ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3752-Ա |
«12» սեպտեմբերի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ ՇԹ/6/10421-25 ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «ՇԻՆ ՊՐՈՋԵՔԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Արմեն Սերյոժայի Կարապետյանի 2025 թվականի հուլիսի 21-ի դիմումը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով`
1. Երևանի քաղաքապետի կողմից 2025 թվականի հուլիսի 17-ին տրված թիվ ՇԹ/6/10421-25 շինարարության թույլտվության օբյեկտի անվանումը տողում` «Ռիսկայնության աստիճանը՝ IV» բառերը փոխարինել «Ռիսկայնության աստիճանը՝ III» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական հատուկ ծրագրերի վարչության պետի վրա:
5. Սույն որոշման կատարման հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. ԱվինՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|