ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3730-Ա |
«11» սեպտեմբերի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ, ԷՐԵԲՈՒՆԻ, ԴԻՄԻՏՐՈՎԻ ՓՈՂՈՑ Հ.58 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՐԿ ՎԱՐԴԳԵՍ ԳՐԻԳՈՐԻ ԱՐԱԲՅԱՆԻ, ԳՈՀԱՐ ԳՐԻԳՈՐԻ ԱՐԱԲՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Մարկ Վարդգես Գրիգորի Արաբյանի (ծնված 25.08.1971թ.), Գոհար Գրիգորի Արաբյանի (ծնված 01.02.1970թ.) դիմումը։ Երևան, Էրեբունի, Դիմիտրովի փողոց հ.58 հասցեում գտնվող ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 389.2քմ, որից 349.8քմ մակերեսով հողամասը Մարկ Վարդգես Գրիգորի Արաբյանին, Գոհար Գրիգորի Արաբյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող հողամասն է (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 23.12.2024թ. հ.23122024-01-0224 վկայական):
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված 15.05.2025թ. հ.ԱՏ-15052025-01-0683, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 05.08.2025թ. հ.Հ-6877 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 11.09.2025թ. հ.20-Ել-21618 եզրակացությունը, համաձայն որի Երևան, Էրեբունի, Դիմիտրով փողոց հ.58 հասցեի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 2-րդ հոդվածով.
1. Վերականգնել Երևանի Էրեբունի, Դիմիտրով փողոց հ.58 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Մարկ Վարդգես Գրիգորի Արաբյանի, Գոհար Գրիգորի Արաբյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 349.8քմ մակերեսով հողամասին (որը ընդհանուր համատեղ սեփականություն է Երևան քաղաքի Դիմիտրով փողոց հ.55 հասցեի համասեփականատերեր Ենոք Սահակի Արաբյանի և Համլետ Սահակի Արաբյանի հետ) կից 39.4քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 39.4քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով:
3. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծով Երևան քաղաքի Էրեբունի, Դիմիտրով փողոց հ.58 հասցեում գտնվող 389.2քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
6. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|