ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԵՏԱԿԱՆ (ՄՈՒՆԻՑԻՊԱԼ) ԳՆՈՒՄՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 81
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.08.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
14.07.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.07.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.08.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հուլիսի 2015 թվականի

թիվ 81

քաղ. Մոսկվա

 

ՊԵՏԱԿԱՆ (ՄՈՒՆԻՑԻՊԱԼ) ԳՆՈՒՄՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Գնումները կարգավորելու կարգի մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 25 հավելված) 11-րդ և 33-րդ կետերին, նշված Արձանագրության թիվ 3 հավելվածի 14-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի 59-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Անհրաժեշտ համարել Ռուսաստանի Դաշնության Կառավարության՝ պետական (մունիցիպալ) գնումների ոլորտում հնարավոր մատակարարների և Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ պետությունների մատակարարների նկատմամբ ազգային ռեժիմից բացառությունների սահմանում և առանձին տեսակների ապրանքների պետական (մունիցիպալ) գնումներ իրականացնելու առանձնահատկություններ նախատեսող հետևյալ կարգադրությունները չեղյալ հայտարարելը:

Ռուսաստանի Դաշնության Կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի թիվ 1655-կ կարգարություն,

Ռուսաստանի Դաշնության Կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ 1938-կ կարգադրություն,

Ռուսաստանի Դաշնության Կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 2163-կ կարգադրություն,

Ռուսաստանի Դաշնության Կառավարության 2014 թվականի նոյեմբերի 3-ի թիվ 2200-կ կարգադրություն,

Ռուսաստանի Դաշնության Կառավարության 2014 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 2229-կ կարգադրություն,

Ռուսաստանի Դաշնության Կառավարության 2014 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 2230-կ կարգադրություն,

Ռուսաստանի Դաշնության Կառավարության 2014 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 2390-կ կարգադրություն,

Ռուսաստանի Դաշնության Կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 3-ի թիվ 2435-կ կարգադրություն,

Ռուսաստանի Դաշնության Կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 2707-կ կարգադրություն,

Ռուսաստանի Դաշնության Կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 2754-կ կարգադրություն,

Ռուսաստանի Դաշնության Կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 2779-կ կարգադրություն,

Ռուսաստանի Դաշնության Կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 2780-կ կարգադրություն,

Ռուսաստանի Դաշնության Կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 2785-կ կարգադրություն,

Ռուսաստանի Դաշնության Կառավարության 2015 թվականի փետրվարի 18-ի թիվ 253-կ կարգադրություն,

Ռուսաստանի Դաշնության Կառավարության 2015 թվականի փետրվարի 18-ի թիվ 254-կ կարգադրություն,

Ռուսաստանի Դաշնության Կառավարության 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ 311-կ կարգադրություն,

Ռուսաստանի Դաշնության Կառավարության 2015 թվականի մարտի 11-ի թիվ 391-կ կարգադրություն:

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Վ. Խրիստենկո

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան