ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
|
8 դեկտեմբերի 2015 թվականի |
թիվ 163 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՐԻ ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Ի գիտություն ընդունելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Տ.Մ. Սուլեյմանովի՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից ներքին շուկայի գործունեության շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարման մոնիթորինգի արդյունքների մասին տրամադրած տեղեկատվությունը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրի թիվ 1 հավելված) 43–րդ կետի 4–րդ ենթակետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Ծանուցել Ղազախստանի Հանրապետությանը «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 28-րդ հոդվածի 3-րդ կետի կատարման անհրաժեշտության մասին։
Առաջարկել Ղազախստանի Հանրապետության կառավարությանը ձեռնարկել միջոցներ՝ ուղղված Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետությունների տարածքում ածխի իրացման ժամանակ Ղազախստանի Հանրապետությունում արտահանման ռենտային հարկի գանձումը վերացնելուն։ Սույն Որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 10 օրացուցային օրվա ընթացքում տեղեկացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ձեռնարկված միջոցների մասին։
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Վ. Խրիստենկո |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|