ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ԳՅՈՒՄՐԻԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ, ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ՝ 0613.01.5-«ՀԱՇՎՈՂԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ (0613.01.01.5-«ՏԵԽՆԻԿ-ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՄԲ)» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 2101-Ա/2
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.09.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
04.09.2025
Ստորագրող մարմին
Պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
04.09.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.09.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

«04» սեպտեմբերի 2025 թ.

N 2101-Ա/2

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԳՅՈՒՄՐԻԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ, ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ՝ 0613.01.5-«ՀԱՇՎՈՂԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ (0613.01.01.5-«ՏԵԽՆԻԿ-ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՄԲ)» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասով, «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 6-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված N 13 հավելվածի 3-րդ, 5.1-րդ, 6-րդ և 8-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» N 196/9 նիստի եզրակացությունը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. «Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոն» գիտակրթական հիմնադրամին տալ միջին մասնագիտական կրթական ծրագրով, գրական հայերենով, առկա ուսուցմամբ, միջնակարգ հանրակրթության հիմքով, ուսուցման 3 տարի տևողությամբ, ըստ կուրսերի սովորողների նախատեսվող սահմանային 40-ական տեղերով՝ 0613.01.5-«Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում (0613.01.01.5-«Տեխնիկ-ծրագրավորող» որակավորմամբ)» մասնագիտության գծով գործունեության լիցենզիա և լիցենզիայի ներդիր:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լիցենզավորման վարչության պետ Ա. Արշակյանին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ա. Սվաջյանին:

 

Նախարար՝

 

Ա. ՍվաջՅԱՆ

(պարտականությունները կատարող)