ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՈՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՄՈՆՏԱԺԱՅԻՆ ՓՐՓՈՒՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՏՐՃԱՆԱԿԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 115
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.10.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
10.09.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
10.09.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.10.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 սեպտեմբերի 2015 թվականի

թիվ 115

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՈՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՄՈՆՏԱԺԱՅԻՆ ՓՐՓՈՒՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՏՐՃԱՆԱԿԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Մաքսային միության մաքսային օրենսգրքի 52-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մասնագիտական մոնտաժային փրփուրի համար նախատեսված ատրճանակը, որը ձեռքի գործիք է՝ բալոնից մասնագիտական մոնտաժային փրփուրի ելքը կարգավորելու համար, որը թույլ է տալիս ներկառուցված կափույրի միջոցով դոզավորել մասնագիտական մոնտաժային փրփուրի ելքի արագությունը և ծավալը, կազմված է փրփուրի ելքի համար նախատեսված երկու կափույրով սարքավորված փողակից (ծայրափողակից), հրահանի մեխանիզմով հատուկ բռնակից, անմիջապես բալոնի կորպուսին ամրացման սարքվածքից և փրփուրի մատուցման կարգավորման մեխանիզմից, արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանության 1-ին և 6-րդ հիմնական կանոններին համապատասխան, դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8205 59 809 9 ապրանքային ստորաենթադիրքում (մասնագիտական մոնտաժային փրփուրի համար նախատեսված ատրճանակի պատկերների օրինակները ներկայացված են հավելվածում):

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժ/պ՝

Ա. Սլեպնյով

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2015 թվականի սեպտեմբերի 10-ի

 թիվ 115 որոշման

 

ՕՐԻՆԱԿՆԵՐ

 

մասնագիտական մոնտաժային փրփուրի համար նախատեսված ատրճանակի պատկերների

 

Ներմուծեք նկարագրությունը_24220

Ներմուծեք նկարագրությունը_24221