ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇԵՆՔԵՐԻՑ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԱՎՏՈՄԱՏ ԻՆՔՆԱՍՊԱՍԱՐԿՈՂ ՍԱՐՔԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 3762-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.09.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 16.09.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
12.09.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
12.09.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.09.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3762-Ա

«12» սեպտեմբերի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇԵՆՔԵՐԻՑ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԱՎՏՈՄԱՏ ԻՆՔՆԱՍՊԱՍԱՐԿՈՂ ՍԱՐՔԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով «Էվոկաբանկ» բաց բաժնետիրական ընկերության վարչության նախագահ Կարեն Եղիազարյանի կողմից լիազորված անձ Էդգար Արեյանի դիմումը և ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի հ.249-Ն որոշման հավելվածով՝

1. « Էվոկաբանկ» բաց բաժնետիրական ընկերությանը Երևան համայնքի վարչական տարածքում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու նպատակով 2025 թվականի սեպտեմբեր ամսվա համար տրամադրել Երևան քաղաքի Պուշկին փողոցի հ.35/20, Գ. Նժդեհ փողոցի հ.9-45, Հերացի փողոցի հ.5, Սվաճյան փողոցի հ.11, Էրեբունի փողոցի հ.18/8, Պ. Սևակ փողոցի հ.55/2, Մ. Բաղրամյան պողոտայի հ.2, Ալ. Մանուկյան փողոցի հ.7, Աբովյան փողոցի հ.35, Բուզանդ փողոցի հ.17/233, Մամիկոնյանց փողոցի հ.2, Անդրանիկ փողոցի հ.134/8, Հյուսիսային պողոտայի հ.10, Գայի պողոտայի հ.14/9, Փափազյան փողոցի հ.14 և հ.21, Ֆանարջյան փողոցի հ.55, Խորենացի փողոցի հ.33/7 և հ. 27/2, Սայաթ-Նովա պողոտայի հ.6, Աբովյան փողոցի հ.38/4, Խանջյան փողոցի հ.1, Թումանյան փողոցի հ.34/5, Չեխով փողոցի հ.29/6, Ն. Տիգրանյան 1 փակ. հ.9, Արշակունյաց պողոտայի 210/1, Կ. Ուլնեցի փողոցի հ.57/2, Ադոնց փողոցի հ.4/3, Վազգեն Առաջին Վեհափառ փողոցի հ.5, Շերամ փողոցի հ.77, Թամանյան փողոցի հ.3, Ամիրյան փողոցի հ.1 և հ.15, Իսահակյան փողոցի հ.28, Տիգրան Մեծ պողոտայի հ.16, Մ. Մաշտոց պողոտայի հ. հ. 5/15, 20/73 և 40, Թումանյան փողոցի հ.31/4, Ե. Քոչար փողոցի հ.17/1, Մանանդյան փողոցի հ.33/3, Տիտոգրադյան փողոցի հ.15/1, Կիևյան փողոցի հ.11Ա 64, Մելքոնյան փողոցի հ.50/1, Տ. Պետրոսյան 30/30, և Իսաբեկյան փողոցի հ.1/2 հասցեների դիմաց թվով 46 ավտոմատ ինքնասպասարկող սարքի տեղադրման թույլտվություն:

2. Ընդունել ի գիտություն, որ ավտոմատ ինքնասպասարկող սարքերի տեղադրման թույլտվության սեպտեմբեր ամսվա համար սահմանված տեղական վճարը վճարված է, իսկ ընթացիկ տարվա հաջորդ ամիսների համար տեղական վճարի գումարը վճարված լինելու դեպքում՝ թույլտվությունը համարվում է երկարաձգված։

3. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետին՝ իրականացնել հսկողություն սույն որոշման 1-ին կետում նշված «Էվոկաբանկ» բաց բաժնետիրական ընկերության գործունեության ընթացքում Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 249-Ն որոշման պահանջների կատարման նկատմամբ:

4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետի վրա:

5. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:

6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

 

Տ. ԱվինՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան