ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 105
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.02.1995-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1995/2, փետրվար 1995
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.02.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.02.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 փետրվարի 1995 թ. N 105
Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի՝

1. 1994 թվականի նոյեմբերի 15-ի N 104j որոշման 1-ին կետը՝ Նոյեմբերյանի «Միջտնտշին» ՓՁ պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին։

2. 1994 թվականի նոյեմբերի 30-ի N 113j-1 որոշումը՝ Շահումյանի թռչնաբուծական ֆաբրիկա պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով։

3. 1994 թվականի նոյեմբերի 30-ի N 114j-2 որոշումը՝

ա) Բալաքի պետական տնտեսություն,

բ) Արմավիրի թռչնաբուծական ինկուբատորային ձեռնարկություն,

գ) Սիսիանի տնտհաշվարկային տեղամաս,

դ) «Եղվարդշին»

պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով։

4. 1995 թվականի հունվարի 11-ի N 158j որոշումը՝

ա) Իջևանի «Անտառտնտմեք» փորձ. գործարան,

բ) Սիսիանի կերերի վերամշակման և հարստացման ձեռնարկություն,

գ) Շահումյանի միջտնտեսային խոզաբուծական ֆաբրիկա պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով։

5. 1995 թվականի հունվարի 11-ի N 158j-2 որոշումը՝ Գորիսի ինկուբատորային թռչնաբուծական կայան պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով։

6. 1995 թվականի փետրվարի 1-ի N 187j-1 որոշումը՝ Բադիկյանի խոզի մսի արտ. տնտեսություն պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով։

7. 1994 թվականի նոյեմբերի 30-ի N 112j-1 որոշումը՝ Երևանի N 2 ՀՊՁ-ի գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով։

8. 1994 թվականի նոյեմբերի 15-ի N 101j որոշման 1-ին կետը՝ Մասիսի «Շինմանրամասեր» ԱՄ պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին։

9. 1994 թվականի նոյեմբերի 15-ի N 100j-3 որոշման 1-ին կետը՝ «Հայ-հաստոց» ԳԱՁ պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին։

10. 1994 թվականի նոյեմբերի 15-ի N 100j-4 որոշման 1-ին կետը՝ էլեկտրաչափիչ սարքերի գործարան պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին։

11. 1994 թվականի նոյեմբերի 15-ի N 100j-6 որոշման 1-ին կետը՝ «Կեչառք» ԳԱՁ պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին։

12. 1994 թվականի նոյեմբերի 15-ի N 100j-25 որոշման 1-ին կետը՝ «Անի» ԳԱՊՁ-ի «Գառնի» դուստր ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին։

13. 1994 թվականի նոյեմբերի 28-ի N 108j-7 որոշման 1-ին կետը՝ Երևանի ժամացույցի գործարան պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին։

14. 1994 թվականի նոյեմբերի 28-ի N 108j-11 որոշման 1-ին կետը՝ գունավոր մետալուրգիայի ԱԳԿԿ պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին։

15. 1994 թվականի նոյեմբերի 15-ի N 100j-19 որոշման 1-ին կետը՝ Էջմիածնի էլեկտրասարքերի փորձնական գործարան պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին։

16. 1994 թվականի նոյեմբերի 28-ի N 108j-21 որոշման 1-ին կետը՝ Չարենցավանի ձուլման սարքավորումների գործարան պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին։

17. 1994 թվականի դեկտեմբերի 15-ի N 119j որոշումը՝ Մասիսի «Գոֆրոտարա» պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին։

18. 1994 թվականի դեկտեմբերի 15-ի N 119j-1 որոշումը՝ Չարենցավանի «Կայծ» ՓՄ գործարան պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով։

19. 1994 թվականի դեկտեմբերի 15-ի N 119j–2 որոշումը՝ «Անի-Սիգմա» պետական դուստր ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:

20. 1994 թվականի դեկտեմբերի 15-ի N 119j–3 որոշումը՝ «Սապֆիր» պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:

21. 1995 թվականի հունվարի 5-ի N 139j-3 որոշումը՝ «Ադամանդ» պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով։

22. 1995 թվականի հունվարի 5-ի N 139j–5 որոշումը՝ Գյումրիի հղկող հաստոցների գործարան պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով։

23. 1995 թվականի հունվարի 5-ի N 139j–6 որոշումը՝ Էջմիածնի սարքաշինական գործարան պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով։

24. 1995 թվականի հունվարի 5-ի N 139j-7 որոշումը՝

ա) Վանաձորի ԷՀՏ գործարան,

բ) «Անի» ՊՁ-ի «Լալվար» ԴՁ,

գ) «Էրեբունի» ԳԱՁ-ի «Տաթև» ԴՁ

պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով։

25. 1995 թվականի հունվարի 11-ի N 115j որոշումը՝

ա) «Գառնի» ԴՁ (չափիչ գործարան),

բ) «Ավտոսարքեր» ԴՁ,

գ) Գյումրիի N 2 ԴՁ

պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով։

26. 1995 թվականը հունվարի 18-ի N 163j որոշումը՝ Աբովյանի N 1 դուստր ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով։

27. 1994 թվականի նոյեմբերի 15-ի N 100j-22 որոշման 1-ին կետը՝ «Անի» ԳԱՁ-ի «Սիփան» դուստր ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
29.05.1995, N 290 ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան