ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 3707-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.09.2025-27.11.2025)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 15.09.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
11.09.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
11.09.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.09.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3707-Ա

«11» սեպտեմբերի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

11.09.2025 թ.

հ. 3707-Ա որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ.Հ.

Դիմողը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Անշարժ գույքի տեսակը

Տրամադրվող հասցեն

Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը

Փոս-տա-յին դա-սիչը

1

2

3

4

5

6

7

1

Գագիկ Հայրապետյան

Դավիթ Անհաղթի փողոց, հ.14/4 շենք, հ.41

բնակա-րան

Գագիկ Հայրապետյանին սեփականության իրավունքով պատկանող, Դավիթ Անհաղթի փողոցի հ.14/4 շենքի հ.41 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.31032025-01-0185, ընդհ. բաժն. 5.2քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 55.6քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Դավիթ Անհաղթի փողոց, հ.14/4 շենք, բն.41/1

01123P2P52SU

 

2

Արման Նադիրյան

/լիազորված անձ/

«ՍՄԱՐԹ ԳՐՈՒՊ» ՍՊԸ

Ազատության պողոտա, հ.24/59, հ.24/60 և հ.24/61

հողամաս

«ՍՄԱՐԹ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Ազատության պողոտայի հ.24/59, հ.24/60 և հ.24/61 հասցեներում գտնվող հողամասերին /վկ. h.12042022-01-0373, հ.13042022-01-0002 և հ.14072022-01-0301/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Ազատության պողոտա, հ.24/59

01123VQQCQYE

 

3

Վազգեն Բոռբոռյան /լիազորված անձ/ Ստանիսլավ Համբարձումյան

Վազգեն Սարգսյան փողոց, հ.10 շենք, հ.53

բնակա-րան

Ստանիսլավ Համբարձումյանին սեփականության իրավունքով պատկանող, Վազգեն Սարգսյանի փողոցի հ.10 շենքի հ.53 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.08052014-01-0214/ բաժանման հատակագծով առանձնացվող 131.7քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Վ. Սարգսյան փողոց, հ.10 շենք, բն.53/1

01063GVYTNLW

 

4

Սերգեյ Ֆանարջյան

Վ. Փափազյան փողոց, հ.25/1

շինություն

Սերգեյ Ֆանարջյանին սեփականության իրավունքով պատկանող, Վ. Փափազյան փողոցի հ.25/1 հասցեում գտնվող շինության /վկ. հ.02092025-01-0202, 23.8քմ. ընդ. բաժ./ բաժանման հատակագծով առանձնացվող 45.1քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Վահր. Փափազյան փողոց, հ.25/23

01033TTJPCSG

 

5

Սերգեյ Ֆանարջյան

Վ. Փափազյան փողոց, հ.25/1

շինու-թյուն

Սերգեյ Ֆանարջյանին սեփականության իրավունքով պատկանող, Վ. Փափազյան փողոցի հ.25/1 հասցեում գտնվող շինության /վկ. հ.02092025-01-0202, 23.8քմ. ընդ. բաժ./ բաժանման հատակագծով առանձնացվող 45.2քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Վահր. Փափազյան փողոց, հ.25/24

01033WMTCYY2

 

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան
 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
21.11.2025, N 4722-Ա 11.09.2025, N 3707-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան