ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի ԹԻՎ 607 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 161
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.01.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
08.12.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.12.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.01.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

8 դեկտեմբերի 2015 թվականի

թիվ 161

քաղ. Մոսկվա

 
 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի ԹԻՎ 607 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցների կիրառման մասին» արձանագրության 17-րդ կետին («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 12-րդ հավելված) և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի» 2-րդ հավելվածի 19-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի՝ 2011 թվականի ապրիլի 7-ի «Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Մաքսային միության մաքսային տարածք երրորդ երկրներից ներմուծվող հսկողության ենթակա ապրանքների համար տրամադրվող միասնական անասնաբուժական սերտիֆիկատների ձևերի մասին» թիվ 607 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:

2. Սահմանել, որ մինչև սույն Որոշման ուժի մեջ մտնելը բաց թողնված, Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 7-ի թիվ 607 որոշմանը համապատասխան պատրաստված անասնաբուժական սերտիֆիկատների ձևաթղթերն օգտագործվում են մինչև 2016 թվականի հունիսի 1-ը։

3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Վ. Խրիստենկո

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2015 թվականի դեկտեմբերի 8-ի

թիվ 161 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 7-ի թիվ 607 որոշման մեջ կատարվող

 

1. Անվանման և առաջին պարբերության մեջ «Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Մաքսային միության» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության» բառերով։

2. 1-42 կետերում «Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Մաքսային միության» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության» բառերով։

3. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 43-րդ կետ՝

«43. Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք արտահանվող լաբորատոր կենդանիների (մկների, ավազամկների, առնետների, ծովախոզուկների, ճագարների, գերմանամկների, կատուների, շների, ոչ մարդանման պրիմատների, թռչունների), ինչպես նաև դրանց բեղմնավորված ձվաբջիջների (զիգոտների) և սաղմերի անասնաբուժական սերտիֆիկատ (Ձև թիվ 43) (կցվում է)։»։

4. Նշված Որոշմամբ հաստատված Միասնական անասնաբուժական սերտիֆիկատների ձևերում՝

ա) 1-42 ձևերի տեքստում «Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Մաքսային միության» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության» բառերով.

բ) 4-րդ ձևի 4.5 կետում, 11-րդ ձևի 3.2 կետի երկրորդ պարբերության մեջ, 18-րդ ձևի 4.4 կետում, 22-րդ ձևի 4.6 կետի իններորդ պարբերության մեջ, 4.7 և 4.10 կետերում, 23-րդ ձևի 4.6 կետի ութերորդ պարբերության մեջ, 4.7 և 4.10 կետերում, 24-րդ ձևի 4.6 կետի վեցերորդ պարբերության մեջ և 4.10 կետում, 25-րդ ձևի 4.10 կետում, 26-րդ ձևի 4.5 և 4.8 կետերում, 27-րդ ձևի 4.6 և 4.9 կետերում, 28-րդ ձևի 4.4 և 4.6 կետերում, 29-րդ ձևի 4.9 կետում, 30-րդ ձևի 4.7 կետում, 31-րդ ձևի 4.8 կետում, 32-րդ ձևի 4.6 կետում, 33-րդ ձևի 4.3 կետում, 34-րդ ձևի 4.4 կետում, 35-րդ ձևի 4.6 կետում, 38-րդ ձևի 4.7 կետում, 39-րդ ձևի 4.6 կետի իններորդ պարբերության մեջ, 4.7 և 4.10 կետերում, 40-րդ ձևի 4.3 և 4.5 կետերում համապատասխան հոլովով «Մաքսային միություն» բառերը փոխարինել համապատասխան հոլովով «Եվրասիական տնտեսական միություն» բառերով.

գ) 36-րդ ձևի 4.6 կետում «Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի, որոնց գործողությունը դրանց վրա չի տարածվում» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության» բառերով.

դ) 42-րդ ձևում՝

1.12 կետում «Մաքսային միության սահմանի հատման» բառերը փոխարինել «մաքսային սահմանով ապրանքների բացթողման» բառերով.

«4.2. Փաթեթվածքը և փաթեթավորման նյութը միանգամյա են և համապատասխանում են Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, որոնց գործողությունը դրանց վրա չի տարածվում» բառերը փոխարինել «4.3. Փաթեթվածքը միանգամյա է և համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության պահանջներին» բառերով, «4.3. Տրանսպորտային» բառերը փոխարինել «4.4. Տրանսպորտային» բառերով.

ե) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք արտահանվող լաբորատոր կենդանիների (մկների, ավազամկների, առնետների, ծովախոզուկների, ճագարների, գերմանամկների, կատուների, շների, ոչ մարդանման պրիմատների, թռչունների), ինչպես նաև դրանց բեղմնավորված ձվաբջիջների (զիգոտների) և սաղմերի անասնաբուժական սերտիֆիկատը (Ձև թիվ 43) լրացնել հետևյալ բովանդակությամբ՝

«Ձև թիվ 43

 

1. Մատակարարման նկարագրությունը

1.5. Սերտիֆիկատ թիվ

1.1. Բեռնառաքողի անվանումը և հասցեն՝

Եվրասիական տնտեսական միության
մաքսային տարածք արտահանվող լաբորատոր կենդանիների
(մկների, ավազամկների, առնետների, ծովախոզուկների, ճագարների, գերմանամկների, կատուների, շների, ոչ մարդանման պրիմատների, թռչունների), ինչպես նաև դրանց բեղմնավորված ձվաբջիջների (զիգոտների) և սաղմերի անասնաբուժական սետիֆիկատը

