ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
|
8 դեկտեմբերի 2015 թվականի |
թիվ 164 |
քաղ. Մոսկվա |
ՋԵՌՈՒՑՄԱՆ ԵՐԿՄԵՏԱՂԱԿԱՆ ՌԱԴԻԱՏՈՐՆ ԸՍՏ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մաքսային միության մաքսային օրենսգրքի 52-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Երկմետաղական սեկցիոն ռադիատորը, որում ալյումինի պարունակությունն ըստ զանգվածի գերազանցում է պողպատի պարունակությունը, որը նախատեսված է ջրային ջեռուցման համակարգերում կիրառման համար, որի սեկցիաները բաղկացած են ալյումինե ձուլվածքից արտաքին կողավորմամբ բարակ պատերով պողպատե խողովակների (ուղի՝ ջերմակրի անցանելիության համար) տեսքով պողպատյա միջնաձողից, որը կատարում է ջերմազատման գործառույթ, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 1–ին մեկնաբանության հիմնական կանոնին համապատասխան՝ դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 7616-րդ ապրանքային դիրքում։
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Վ. Խրիստենկո |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|