ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՏՈՒԿ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԵՎ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 69
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.08.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
30.06.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.06.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.08.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հունիսի 2015 թվականի

թիվ 69

քաղ. Մոսկվա

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՏՈՒԿ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԵՎ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրի 48-րդ հոդվածին և «Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրին միանալու առնչությամբ Ղրղզստանի Հանրապետության կողմից «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրի, Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող առանձին միջազգային պայմանագրերի և Եվրասիական տնտեսական միության մարմինների ակտերի կիրառման պայմանների և անցումային դրույթների մասին» 2015 թվականի մայիսի 8–ի արձանագրության 1–ին հավելվածի 49–րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի «Հացահատիկահավաք կոմբայնների և հացահատիկահավաք կոմբայնների մոդուլների նկատմամբ ներմուծման քվոտա սահմանելու միջոցով հատուկ պաշտպանական միջոց կիրառելու մասին» 2013 թվականի հունիսի 25-ի թիվ 143 որոշման մեջ մտցնել հետևյալ փոփոխությունները.

ա) 3–րդ կետի առաջին պարբերության մեջ «Ղազախստանի Հանրապետության» բառերից հետո լրացնել «, Ղրղզստանի Հանրապետության» բառերը.

բ) նշված որոշման 1-ին հավելվածում՝

Ղազախստանի Հանրապետությանը վերաբերող դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝

«Ղրղզստանի Հանրապետություն՝ 30-N 20».

ծանոթագրությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ. «Ղրղզստանի Հանրապետության համար 2015 թվականի ներմուծման քվոտայի ծավալը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝ 30-N (որտեղ N-ը ապրանքի քանակն է, որի նկատմամբ կիրառվում է հատուկ պաշտպանական այն միջոցը, որը նախատեսված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2013 թվականի հունիսի 25-ի թիվ 143 որոշմամբ, և որը Ղրղզստանի Հանրապետություն է ներմուծվել 2015 թվականի հունվարի 1-ից՝ մինչև ««Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի պայմանագիրն ուժի մեջ մտնելը):»:

2. Ղրղզստանի Հանրապետության՝ մաքսային գործի ոլորտում լիազորված պետական մարմնին ապահովել Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներով սահմանված հակագնագցման և հատուկ տուրքերի գանձումների կատարումը:

3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, բայց ոչ շուտ, քան ««Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրը, և տարածվում է այն իրավահարաբերությունների վրա, որոնք ծագում են ««Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Վ. Խրիստենկո