ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 3748-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.09.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 16.09.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
12.09.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
12.09.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.09.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3748-Ա

«12» սեպտեմբերի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. ԱվինՅԱՆ

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

12.09.2025 թ.

հ. 3748-Ա որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ.Հ.

Դիմողը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Անշարժ գույքի տեսակը

Տրամադրվող հասցեն

Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը

Փոստային դասիչը

1

2

3

4

5

6

7

1

Աստղիկ Հովհաննիսյան

/լիազորված անձ/

Պողոս Ավետիսյան

Հայրիկ Մուրադյան /Արաբկիր 43-րդ/ փողոց, հ.53

բնակելի տուն

Պողոս Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող, Հայրիկ Մուրադյան /Արաբկիր 43-րդ/ փողոցի հ.53 հասցեում գտնվող բնակելի տան /վկ. հ.25072023-01-0294/ բաժանման հատակագծով առանձնացվող 66.7քմ մակերեսով մաս տրամադրել հասցե՝ Հայրիկ Մուրադյան փողոց, հ.53/1

01033JBNQJ9P

 

2

Էդուարդ Խաչատրյան

/լիազորված անձ/

Լաուրա Դավթյան

Մամիկոնյանց փողոց, հ.49/1 շենք, հ.45

բնակարան

Լաուրա Դավթյանին սեփականության իրավունքով պատկանող, Մամիկոնյանց փողոցի հ.49/1 շենքի հ.45 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.18082025-01-0088, ընդ. բաժն. 2.6քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 35.3քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Մամիկոնյանց փողոց, հ.49/1 շենք, բն.45/1

01033JTJWLZA

 

3

Տիգրան Հարությունյան

Մյասնիկյան պողոտա, հհ.4/16, 4/17, 4/19, 4/21, 4/22 և 4/31

հողամաս

Տիգրան Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող, Մյասնիկյան պողոտայի հհ.4/16, 4/17, 4/19, 4/21, 4/22 և 4/31 հասցեներում գտնվող հողամասերին /վկ. հ.07042025-01-0200, վկ. հ.03102024-01-0047, վկ. հ.03102024-01-0478, վկ. հ.11082025-01-0309, վկ. հ.20032020-01-0121 և վկ. հ.08042025-01-0063/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Ալ. Մյասնիկյան պողոտա, հ.4/16

010634V2VVCF

 

4

Նարինե Տոմերյան

/լիազորված անձ/

Լյուդմիլա Մարգարյան

/սեփականատեր/

Ա. Տիգրանյան փողոց, նրբանցք, հ.11

բնակելի տուն

Լյուդմիլա Մարգարյանին սեփականության իրավունքով պատկանող, Ա. Տիգրանյան փողոցի նրբանցքի հ.11 հասցեում գտնվող բնակելի տանը /վկ. հ.05102022-01-0215/ տրամադրել հասցե՝ Ա. Տիգրանյան փողոց, նրբանցք, հ.10/1

0112376HFDB5

 

5

Մհեր Ղազարյան

/լիազորված անձ/

Հովհաննես Գյուլումյան

/սեփականատեր/

Նոր Խարբերդի այգետարածք, 14-րդ փողոց, հ.99

հողամաս

Հովհաննես Գյուլումյանին հատկացված, Նոր Խարբերդի այգետարածքի 14-րդ փողոցի h.99 տեղամասի 512.0քմ մակերեսով հողամասին /հիմք՝ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 12.07.2024թ. հ. Հ-7458 տեղեկանք/ տրամադրել հասցե՝ Նոր Խարբերդի այգեգործական տարածք, 14-րդ փողոց, հ.7/1

01113HK9SHEJ

 

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան