14  հուլիսի 2015 թվականի

թիվ 78

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՄԻ ՔԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի 44-րդ կետին («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Ուժը կորցրած ճանաչել՝

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2012 թվականի հուլիսի 19-ի «Արդյունաբերության հարցերով խորհրդատվական կոմիտեի մասին» թիվ 112 որոշման 2-րդ կետի երրորդ պարբերությունը.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2012 թվականի հոկտեմբերի 18-ի «Արդյունաբերության հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 185 որոշումը.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2014 թվականի մարտի 6-ի «Արդյունաբերության հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 31 որոշումը.

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Վ. Խրիստենկո