1.2. Բեռն ստացողի անվանումը և հասցեն՝

 

1.3. Տրանսպորտը՝

(վագոնի, ավտոմեքենայի, բեռնարկղի, ինքնաթիռի չվերթի համարը, նավի անվանումը)

1.6. Ապրանքի ծագման երկիրը՝

1.7. Սերտիֆիկատը տրամադրած երկիրը՝

1.8. Արտահանող երկրի իրավասու գերատեսչությունը՝

1.9. Սերտիֆիկատը տրամադրած արտահանող երկրի հաստատությունը՝

1.4. Տարանցման երկիրը (երկրները)՝

1.10. Մաքսային սահմանով ապրանքների բացթողման անցակետ՝

2. Ապրանքի նույնականացումը

2.1. Ապրանքի անվանումը՝

2.2. Լաբորատոր կենդանու տեսակը և ցեղատեսակը (լաբորատոր դոնոր կենդանու, որից ստացվել են

բեղմնավորված ձվաբջիջները (զիգոտները) կամ սաղմերը) (կրծողների համար գիծ կամ հոսարան)՝

2.3. Լաբորատոր կենդանու գենետիկական կարգավիճակի մասին տեղեկությունները (լաբորատոր դոնոր կենդանու, որից ստացվել են բեղմնավորված ձվաբջիջները (զիգոտները) կամ սաղմերը)՝

2.4. Լաբորատոր կենդանիների քանակը (գլխաքանակը)՝

2.5. Միավորների (բոքսերի, վանդակների և արկղերի)քանակը

2.6. Նույնականացման տեսակը՝

2.7. Նույնականացման համարը՝

3. Ապրանքի ծագումը

3.1. Վարչատարածքային միավորը՝

3.2. Ձեռնարկության անվանումը, գրանցման համարը և հասցեն՝

4. Առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվություն

Ես՝ ներքոստորագրյալ պետական/պաշտոնական անասնաբույժս, սույնով հավաստում եմ հետևյալը՝

4.1. Եվրասիական տնտեսական միության տարածք արտահանվող լաբորատոր կենդանիները (մկները, ավազամկները, առնետները, ծովախոզուկները, ճագարները, գերմանամկները, կատուները, շները, ոչ մարդանման պրիմատները, թռչունները), ինչպես նաև դրանց բեղմնավորված ձվաբջիջները (զիգոտները) և սաղմերը նախատեսված են լաբորատոր հետազոտություններում և (կամ) գիտական նպատակներով օգտագործման համար։

4.2. Լաբորատոր կենդանիները և լաբորատոր դոնոր կենդանիները, որոնցից ստացվել են բեղմնավորված

ձվաբջիջները (զիգոտները) կամ սաղմերը, կլինիկապես առողջ են, ստացված չեն վայրի բնության մեջ որսված կենդանիներից և ծագում են մասնագիտացված բուծարաններից, որոնք պաշտոնապես ազատ են կենդանիների վարակիչ հիվանդություններից (այդ թվում՝ բեղմնավորված ձվաբջիջների (զիգոտների) ընտրության օրը)։

4.3. Այն լաբորատոր կենդանիների և լաբորատոր դոնոր կենդանիների առողջության կարգավիճակը, որոնցից ստացված են բեղմնավորված ձվաբջիջները (զիգոտները) կամ սաղմերը (ՄԱԲ-ի ցամաքային կենդանիների առողջության օրենսգրքի ցուցումներին համապատասխան):

4.4. եղմնավորված ձվաբջիջները (զիգոտները) և սաղմերը չեն պարունակում ախտածին և թունածին միկրոօրգանիզմներ։ Բեղմնավորված ձվաբջիջների (զիգոտների) և սաղմերի ընտրությունը և պահպանությունը իրականացվել են ՄԱԲ-ի ցամաքային կենդանիների առողջության օրենսգրքի ցուցումներին համապատասխան։

4.5. Լաբորատոր կենդանիները փոխադրվում են՝ փոխադրման հետևյալ պահանջների պահպանման դեպքում՝

___________________________________________________________________________________________
___________________________________________________________________________________________

(լրացվում է փոխադրման հատուկ պահանջների պահպանման անհրաժեշտության դեպքում)

4.6. Լաբորատոր կենդանիները փոխադրվում են նոր բեռնարկղերում, կամ հիվանդության հարուցիչների ոչնչացման նպատակով մաքրում և մանրէազերծում անցած բեռնարկղերում՝ արտահանող երկրում ընդունված կանոններին համապատասխան։

4.7. Լաբորատոր կենդանիների փոխադրումը բացառում է դրանց շփման հնարավորությունն այլ կենդանիների հետ։

4.8. Յուրաքանչյուր բեռնարկղ մակնշված է պիտակով և համարակալված է։

4.9. Տրանսպորտային միջոցը պատրաստված է արտահանող երկրում ընդունված կանոններին համապատասխան:


Տեղ______________________

Ամսաթիվ______________________

Կնիք______________________

 

_________________________________________________________________________________________

Պետական/պաշտոնական անասնաբույժի ստորագրությունը_____________________________________

 

Ա.Ա.Հ. և պաշտոն______________________

 

Ծանոթագրություններ՝

1. Ստորագրությունը և կնիքը պետք է գույնով տարբերվեն ձևաթղթից:

2. Անասնաբուժական սերտիֆիկատը ձևակերպվում է ռուսերենով, ինչպես նաև արտահանող երկրի լեզվով և (կամ) անգլերենով:»:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան