ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԾԱԳՈՂ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ՝ ՄԻՆՉԵՎ 250 Ձ.ՈՒ. ՀԶՈՐՈՒԹՅԱՄԲ ՈՉ ԴԱՐՁԿԵՆ ԵՎ ԴԱՐՁԿԵՆ ՀԱՐԹԱՇԵՐԵՓՈՎ ԹՐԹՈՒՐԱՎՈՐ ԲՈՒԼԴՈԶԵՐՆԵՐԻ (ՄՂԱՆՆԵՐԻ) ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 148
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.12.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
10.11.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.11.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.12.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 նոյեմբերի 2015 թվականի

թիվ 148

քաղ. Մոսկվա

 

ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԾԱԳՈՂ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ՝ ՄԻՆՉԵՎ 250 Ձ.ՈՒ. ՀԶՈՐՈՒԹՅԱՄԲ ՈՉ ԴԱՐՁԿԵՆ ԵՎ ԴԱՐՁԿԵՆ ՀԱՐԹԱՇԵՐԵՓՈՎ ԹՐԹՈՒՐԱՎՈՐ ԲՈՒԼԴՈԶԵՐՆԵՐԻ (ՄՂԱՆՆԵՐԻ) ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցներ կիրառելու մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 8 հավելված) 107-րդ կետին համապատասխան և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտի զեկույցի հիման վրա՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Կիրառել հակագնագցման միջոց` Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից ծագող և ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8429 11 009 0 ծածկագրով դասակարգվող, Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող մինչև 250 ձ.ու. հզորությամբ ոչ դարձկեն և դարձկեն հարթաշերեփով թրթուրավոր բուլդոզերների նկատմամբ հավելվածի համաձայն սահմանված չափով հակագնագցման տուրք սահմանելու միջոցով՝ տվյալ հակագնագցման միջոցի գործողության ժամկետը սահմանելով 5 տարի։

2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ մաքսային գործի ոլորտում լիազորված պետական մարմիններին՝ ապահովել սույն Որոշմամբ նախատեսված հակագնագցման տուրքի գանձումը՝ ղեկավարվելով ինչպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրով, այնպես էլ ապրանքի անվանմամբ:

3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Վ. Խրիստենկո

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

 հանձնաժողովի կոլեգիայի

2015 թվականի նոյեմբերի 10-ի

թիվ 148 որոշման

 

ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ

 

հակագնագցման տուրքի

Ապրանքի անվանումը

Արտադրողը

Հակագնագցման տուրքի դրույքաչափը (մաքսային արժեքի տոկոսները)

Մինչև 250 ձ.ու. հզորությամբ ոչ դարձկեն և դարձկեն հարթաշերեփով թրթուրավոր բուլդոզերներ

Xuanhua Construction Machinery Со., Ltd (No. 21, Dongsheng Road, Xuanhua, Hebei Province, China)

9,65

Shantui Construction Machinery Co., Ltd (No. 58, Highway G327, High-Tech District, Jining City, Shandong Province, China)

11,31

 

Shanxi Zoomlion Heavy Industry Science & Technology Machinery Co., Ltd (Guanbei Village, Huayin City, Shanxi Province, China)

13,80

 

Tianjin Liugong Machinery Co., Ltd. (No. 203, Jingsan Road, Tianjin Airport Economic Area, China)

44.65

 

այլ

44,65