ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի ԹԻՎ 290 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 111
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.10.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
01.09.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
01.09.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.10.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 սեպտեմբերի 2015 թվականի

թիվ 111

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի ԹԻՎ 290 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 51-րդ հոդվածի 1-ին կետի 11-րդ և 12-րդ ենթակետերով նախատեսված սկզբունքների իրագործման նպատակով և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի 2-րդ հավելվածի 7-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի դեկտեմբերի 10-ի «Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 024/2011) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև «Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 024/2011) պահանջները կիրառելու և կատարելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրի մասին» թիվ 290 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի նախագահ՝

Վ. Խրիստենկո

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2015 թվականի սեպտեմբերի 1-ի

թիվ 111 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 290 որոշման մեջ կատարվող

 

1. Անվանման մեջ և 1-ին կետում «արտադրանքի համապատասխանության գնահատում (հավաստում)» բառերը փոխարինել «տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում» բառերով։

2. Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 024/2011) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև «Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 024/2011) պահանջները կիրառելու և կատարելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման)՝ նշված որոշմամբ հաստատված ծրագրում՝

ա) անվանման մեջ «արտադրանքի համապատասխանության գնահատում (հավաստում)» բառերը փոխարինել «տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում» բառերով.

բ) աղյուսակի գլխի 7-րդ վանդակի անվանման մեջ «Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության» բառերով.

գ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 34-39 դիրքեր՝

 

34

67.200.10

Ճարպեր և յուղեր՝ կենդանական և բուսական։ Տոկոֆերոլների և տոկոտրիենոլների պարունակության որոշում՝ բարձրարդյունավետ հեղուկային քրոմատագրման մեթոդով:

ԳՕՍՏ ստանդարտի մշակումը՝ ISO 9936։2006-ի, ISO 9936։2006/Amd-ի հիման վրա,

ISO 9936:2006/Cor. 1:2008

2-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ

2014 թվական

2015 թվական

Ռուսաստանի Դաշնություն

35

67.200.10

Ճարպեր և յուղեր՝ կենդանական և բուսական։ Ստերոլների բաղադրության և ընդհանուր պարունակության որոշում: Գազային քրոմատագրման մեթոդ: ԳՕՍՏ ստանդարտի մշակումը՝ ISO 12228-1:2014-ի հիման վրա

2-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ

2014 թվական

2015 թվական

Ռուսաստանի Դաշնություն

36

67.200.10

Ճարպեր և յուղեր՝ կենդանական և բուսական։ Ծավալի միավորի համար պայմանական զանգվածի որոշում (1 լիտրի կշիռը օդում):

ԳՕՍՏ ստանդարտի մշակումը՝ ISO 6883:2007-ի հիման վրա

2-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ

2014 թվական

2016 թվական

Ռուսաստանի Դաշնություն

37

67.200.10

Ճարպեր և յուղեր՝ կենդանական և բուսական։ Օճառացման թվի որոշում:

ԳՕՍՏ ստանդարտի մշակումը՝ ISO 3657:2013-ի հիման վրա

2-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ

2015 թվական

2016 թվական

Ռուսաստանի Դաշնություն

38

67 90 100 10

Ճարպեր և յուղեր՝ կենդանական և բուսական։ Ցնդող օրգանական աղտոտող խառնուկների հայտնաբերում և նույնականացում՝ գազային քրոմատագրման/զանգվածասպեկտրաչափական մեթոդով:

ԳՕՍՏ ստանդարտի մշակումը՝ ՍՏ ՂՀ ISO 15303-2012-ի հիման վրա

2-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ

2015 թվական

2017 թվական

Ղազախստանի Հանրապետություն

39

67.200.10

Ճարպեր և յուղեր՝ կենդանական և բուսական։ Միկրոէլեմենտների որոշում՝ ինդուկցիոն կապված պլազմայի հետ օպտիկական էմիսիոն սպեկտրադիտման մեթոդով:

ԳՕՍՏ ստանդարտի մշակումը՝ ISO/TS 21033:2011-ի հիման վրա

2-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ

2016 թվական

2017 թվական

Ռուսաստանի Դաշնություն

»: