ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 փետրվարի 1995 թ. N 93
Քաղ. Երևան
«ԿԱՐԻՆ-ՔԻՄՌԵԱԿՏԻՎՆԵՐ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՁԵՎՈՎ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սեփականաշնորհել «Կարին-քիմռեակտիվներ» պետական ձեռնարկությունը «Կարին» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:
2. Հանել «Կարին-քիմռեակտիվներ» պետական ձեռնարկության հաշվեկշռից բնակարանային տիպի N 3 հանրակացարանը և այն հանձնել Երևանի քաղխորհրդի գործկոմի տնօրինությանը:
3. Ձեռնարկության կուտակման ֆոնդերը համարվում են պետական սեփականություն և սեփականաշնորհման ժամանակ չեն կարող օգտագործվել որպես վճարման միջոց:
4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը 842290 հազ. դրամ, որից ազատ բաժանորդագրության ենթակա մասը` 673830 հազ. դրամ:
5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի ազատ բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 67383 բաժնետոմսի, յուրաքանչյուր 10000 դրամ անվանական արժեքով:
6. Սահմանել, որ «Կարին» ԲԲԸ-ն աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունը սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում է մեկ ամսվա ընթացքում:
7. Սահմանել, որ «Կարին» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի բաժանորդագրությունը սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում է արժեթղթերի թողարկման ազդագրում նշված ժամկետում:
8. Առաջարկել ՀՀ սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին.
ա) հաստատել բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել ՀՀ ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
9. ՀՀ կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո` 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |