ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3725-Ա |
«11» սեպտեմբերի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱԿՈԲՅԱՆՑ ՓՈՂՈՑ Հ.31/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԿԱՌՈՒՅՑԻ ՈՒ ԴՐԱ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12-ի հ.5299-Ա որոշումը, հաշվի առնելով կառույցն ու հողամասը կառույցն իրականացրած անձին գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) տրամադրելու վերաբերյալ 14.04.2025թ. հ.18/46028-25 գրավոր առաջարկությունը և վերջինիս կողմից տրված համաձայնությունը.
1. Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող, Երևան, Հակոբյանց փողոց հ.31/3 հասցեում գտնվող 9.9 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի շինություն) ճանաչել օրինական։
2. Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող, Երևան, Հակոբյանց փողոց հ.31/3 հասցեում գտնվող, 9.9 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (անշարժ գույքի սեփականության օգտագործման իրավունքի գրանցման 11.01.2008թ. հ.2529813 վկայական)` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 131779 (մեկ հարյուր երեսունմեկ հազար յոթ հարյուր յոթանասունինը) դրամով և նույն հասցեում` տարածագնահատման 6-րդ գոտում գտնվող կառույցի համար առանձնացված 60.9 քառ.մետր մակերեսով հողամասը (գլխավոր հատակագիծ հ.8427-2007 տրված 28.12.2007թ.)՝ 2331855 (երկու միլիոն երեք հարյուր երեսունմեկ հազար ութ հարյուր հիսունհինգ) դրամ կադաստրային արժեքով, ուղղակի եղանակով օտարել կառույցն իրականացրած անձ քաղաքացի Սիրանուշ Երեմի Ֆիդանյանին՝ այսուհետ Գնորդ։
3. Սահմանել, որ Գնորդը պարտավոր է՝
1) սույն որոշման ընդունման պահից 30-օրյա ժամկետում.
ա. սույն որոշման 2-րդ կետով կառույցի համար սահմանված գումարը վճարել Երևան քաղաքի բյուջեի N900015211262, իսկ հողամասի համար սահմանված գումարը՝ N900015211254 գանձապետական հաշիվներին.
բ. Երևան քաղաքի բյուջեի N900015211387 գանձապետական հաշվին վճարել կառույցի նկատմամբ Երևան համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար կատարված ծախսերը, որոնք կազմում են 26000 (քսանվեց հազար) դրամ.
2) իր միջոցների հաշվին վճարել կառույցի և հողամասի չափագրման ու դրանց վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
4. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետին՝ հիմք ընդունելով Երևան քաղաքի բյուջեի հ.900015211262 և գանձապետական հ.900015211254 հաշիվներին 23.04.2025թ. մուտքագրված համապատասխանաբար՝ 131779 (մեկ հարյուր երեսունմեկ հազար յոթ հարյուր յոթանասունինը) դրամ և 2331855 (երկու միլիոն երեք հարյուր երեսունմեկ հազար ութ հարյուր հիսունհինգ) դրամ դրամ գումարները վճարված լինելու հանգամանքը, 30-օրյա ժամկետում Սիրանուշ Երեմի Ֆիդանյանի հետ կնքել կառույցի և դրա համար առանձնացված հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր։
5. Սահմանել, որ օտարվող հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի 2007 թվականի դեկտեմբերի 20-ի հ.5735-Ա որոշմամբ 28.12.2007թ. տրված հ.8427-2007 գլխավոր հատակագծով։
6. Նախազգուշացնել Գնորդին, որ կառույցի և հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիրը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները՝ 30-օրյա ժամկետում պետական գրանցման։
7. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
8. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։
|
Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|