ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
30 հունիսի 2015 թվականի |
թիվ 70 |
քաղ. Մոսկվա |
ԸՍՏ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲՌՆԱԿՈՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՍԱՅԼԱԿԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ
Մաքսային միության մաքսային օրենսգրքի 52-րդ հոդվածի 7-ին կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Կառավարման բռնակով էլեկտրական սայլակը՝ ամբարձիչ եղանավոր բռնիչով, հենարային ղեկանիվներով առջևի մասում և անիվներով հետևի մասում, նախատեսված բեռով տակդիրները (տակնոցները) բարձրացնելու և տեղափոխելու համար, արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 1-ին մեկնաբանության հիմնական կանոններին համապատասխան, դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8427 ապրանքային դիրքում:
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Վ. Խրիստենկո |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|