ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 փետրվարի 1995 թ. N 104
Քաղ. Երևան
«ԱԼ. ՄՅԱՍՆԻԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԿԱՀՈՒՅՔԻ ՖԱԲՐԻԿԱ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՁԵՎՈՎ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սեփականաշնորհել «Ալ. Մյասնիկյանի անվան կահույքի ֆաբրիկա» պետական ձեռնարկությունը «Ալ. Մյասնիկյանի անվան կահույքի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով։
2. «Ալ. Մյասնիկյանի անվան կահույքի ֆաբրիկա» պետական ձեռնարկության կազմից հանել Արտաշատի «ԱՐ» դուստր ձեռնարկությունը, հանձնելով այն Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության տնօրինությանը։
3. Առաջարկել պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Արտաշատի «ԱՐ» դուստր ձեռնարկությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհելու միասին։
4. Ձեռնարկության կուտակման ֆոնդերը համարվում են պետական սեփականություն և ձեռնարկության սեփականաշնորհման ժամանակ չեն կարող օգտագործվել որպես վճարման միջոց։
5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը 149285 հազ. դրամ, որից բաց բաժանորդագրության ենթակա մասը՝ 119385 հազ. դրամ։
6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաց բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 23887 բաժնետոմսի, յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով։
7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին.
ա) հաստատել բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և հրապարակել մամուլում։
8. Սահմանել, որ «Ալ. Մյասնիկյանի անվան կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ-ի աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունը սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում է մեկ ամսվա ընթացքում:
9. Սահմանել, որ «Ալ. Մյասնիկյանի անվան կահույքի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում է արժեթղթերի թողարկման ազդագրում նշված ժամկետում։
10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո՝ 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 01.07.1995, N 393 | --------- |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|