ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 փետրվարի 1995 թ. N 95
Քաղ. Երևան
«ԵՐԱԶ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՁԵՎՈՎ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սեփականաշնորհել «Երազ» պետական ձեռնարկությունը «Երազ» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:
2. Սեփականաշնորհել «Երազ» պետական ձեռնարկությունն իր առանձնացված ստորաբաժանումներով, բացառությամբ «Ավտո» և «Վան» դուստր ձեռնարկությունների:
3. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանել «Երազ» պետական ձեռնարկության կազմից «Ավտո» և «Վան» դուստր ձեռնարկությունները:
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին ներկայացնել առաջարկություն «Ավտո» և «Վան» դուստր ձեռնարկությունները օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհելու մասին:
5. Հանել «Երազ» պետական ձեռնարկության հաշվեկշռից Երևանի Գոգոլի փողոցի վրա գտնվող բնակելի շենքը և այն հանձնել Երևանի քաղխորհրդի գործկոմի տնօրինությանը:
6. Ձեռնարկության կուտակման ֆոնդերը համարվում են պետական սեփականություն և սեփականաշնորհման ժամանակ չեն կարող օգտագործվել որպես վճարման միջոց:
7. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 353864 հազ. դրամ, որից ազատ բաժանորդագրության ենթակա մասը` 283090 հազ. դրամ:
8. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի ազատ բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 28309 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
9. Սահմանել, որ «Երազ» բաց բաժնետիրական ընկերություն աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունը սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում է մեկ ամսվա ընթացքում:
10. Սահմանել, որ «Երազ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի բաժանորդագրությունը սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում արժեթղթերի թողարկման ազդագրում նշված ժամկետում:
11. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`
ա) հաստատել բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
12. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո` 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |