ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
10 նոյեմբերի 2015 թվականի |
թիվ 148 |
քաղ. Մոսկվա |
ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԾԱԳՈՂ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ՝ ՄԻՆՉԵՎ 250 Ձ.ՈՒ. ՀԶՈՐՈՒԹՅԱՄԲ ՈՉ ԴԱՐՁԿԵՆ ԵՎ ԴԱՐՁԿԵՆ ՀԱՐԹԱՇԵՐԵՓՈՎ ԹՐԹՈՒՐԱՎՈՐ ԲՈՒԼԴՈԶԵՐՆԵՐԻ (ՄՂԱՆՆԵՐԻ) ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցներ կիրառելու մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 8 հավելված) 107-րդ կետին համապատասխան և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտի զեկույցի հիման վրա՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Կիրառել հակագնագցման միջոց` Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից ծագող և ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8429 11 009 0 ծածկագրով դասակարգվող, Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող մինչև 250 ձ.ու. հզորությամբ ոչ դարձկեն և դարձկեն հարթաշերեփով թրթուրավոր բուլդոզերների նկատմամբ հավելվածի համաձայն սահմանված չափով հակագնագցման տուրք սահմանելու միջոցով՝ տվյալ հակագնագցման միջոցի գործողության ժամկետը սահմանելով 5 տարի։
2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ մաքսային գործի ոլորտում լիազորված պետական մարմիններին՝ ապահովել սույն Որոշմամբ նախատեսված հակագնագցման տուրքի գանձումը՝ ղեկավարվելով ինչպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրով, այնպես էլ ապրանքի անվանմամբ:
3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Վ. Խրիստենկո |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 10-ի թիվ 148 որոշման |
ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ
հակագնագցման տուրքի
|
Ապրանքի անվանումը |
Արտադրողը |
Հակագնագցման տուրքի դրույքաչափը (մաքսային արժեքի տոկոսները) |
|
Մինչև 250 ձ.ու. հզորությամբ ոչ դարձկեն և դարձկեն հարթաշերեփով թրթուրավոր բուլդոզերներ |
Xuanhua Construction Machinery Со., Ltd (No. 21, Dongsheng Road, Xuanhua, Hebei Province, China) |
9,65 |
|
Shantui Construction Machinery Co., Ltd (No. 58, Highway G327, High-Tech District, Jining City, Shandong Province, China) |
11,31 | |
|
Shanxi Zoomlion Heavy Industry Science & Technology Machinery Co., Ltd (Guanbei Village, Huayin City, Shanxi Province, China) |
13,80 | |
|
Tianjin Liugong Machinery Co., Ltd. (No. 203, Jingsan Road, Tianjin Airport Economic Area, China) |
44.65 | |
|
այլ |
44,65 |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|