ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 3697-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.09.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 15.09.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
10.09.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
10.09.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.09.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3697-Ա

«10» սեպտեմբերի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. ԱվինՅԱՆ

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

10.09.2025 թ.

հ. 3697-Ա որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ.Հ.

Դիմողը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Անշարժ գույքի տեսակը

Տրամադրվող հասցեն

Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը

Փոստային դասիչը

1

2

3

4

5

6

7

1

Արմեն Գրիգորյան

/լիազորված անձ/

Անժելիտա Մանվելյան

Ա. Շահինյան /Ավան 14-րդ/ փողոց, հ.99 և հ.99/2

բնակելի տուն

Անժելիտա Մանվելյանին սեփականության իրավունքով պատկանող, Ա. Շահինյան /Ավան 14-րդ/ փողոցի հ.99 և հ.99/2 հասցեներում գտնվող բնակելի տներին /վկ. h.13062019-01-0309 և հ.27062019-01-0129/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Ա. Շահինյան փողոց, հ.99

01023NFSWMR5

 

2

Գևորգ Բաբագուլյան

/լիազորված անձ/

Խաչիկ Հայրապետյան

/սեփականատեր/

Մ. Խորենացու փողոց, 2-րդ փակուղի, հ.17

բնակելի տուն

Խաչիկ Հայրապետյանին սեփականության իրավունքով պատկանող, Մ. Խորենացու փողոցի 2-րդ փակուղու հ.17 հասցեում գտնվող բնակելի տանը /վկ. հ.02092025-01-0305/ տրամադրել հասցե՝ Քրիստափորի փողոց, հ.24/6

01063CSETWJZ

 

3

«ԸԴՎԱՆՍԴ ԴԻՎԵԼԸՓՄԵՆԹ» ՍՊԸ

Բագրևանդ թաղամաս, հ.19/1 և հ.19/35

հողամաս

«ԸԴՎԱՆՍԴ ԴԻՎԵԼԸՓՄԵՆԹ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող Բագրևանդ թաղամասի հ.19/1 և հ.19/35 հասցեներում գտնվող հողամասերին /վկ. հ.13112023-01-0098 և վկ. հ.13112023-01-0095 / ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Բագրևանդ թաղամաս, հ.19/34

01083P5TFANW

 

4

Վրեժ Գևորգյան

/լիազորված անձ/

Արմեն Դավիթավյան

/սեփականատեր/

Բ-2 թաղամաս, հ.89 շենք, հ.39

բնակարան

Արմեն Դավիթավյանին սեփականության իրավունքով պատկանող, Բ-2 թաղամասի հ.89 շենքի հ.39 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.17072025-01-0263, ընդհ. բաժն. 1.65քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 58.22քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Բ-2 թաղամաս, հ.89 շենք, բն.39/1

01073MJNLUJN

 

5

Վարդան Սահակյան

/լիազորված անձ/

Անահիտ Մանուկյան, Անի Սարգսյան, Արմեն և Ավետիս Հովհաննիսյաններ

/սեփականատեր/

Բ-1 թաղամաս, հ.18 շենք, հ.28 և հ.28ա

բնակարան

Անշարժ գույքի միավորման 03.09.2025թ. հ. 4992 պայմանագրով, Անահիտ Մանուկյանին, Անի Սարգսյանին, Արմեն և Ավետիս Հովհաննիսյաններին պատկանող, Բ-1 թաղամասի հ.18 շենքի հ.28 և հ.28ա հասցեներում գտնվող բնակարաններին տրամադրել մեկ միասնական հասցե՝ Ա. Բաբաջանյան փողոց, հ.27 շենք, բն.28

010736NYK5ZE

 

6

Տաթևիկ Օհանյան

Ա. Բակունցի փողոց, հ.9 շենք, հ.39

բնակարան

Տաթևիկ Օհանյանին սեփականության իրավունքով պատկանող, Ա. Բակունցի փողոցի հ.9 շենքի հ.39 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.03092025-01-0286, ընդհ. բաժն. 1.1քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 45.2քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Ա. Բակունցի փողոց, հ.9 շենք, բն.39/1

01083NN9QNBT

 

Երևանի քաղաքապետ

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան